Category: Tatev Hayrapetyan

  • Շատ անկեղծ ասաց՝ մենք կարանք մի քիչ «պադերժկա» անենք, բայց ձեր հարցերը լուծողը դ…

    Շատ անկեղծ ասաց՝ մենք կարանք մի քիչ «պադերժկա» անենք, բայց ձեր հարցերը լուծողը դուք եք, ձեր երկիրն էլ ձեզնից շատ ոչ մեկին պետք չի, նենց որ խելքներդ գլուխներդ հավաքեք 😇

  • «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկր…

    «Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»,- կատակել է Վենսը Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
    Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը 🥹

  • Սա հայկական հանրային դաշտի ճնշման եւ ազդեցության հետեւանք է: Մենք մեր ուժը պետք …

    Սա հայկական հանրային դաշտի ճնշման եւ ազդեցության հետեւանք է: Մենք մեր ուժը պետք է գիտակցենք եւ ակտիվ աշխատենք…
    https://t.me/civilnetv/13128

    CIVILNET

    📌Հայաստանի վարչապետի հետ քննարկել ենք հայ գերիների հարցը, Բաքվում էլ կքննարկենք․ Վենս

  • ՀՀ իշխանությունները շարունակ ուղղակի ու անուղղակի «նամյոկներ» են անում, թե իրենք…

    ՀՀ իշխանությունները շարունակ ուղղակի ու անուղղակի «նամյոկներ» են անում, թե իրենք իբր իրենց ձևերով զբաղվում են գերիների ազատ արձակման հարցով։ Իմ ներսի վարդագույն ակնոցներով էակը շատ ուզում է հավատալ այդ հաճելի ստին։ Երեկվա ասուլիսի ժամանակ բառ չհնչեց այդ թեմայով։ Եթե անգամ վարչապետը չէր ուզում խոսել, կարելի էր կազմակերպել, որ հայ լրագրողը հարց ուղղեր ԱՄՆ փոխնախագահին՝ հաշվի առնելով, որ Վենսը հաջորդիվ գնում է Բաքու։ Հարցով զբաղվողների համար հասկանալի կլիներ, թե ինչ ասել է հանրային դիվանագիտություն և հանրային խոսք։
    Այդուհանդերձ, ուզում եմ հավատալ, որ այս խնդիրը կբարձրաձայնվի Բաքվում հանդիպումների ժամանակ, քանի որ հայկական հանրային դաշտը հստակ ձեւակերպել է այդ խնդրանքը՝ ուղղված ամերիկյան կողմին:

  • Իրապես հուսադրող է տեսնել, որ հայկական հանրային տիրույթում ձևավորվում է հստակ մո…

    Իրապես հուսադրող է տեսնել, որ հայկական հանրային տիրույթում ձևավորվում է հստակ մոտեցում, հորդոր՝ ուղղված ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ օգնել ազատ արձակել մեր հայրենակիցներին գերությունից։ Այս օրերին բազմաթիվ նամակներ են ուղղվել փոխնախագահին՝ կոչեր, հորդորներ։
    Իմանալով Ալիևի քաղաքականությունը՝ վստահ եմ, որ եթե ուղիղ խոսք հնչի ԱՄՆ-ից, ապա նա իրապես չի կարող շարունակել գերության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Ընդ որում՝ այս օրերին ադրբեջանական լրատվադաշտում ևս հայտնվում են կարծիքներ, որ Վենսը կարող է նման պահանջ դնել՝ հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցով, ու Բաքուն չի կարողանա դրան ընդդիմանալ։
    Կարծում եմ՝ պետք է շարունակել հանրային կարծիքի կոնսոլիդացիան այս հարցի շուրջ, հատկապես փոխնախագահի այցի նախօրեին։ Բաքվի բանտում ոչ մի հայ չպետք է մնա։ Դա մեր ազգային անվտանգության և արժանապատվության հարցն է։
    Photo

  • Մասկատում ընթանում են Իրան-ԱՄՆ բանակցություններըԴրանք միջնորդավորված են. Օմանի ա…

    🇮🇷🇺🇲Մասկատում ընթանում են Իրան-ԱՄՆ բանակցությունները
    Դրանք միջնորդավորված են. Օմանի արտգործնախարարն առանձին հանդիպումներ է անցկացնում իրանական ու ամերիկյան կողմերի հետ, փոխանցում ուղերձները:
    @IRI2day

  • Сын Рубена Варданяна призывает США принять меры по освобождению армянских христи…

    Сын Рубена Варданяна призывает США принять меры по освобождению армянских христианских заключенных в преддверии визита Дж. Д. Вэнса — Catholic Vote
    Вопрос пленных вновь в центре внимания накануне ожидаемого визита Вэнса в Армению и Азербайджан. Поездка связана с новой дипломатической инициативой США — региональным транспортно-экономическим проектом президента Дональда Трампа «Путь Трампа во имя международного мира и процветания».
    Трамп заявил, что в основе визита лежит мирная программа, объявленная в Белом доме в августе 2025 года, цель которой — положить конец многолетнему территориальному спору вокруг Нагорного Карабаха. Reuters сообщил, что эта рамка включает взаимное признание территориальной целостности и приверженность международному праву.
    По словам Варданяна, августовские события не привели к подписанию мирного договора. Был лишь парафирован рамочный текст, в котором не говорится о задержанных армянах.
    «Нельзя держать христианских заложников в тюремных камерах и ожидать, что мир поверит в подлинный мир», — заявил он.
    Варданян поблагодарил Трампа и США за то, что защита христиан по всему миру является приоритетом, и напомнил, что Трамп ранее поднимал вопрос судьбы армянских заключённых. По данным OC Media, в августе Трамп сказал Николу Пашиняну, что намерен попросить об освобождении удерживаемых в Азербайджане пленных и выразил уверенность, что Баку согласится.
    «Это уникальная возможность вновь показать миру, что президент и вице-президент держат своё слово, — сказал Варданян. — Защита христиан — один из главных приоритетов этой администрации не только в США, но и во всём мире».
    По его словам, вице-президент, который публично говорил о глобальных преследованиях христиан, может содействовать освобождению заключённых через прямые контакты с региональными лидерами.
    «Это шанс добиться большого результата малыми усилиями, — отметил Варданян. — Думаю, при поддержке вице-президента их можно вернуть домой».

    @reartsakh

    EXCLUSIVE: Son of detained Armenian Christian appeals for U.S. action ahead of Vance trip to Armenia, Azerbaijan

    As Vice President JD Vance prepares for a diplomatic visit to Armenia and Azerbaijan later this month, the son of an imprisoned Armenian Christian is The son of a detained Armenian Christian is urging the Trump administration to press for the release of prisoners…

  • «Եկեք անկեղծ լինենք՝ անխոս Ադրբեջանը շահագրգռված է Փաշինյանի և նրա կուսակցության…

    «Եկեք անկեղծ լինենք՝ անխոս Ադրբեջանը շահագրգռված է Փաշինյանի և նրա կուսակցության հաղթանակի հարցում։ Նշանակում է՝ պետք են Փաշինյանին աջակցող որոշակի քայլեր, բայց որ դրանք չլինեն ակնհայտ, որ նրան չմեղադրեն պրոադրբեջանական դիրքորոշման մեջ, այլ որ ցույց տան, թե նրա քաղաքականությունը արդյունքներ է ունենում…», ասում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն իր հարցազրույցում։
    Ես անգամ սա չեմ մեկնաբանի, կթողնեմ սա լսողները մեկնաբանեն։ Կարճ կասեմ՝ փաստացի ուղիղ խոսում են այն մասին, որ Փաշինյանը Ալիևի «մարդն է» Հայաստանում։ Թեև դա վաղուց ապացուցվել է հենց «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավարի քայլերով։

  • Ինչպե՞ս մեկնաբանել ադրբեջանական քարոզչական տելեգրամյան ալիքի այս գրառումը։ Ըստ ի…

    Ինչպե՞ս մեկնաբանել ադրբեջանական քարոզչական տելեգրամյան ալիքի այս գրառումը։ Ըստ իս՝ որ հեգնանքի անվան տակ՝ շինծու «դատավարություններից» բացի, հնչում են ուղիղ մահվան սպառնալիքներ այս մարդկանց հասցեին․․․

  • Իլհամ Ալիևի գործողությունների մեջ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա։ Ինքը անասել…

    Իլհամ Ալիևի գործողությունների մեջ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա։ Ինքը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց, այդ հարցում՝ Փաշինյանը իր լավագույն գործընկերն է տևական ժամանակ։ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարին օգնել է մաքրվել ագրեսիվ պատերազմի, ցեղասպանական գործողությունների, ռազմական հանցագործությունների, տարածքների օկուպացիայի մշակութային ցեղասպանության թեմաներից։ Օգնել է աշխարհում հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»։ Փաշինյանի անսպառ լավություններն Ալիևին զուգահեռվում են հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարով, հայկական ինքնության, պատմության, խորհրդանիշների դեմ հռչակված արգահատելի, շատ վտանգավոր պատերազմով։
    Ի պատասխան Փաշինյանի մատուցած ծառայությունների՝ Ալիևը շարունակում է հնարավորինս ոտնահարել հայ ժողովրդի արժանապատվությունը, շինծու «դատավարությունների» թեման կարևոր կռվան է այդ հարցում, դրան գումարվում է «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող զավթողական ծրագիրը և պետական մակարդակով էթնիկ հայի դեմ ատելության մշտական քարոզը։
    Իրականում, հայ ժողովուրդը հավաքական առումով մշտապես ձգտել է խաղաղության, մեզ պետք չէ համոզել, որ խաղաղությունը լավ բան է, քանի որ ցանկացած մարդ ասում է՝ խաղաղություն լինի, մնացածը կլուծենք։ Բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա, կա հարաբերական անդորր, կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ՝ ընդդեմ հայկական պետության, ինքնության, հնարավոր հզորացման։ Իսկ առանց հզորացման, չի կարող լինել կայուն և երկարատև խաղաղություն։
    Հարցի լուծման բանալին հայ հանրության ձեռքին է, հատկապես նրանց ձեռքին, ովքեր այսօր անջատել են լրահոսը, ապրում են իրենց սովորական հոգսերով, հենց այդ մարդկանց քաղաքական ակտիվացման խնդիր պետք է դնի այն ընդդիմադիր ուժը, գործիչը, ով հավակնում է լինել ապագա ղեկավարությունը։ Հենց այդ մարդկանց սրտերին տանող ուղին պետք է գտնել, այն մարդկանց, որոնց տևական ժամանակ հոգնեցրել ու զզվեցրել են՝ սովորացնելով, թե քաղաքականությունը դա բարոյազրկության ու անսկզբունքայնության մասին է։ Պետք է ընկալում փոխել և բովանդակություն բերել դաշտ։ Ուրախ եմ նկատել, որ դրա միտումները կան։ Մնում է շարունակել համառ աշխատանք տանել այդ ուղղությամբ։