Category: Tatev Hayrapetyan

  • «Մեծագույն բլեֆն այդ ամենը ադրբեջանցիների` Ղարաբաղ գալ–չգալու հետ կապելն է. այստ…

    «Մեծագույն բլեֆն այդ ամենը ադրբեջանցիների` Ղարաբաղ գալ–չգալու հետ կապելն է. այստեղ ամբողջ խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքը պատմական ադրբեջանական հող ներկայացնելն է, որը հստակ զավթողական հայեցակարգ է։ Երբ տեսնում ենք, թե երկրի ներսում ինչպիսի օրակարգեր են առաջ մղվում, ինչ մտածելակերպով է սերունդ մեծանում` «Հայաստանն իրենց տարածքն է», «մենք ֆաշիստներ ենք, նրանց քշել ենք այդ տարածքից», բնականաբար, որոշ ժամանակ անց այդ սերունդը արդեն համապատասխան վերաբերմունք է ունենալու մեր նկատմամբ»,– ընդգծեց ադրբեջանագետը։
    https://arm.sputniknews.ru/20260413/metsagujn-blef-adrbejanagety-gabalajum-teghi-unecats-handipman-masin-100956547.html

  • Նենց տպավորություն է, որ անպայման ուզում են այս երիտասարդին անդառնալի առողջական …

    Նենց տպավորություն է, որ անպայման ուզում են այս երիտասարդին անդառնալի առողջական ու հոգեբանական վնաս հասցնեն․․․
    https://t.me/tertammedia/56877

    Tert.am

    🔹Հենց նոր Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը
    📌Ավելի վաղ հայտնել էինք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատանալու պատճառով նրան տեղափոխել էին Նաիրի ԲԿ։

  • Մեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբան…

    Մեր հանրային դաշտում շատերն են ուրախացել Հունգարիայի նախկին ղեկավար Վիկտոր Օրբանի կողմից ընտրություններում պարտվելու առթիվ։ Բնական է պատճառը՝ Օրբանը բոլորիս ուղեղում հայտնի է որպես մեկը, ով գործարքի է գնացել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով արտահանձնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
    Նաև մարդիկ շեշտում են, որ Օրբանն ուներ Վենսի աջակցությունը կամ Պուտինի աջակցությունը ու պարտվեց։
    Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Ըստ աղբյուրների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային 77.8%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Հունգարիայի ընտրություններում։ Սա է, ըստ իս, դարձել որոշիչ։
    Նման մասնակցության դեպքում ուզու՞մ ես կեղծես էլ, ով էլ քեզ գա օգնի, չես կարող հաղթել, եթե հանրությունը որոշել է գնա ընտրատեղամաս ու ՉԸՆՏՐԻ քեզ։ Նիկոլ Փաշինյանին հեռացման ուղին էլ է սա։ Նրա գլխավոր աջակիցն Ալիևն է, մյուսներին ինքը միգուցե և հարմար է, բայց ինքը շատ անհարմար է հենց հայ ժողովրդին, քանի որ շարունակ աճուրդի է հանում մեր շահը, իրավունքը, արժանապատվությունը, արմատը, ազգային արժեքները և փոխարենը մեզ համար ստանում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ։ Դրա համար, եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս, դեռ մի կողմ, թե ում կընտրեն, ում կհավանեն, կարևորը, որ գնան, իրենց ձայնին տեր կանգնեն։ Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը ՀՀ-ում իշխանության մնալու որևէ շանս չունի։
    Սրա համար հանրային դաշտում պետք է ակտիվ խրախուսվի մարդկանց մասնակցությունը ընտրությանը, որովհետև նրանց ընտրողները սենց թե նենց գնալու են, մեզ պետք է, որ գնան նրանց չընտրողները ու չընդունողները, իսկ այդ մարդիկ ակնհայտ մեծամասնություն են։

  • Լավ չի․․․https://t.me/IRI2day/1424Իրանն այսօրԳիշերը բանակցությունները նորից շարո…

    Լավ չի․․․
    https://t.me/IRI2day/1424

    Իրանն այսօր

    📍Գիշերը բանակցությունները նորից շարունակվել են, բայց կողմերին որևէ համաձայնության հասնել չի հաջողվել։
    📍Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ 2-3 կարևոր հարց կա, որոնց շուրջ մոտեցումները շատ տարբեր են։
    📍Ամերիկյան պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն։
    📍 Դեռ հայտնի…

  • Բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են շուրջ 15 ժամ։ Մի շարք առանցքային հ…

    📍 Բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են շուրջ 15 ժամ։
    Մի շարք առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Քննարկումները կշարունակվեն վաղը (այսօր)։
    @IRI2day

  • Սուս մնացեք, մի ասեք, որ մենք էլ ենք լավ «դզված»՝ իսկը նախկինների պես …

    Սուս մնացեք, մի ասեք, որ մենք էլ ենք լավ «դզված»՝ իսկը նախկինների պես 😑😀

  • Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ պատվիրակությունները նախ հանդիպելու են Պակիստանի վ…

    📌Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ պատվիրակությունները նախ հանդիպելու են Պակիստանի վարչապետի հետ, և «հավանական բանակցությունները» տեղի կունենան երեկոյան։
    Իսկ «հավանական», քանի որ իրանական կողմը բանակցությունների մեկնարկի համար երկու նախապայման է ներկայացրել.
    🔹Լիբանանում հրադադար
    🔹Իրանի հաշիվների ապասառեցում։
    @IRI2day

  • Իրանի բանակցային պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ։ Այն գլխավորում է խորհրդարա…

    🇮🇷🇺🇸Իրանի բանակցային պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ։ Այն գլխավորում է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
    Ամերիկյան պատվիրակությունը ևս մեկնել է Պակիստան՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ։
    @IRI2day

  • ACSES վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Հայաստանի արտաքին առևտրում Իրանի դերն…

    📌ACSES վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Հայաստանի արտաքին առևտրում Իրանի դերն ու ՀՀ համար պատերազմի հնարավոր ազդեցությունները: Կենտրոնի եզրակացություններն ամփոփ՝
    🔹«2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 9%-ը իրականացվել է Մեղրիի անցակետով, իսկ եթե բացառենք ոսկու և ադամանդի առևտրաշրջանառություն, ապա այս անցակետին բաժին է ընկնում Հայաստանի առևտրաշրջանառության 11%-ը։
    🔹Հայաստանի ապրանքային ներմուծման 11%-ը և արտահանման 6%-ը իրականացվում է հայ-իրանական սահմանով։
    🔹Հայ-իրանական սահմանով Հայաստան են ներմուծվում շինարարության մեջ լայնորեն օգտագործվող երկաթից ձողեր (ատամնավոր ամրաններ), նավթային բիտում, ցեմենտ, որոնց մեծ մասը հնարավոր է փոխարինել տեղական արտադրանքով, սակայն դա կարող է հանգեցնել շինարարության ծախսերի որոշակի աճի։
    🔹Ընդ որում, 2025 թվականին Հայաստան ներմուծված երկաթից ձողերի 89.1%-ը, նավթային բիտումը գրեթե ամբողջությամբ, ցեմենտի 88.4%-ը և թրծված մոլիբդենի խտանյութի 97.7%-ը ներմուծվել են Մեղրիի սահմանային անցակետով։
    🔹 2025 թվականին հայ-իրանական սահմանով ներմուծման 42%-ը կազմել են չինական ծագման ապրանքները, որոնց մեջ առաջատարը մարդատար ավտոմեքենաներն են։
    🔹Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների շուրջ 9%-ը ներմուծվում է Մեղրիի անցակետով։
    🔹2025 թվականին հայ-իրանական սահմանով արտահանման 73%-ը բաժին է հասնում սիգարետներին։
    🔹Հայ-իրանական սահմանի նշանակությունը համեմատաբար մեծ է Հայաստանից արտահանվող սիգարետների դեպքում։
    🔹 2025 թվականին Հայաստանից արտահանված սիգարետների 62.5%-ը արտահանվել է Մեղրիի անցակետով հիմնականում ուղղվել է Իրաք և ԱՄԷ։ Իրաքին բաժին է հասնում Հայաստանից արտահանվող սիգարետների շուրջ կեսը։
    🔹Տրանսպորտային ընկերությունների հետ իրականացված խորքային հարցազրույցները ցույց են տալիս, որ ապրիլի սկզբի դրությամբ մատակարարումների և արտահանման խափանումներ չեն արձանագրվել։ Սակայն նկատվում է տրանսպորտային ծախսերի որոշակի աճ, հատկապես այն դեպքերում, երբ երթուղիները անցնում են ակտիվ ռազմական գործողությունների գոտիներով»։
    @IRI2day

  • Պարզ վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրա…

    Պարզ վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում և զարգացնում է անթաքույց զավթողական հայեցակարգ։ Ըստ իս՝ պետք է լինել կատարյալ կույր ու տգետ՝ սա չտեսնելու և ժամանակին չկանխելու համար, կամ էլ՝ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարող, որը միտված է օգնել Ադրբեջանի ղեկավարությանը այս վտանգավոր ծրագրի իրագործման հարցում։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
    📍Մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    📍Փետրվար ամսվա ընթացքում՝28 հրապարակում։
    📍Հունվար ամսվա ընթացքում՝27 հրապարակում։
    📍Դեկտեմբեր ամսվա ընթացքում՝61 հրապարակում։
    📍Նոյեմբեր ամսվա ընթացքում՝21 հրապարակում։
    Այսինքն, վերջին հինգ ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 161 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
    Հ․Գ․ Նկարը՝ AI-ի։