Category: Tatev Hayrapetyan

  • Tatev Hayrapetyan pinned «Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմ…

    Tatev Hayrapetyan pinned «Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։ Մեր «new normal»-ում պետության…»

  • The faith of the Christian Armenian hostages is being targeted, many reports con…

    The faith of the Christian Armenian hostages is being targeted, many reports confirm this. This is exactly where the U.S. administration should make active efforts to secure the release of those being held in Baku. President Trump even said he would raise the issue with Aliyev.

  • Իմ մեկնաբանությունը այն մասին, թե ինչ կաներ Ալիևը, եթե իրականում որևէ փաստ ունեն…

    Իմ մեկնաբանությունը այն մասին, թե ինչ կաներ Ալիևը, եթե իրականում որևէ փաստ ունենար մեր հայրենակիցների դեմ։
    https://www.youtube.com/watch?v=Lt-FwAZIdpo

    ՀԱՅԵՐԸ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԱՀԱԲԵԿԻՉ ԵՆ. ԲԱՔՎԻ ՊՆԴՈՒՄՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԸ

    Աշխարհի աչքից հեռու՝ առանց փաստաբանի, միջազգային լրատվամիջոցների, Բաքուն իր հնարած օրենքներով է վճռում տասնյակ բանտարկված հայերի ճակատագիրը՝ իրավական գործընթացը տեղափոխելով քաղաքական հաշվեհարդարի դաշտ: Այս կերպ Բաքվի բռնապետը ուղիղ տեքստով ասում է՝ Արցախի…

  • Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղա…

    Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։
    Մեր «new normal»-ում պետության գլխին երեք պատերազմ ու փաստացի ցեղասպանություն բերած քաղաքական ուժը էսօր կարող է խոսել խաղաղությունից, ավելին՝ սպառնալ, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։
    Մեր «new normal»-ում պետության ղեկավարը կարող է հազարավոր կյանքեր զոհել, որ իրեն «դավաճան չասեն», հետո հայտարարել, որ զոհերով թե առանց զոհերի նույն իրավիճակը կլիներ։
    Մեր «new normal»-ում ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից խոսում է մարդ, ում ղեկավարման շրջանում ՀՀ տարածքը օկուպացվել է։
    Մեր «new normal»-ում ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայից երեք տարի անց նույն օրը ֆեստիվառ են անում ու պարում։
    Մեր «new normal»-ում քնած հային կացնահարողին հերոսացնող Ալիևը մեզ կարող է «նացիստ» անվանել, իսկ մեր ղեկավարությունը նրան համարի «խաղաղության աղավնի»։
    Մեր «new normal»-ում զրպարտանքը, ամենաստոր, զզվելի բաների մեջ մարդկանց հանիրավի մեղադրելը ու դրա համար որևէ պատասխանատվություն չկրելը սովորական երևույթ է։
    Մեր «new normal»-ում մեր Արցախի կռիվը մի անիմաստ «բզբզոց» էր, քանի որ մենք իբր «ոչինչ չէինք հասկանում»։
    Մեր «new normal»-ում Հայ առաքելական եկեղեցին ու քրիստոնեական կրոնը իշխանության կողմից կարող են համեմատվել «ծայրահեղ իսլամի» հետ, ու դրա համար այլևս որևէ պատասխանատվություն չկա։
    Մեր «new normal»-ի շարքն անվերջ է, դաժան, ցավեցնող…
    Ինձ թվում է՝ մենք «new normal»-ի լիմիտը սպառել ենք, էլ ավելի գնալու տեղ չկա, չնայած չեմ թերագնահատի «Քանդենք պետությունը» կուսակցությանը և նրա առաջնորդին։
    Բայց ես սա գրելով ուզում եմ որպես ՀՀ քաղաքացի խնդրանք ուղղել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես ուզում են բան փոխել Հայաստանում, ուզում են առաջնորդություն ստանձնել, ոչ թե զուտ ընդդիմություն աշխատել Ալիևի «մարդու» մոտ։
    Գնացեք ուղիղ, պարզ ճանապարհներով, ազնիվ եղեք մարդկանց հետ, մի խաբեք, մի գցեք, մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող իրագործել, առաջարկեք լուծումներ, որոնք տեղավորվում են ՀՀ օրենքների սահմաններում, մի կողմ դրեք ձեր անձնական էգոները, խոսեք բանակից, հզորացման ձեր տեսլականից, խոսեք դրականի, լավի մասին, որը կարող եք բերել, փորձեք հասնել այն մարդկանց, որոնք քաղաքականապես պասիվ են, ապացուցեք նրանց, որ քաղաքականությունը ստոր ու զզվելի երևույթ չէ, որով պետք է զբաղվեն բարոյական արժեքներից զուրկ մարդիկ։ Ցույց տվեք, որ քաղաքականությունը պետությանը ծառայելու լավագույն գործիքն է։ Համոզեք մարդկանց, որ գան քվեարկության։ Մի փակվեք ձեր փուչիկների մեջ, մի գայթակղվեք ձեր շրջապատի մարդկանց գովեստներով, մնացեք սթափ և ինքնաքննադատ, որ հաջողեք։
    Ի վերջո, պատրաստ եղեք զիջումների ընդդիմադիր այլ ուժերի հետ, քանի որ մեր «new normal»-ում Արցախի կորուստից, հազարավոր զոհերից, հազարավոր բարոյազուրկ ու անտրամաբանական արարքներից հետո կա վտանգ, որ «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը կարող է մնալ իշխանության, դա էլ է «new normal»-ների շարքից։
    Հարգելի ընդդիմադիրներ, աշխատեք այնպես, որ դա բացառվի, քանի որ մենք վաղուց սպառել ենք «new normal»-ների շարքը, մեզ մեր պետությունը պետք է՝ ամբողջական ու հզոր։

  • Շնորհակալ եմ այն հոգևորականներին, որոնք հավատարիմ մնացին իրենց ուխտին եւ հոգեւոր…

    Շնորհակալ եմ այն հոգևորականներին, որոնք հավատարիմ մնացին իրենց ուխտին եւ հոգեւոր ծառայությանը:
    Վենսը կամ ԱՄՆ-ն ոչ թե Նիկոլին են աջակցում, այլ յուրաքանչյուրին, ով կտեղավորվի TRIPP պարադիգմայում

  • Հայ հանրությունն «իր էությամբ, բնույթով շատ խաղաղասեր է և պատրաստ է նույնիսկ ներ…

    Հայ հանրությունն «իր էությամբ, բնույթով շատ խաղաղասեր է և պատրաստ է նույնիսկ ներել և առաջ գնալ», բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսել Ադրբեջանի պետական քաղաքականության հստակ ագրեսիվ բաղադրիչները։
    «Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, մասնավորապես՝ «France 24»-ին տված հարցազրույցը, խաղաղության խոսույթի հետ անհամատեղելի են։ Խաղաղության ձգտող պետությունը երբեք չէր զարգացնի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող զավթողական կոնցեպտը, երբեք դա չէր մտցնի հանրակրթական դասագրքեր, երբեք սերունդ չէր դաստիարակի այդ մտայնությամբ։ Ալիևն ասում է՝ մենք այդ մարդկանց կոչում ենք արևմտյան ադրբեջանցիներ, այսինքն՝ ինքը չի ասում, որ Խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիները, այլ խոսում է «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ավելին` փոխում է Հայաստանի անվան գործածությունը՝ օգտագործելով «ներկայիս Հայաստան» ձևակերպումը»։
    https://arm.sputniknews.ru/20260216/khaghaghutjan-imitacia-e-adrbejanagety-qaghhasarakutjan-nerkajacucichneri-handipman-masin-98878257.html

    Խաղաղության իմիտացիա է. ադրբեջանագետը` քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպման մասին

    Ադրբեջանագետի խոսքով` Ադրբեջանում գործում է «մեկ բերանով խոսելու քաղաքականություն», և այդ մեկ բերանով խոսում է նախագահ Իլհամ Ալիևը, որն անընդհատ առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» թեզը։

  • Սիրուն Հայաստան …

    Սիրուն Հայաստան ❤️🇦🇲

  • Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ…

    Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։
    Ես քանի օր է սպասում եմ, որ համապատասխան գերատեսչությունը, տվյալ դեպքում՝ հավանաբար ԱԱԾ-ն, հայտարարությամբ հանդես կգա, կբացատրի՝ սա ինչ է, ով է և որտեղից է այս տեսանյութը։ Ես նման հայտարարություն դեռ չեմ տեսել, եթե եղել է, ես բաց եմ թողել, կխնդրեմ՝ ասեք։ Դրա հետ մեկտեղ հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են, իրենք այստեղ խնդիր չունեն, առհասարակ մեր պետության տարածքը որպես «պատմական ադրբեջանական հող» ներկայացնող վտանգավոր, անհիմն, դատարկ զավթողական ծրագրի հետ իշխանության ֆանատները ու պաշտպանները խնդիր չունեն․․․

    Իսկ երբ ռիսկերը լրջանան, սպառնալիքները դառնան շոշափելի մեր անգործության ու տգիտության հերթական արարի հետևանքով, դրանք չեն հարցնի՝ Նիկոլին պաշտպանում էիր, թե դեմ էիր։ Դրա համար պետք է խելքը աշխատացնել ու էս ամենը կանխել ժամանակին, ոչ թե քահանա «վերբովկա փարթի» անել մի 10 ամիս, ողջ հանրային դաշտը զբաղեցել այս արգահատելի հակաեկեղեցական արշավով ու վատնել թանկ, չվերականգնվող ժամանակը։ Ժամանակը գնում է, չի գալիս․․․

  • Շատ «ճիշտ» որոշում է, Էջմիածնի գանձերը չեն կարողանա տանել․․․ https://t.me/civiln…

    Շատ «ճիշտ» որոշում է, Էջմիածնի գանձերը չեն կարողանա տանել․․․ 🥹
    https://t.me/civilnetv/13193
    Փաստորեն, ըստ գերագույն գլխավոր ստախոսի՝ եկեղեցին չուլանանոց սարքած, կուսակրոնությունը խախտած, ռսի շպիոն, մանկապիղծ և համարյա թե ծայրահեղ կրոնական ուղղություն քարոզող հոգևորականները, հիմա էլ որոշել են Էջմիածնի գանձերը գողանան ու թռնեն, բայց ստախոսը կհեծնի…

    CIVILNET

    📌 Արգելվել է Կաթողիկոսի ելքը Հայաստանից, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
    📌 «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ…

  • Բառացի թարգմանությամբ տեղադրում եմ France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ …

    Բառացի թարգմանությամբ տեղադրում եմ France 24-ի և Իլհամ Ալիևի հարցազրույցի՝ հայ գերիներին վերաբերող հատվածը։ Թարգմանությունն իմն է։
    «Թղթակից. Ես ուզում եմ անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը խիստ ազատազրկման դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 13 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին առաջնորդի համար ցմահ բանտարկություն: Հաղորդագրություններ կային, որ ԱՄՆ փոխնախագահը խոսել է այս հարցի շուրջ և խնդրել է ձեզ, որ գուցե ներում շնորհեք նրանց՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց: Արդյո՞ք նա դա արել է, և դուք կանե՞ք դա:
    Նախագահ Իլհամ Ալիև. Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, այլ հարցերի շարքում, նա նույնպես բարձրացրել է այս հարցը, և ես արտահայտել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, և վերջ: Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ պաշտոնական խաղաղության հեռանկարները: Ինչ վերաբերում է այս մարդկանց, որոնց դուք հիշատակեցիք, սրանք անօրինական անջատողական ռեժիմի առաջնորդներն են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում՝ ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում, որը ճանաչվել է որպես այդպիսին ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից:
    Տարիներ շարունակ այս մարդիկ եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք ենթարկվել են արդարադատության: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել արդարադատության: Նրանց տրամադրվել են փաստաբաններ: Դատավարությունը բացարձակապես թափանցիկ էր: Նրանց հանցագործությունները ապացուցվել են վկաների ցուցմունքներով, բազմաթիվ ցուցմունքներով, և չկա որևէ կասկած նրանց հանցավորության վերաբերյալ։
    Թղթակից. Բայց կարո՞ղ եք ինչ-որ բան անել այս հարցում, պարոն նախագահ։
    Նախագահ Իլհամ Ալիև. Ի՞նչ նկատի ունեք։
    Թղթակից. Շրջեք էջը և ներում շնորհեք նրանց կամ նման մի բան։ Կարող եք ժեստ անել։ Սա ձեր լիազորությունների սահմաններում է։
    Նախագահ Իլհամ Ալիև. Գիտեք, այս մարդիկ լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատավարություններից հետո, և բոլոր այն նացիստ առաջնորդներից, որոնք դատապարտվել են մահվան, երկու ամսից ոմանք կգան և կասեն՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց։
    Թղթակից. Նույնն է ձեզ համար։
    Նախագահ Իլհամ Ալիև. Այո, անկասկած։ Ավելի վատ է, ավելի վատ։ Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի վատ էին, քան նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արվածը»։

    Իմ կողմից կասեմ հետևյալը. եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող, այլ ոչ թե Ալիևին գործընկեր իշխանություն, կասեր՝ եթե այդքան ապացույցներ ունես, էլ ինչո՞ւ ես «Խաղաղության պայմանագրում» դրույթ մտցրել միջազգային հայցերի հետքաշման մասին, դե գնա ապացուցի միջազգային դատարանում։


    Դե, իհարկե, էլ չեմ խոսում նրա մասին, որ մեզ «նացիստ» անվանում է մի ղեկավար, ով արդեն երկու տասնամյակ զբաղված է քնած հային սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացմամբ։ Մարդ, ում քաղաքականության հետևանքով Ադրբեջանի զինծառայողներն իրագործել են սարսափելի ռազմական հանցագործություններ, անգամ տեսանկարել դրանք, որոնց թվում էր նաև հայ կին զինծառայողի անդամահատման դեպքը 2022 թվականին՝ ՀՀ-ի դեմ հարձակման ժամանակ։
    Ինչպե՞ս չպետք է Ալիևն աջակցի Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս օգնել է իրեն մաքրվել ագրեսիվ պատերազմից, ռազմական հանցանքներից, պետական մակարդակով ատելության քարոզից, բլոկադայից, էթնիկ զտումից, բռնի տեղահանումից, ավելին՝ հստակ զավթողական ծրագրերով է արդեն հանդես գալիս՝ «խաղաղություն» իմիտացնելով։


    Միակ դրական արձանագրումն այն է, որ Վենսը բարձրացրել է այդ հարցը Բաքվում։