Category: Tatev Hayrapetyan

  • Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է …

    Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.
    «Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։
    Վստահ եմ՝ կվերածնվենք Ռուբեն Վարդանյան ջան…Ասել եմ եւ կկրկնեմ Վարդանյանի եւ մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը՝ ազգային արժանապատվության հարց է:

  • Իրանի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հանդիպումը տեղի կունենա Օմանում՝ Թուրքիայի փոխարեն։ …

    📌Իրանի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հանդիպումը տեղի կունենա Օմանում՝ Թուրքիայի փոխարեն։
    Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարը։
    📍Ըստ մամուլի՝ Իրանն է պնդել, որ հանդիպման վայրը տեղափոխվի Օման, և որ դրան չմասնակցեն տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչները։
    📍Հիշեցնեմ, որ Օմանի միջնորդությամբ էին տեղի ունենում 2025թ. նախապատերազմյան բանակցությունները։ Հավանաբար, Թեհրանը ցանկանում է բանակցությունները վերադարձնել այդ նույն ձևաչափին։
    @IRI2day

  • Հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը ու դրա հետ կապված քննարկո…

    Հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը ու դրա հետ կապված քննարկումները՝ կարծում եմ, որ գլխավոր շետը դա է, Ադրբեջանն այդ շրջանակներում փորձելու է հասնել 907 բանաձևի չեղարկմանը, ու այդ բոլոր քայլերը, որ հիմա արվում են՝ իբրև սահմանափակումների վերացում, տարանցիկ ճանապարհի տրամադրում, այդ նպատակով են արվում: Իրական շրջափակում տեղի չի ունենում, ու զավեշտալին այն է, որ Ադրբեջանն ինքն է իրեն դրել շրջափակման մեջ՝ քովիդից ի վեր փակելով իր բոլոր ցամաքային սահմանները ու մինչ օրս չի էլ բացում:
    Ադրբեջանի գործողությունների նպատակն այն է, որ ԱՄՆ-ին ցույց տա խաղաղության գործընթաց, որի շնորհիվ էլ հասնել այդ բանաձևի չեղարկմանը: 
    https://medialab.am/311747/

    Ադրբեջանի հիմնական նպատակը հիմա 907 բանաձևի չեղարկումն է, ոչ թե խաղաղության պայմանագիրը․ Տաթևիկ Հայրապետյան — MediaLab Newsroom…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, թե մինչև Հայաստանում կայանալիք ընտրությունները Ադրբեջանը կարող…

  • Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ու ԱՄՆ նախագահ…

    📍Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ու ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ուրբաթ օրը հանդիպելու են Ստամբուլում:
    🔺Այդ ֆոնին Թրամփը սպառնացել է, որ «վատ բաներ կարող են տեղի ունենալ», եթե հնարավոր չլինի հասնել համաձայնության։
    📌Ամեն դեպքում բանակցությունների ապագան շատ մշուշոտ է: Թեհրանը շարունակում է պնդել, որ բանակցելու է միայն միջուկային հարցի շուրջ՝ իր հիմնարար իրավունքների պահպանմամբ: ԱՄՆ-ն շատ ավելին է պահանջում: Նույն իրավիճակն էր նաև 2025թ. հունիսյան պատերազմից առաջ:
    @IRI2day

  • «Առաջիկա դիվանագիտական ներգրավվածությունը նորից ուշադրության է հրավիրել դեկտեմբե…

    «Առաջիկա դիվանագիտական ներգրավվածությունը նորից ուշադրության է հրավիրել դեկտեմբերյան նամակի վրա, որտեղ կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդները կոչ էին անում Հռոմի պապ Լևոն XIV-ին միջոցներ ձեռնարկել քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման համար: Նամակը ստորագրած առաջնորդները հայտարարել էին, որ հայ գերիները շարունակում են բանտարկված մնալ Ադրբեջանում վատթարացող պայմաններում: Առաջնորդները նախազգուշացրել են, որ գերիների շարունակական կալանքը մարդասիրական լուրջ սպառնալիք է ստեղծում»,-նշվում է հոդվածում:
    Ամբողջական հոդվածը՝ https://www.aravot.am/2026/02/03/1537085/

    Ջեյ Դի Վենսի առաջիկա այցի ֆոնին կարևոր նշանակություն է ստանում քրիստոնյա հայ գերիներին ազատ արձակելու հարցը

    Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության Zeale պարբերականն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդրին: Պարբերականն ուշագրավ է համարել Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան…

  • 1/2 Խաղաղության գործընթացի տեսանկյունից «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը ձևավորում …

    1/2 📍Խաղաղության գործընթացի տեսանկյունից «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը ձևավորում է կառուցվածքային անհավասարակշռություն։ Թեև խաղաղ բանակցությունները ձևականորեն կենտրոնացած են սահմանազատման, հաղորդակցությունների բացման և հարաբերությունների կարգավորման վրա, Հայաստանի տարածքի հետ կապված «վերադարձի» գաղափարների զուգահեռ առաջմղումը վտանգում է վստահության հիմքերը և ստեղծում նոր լարվածության գծեր։ Նույնիսկ եթե այս օրակարգը ներկայում ներկայացվում է որպես ոչ բռնի և խորհրդանշական, դրա ինստիտուցիոնալացումը՝ պետական կառույցների, իրավական նախաձեռնությունների և միջազգային քարոզչության միջոցով, ցույց է տալիս, որ Ադրբեջանը հետղարաբաղյան փուլը չի համարում ավարտված։ Սա խաղաղությունը դարձնում է խոցելի, քանի որ Հայաստանը միաժամանակ ներգրավված է կարգավորման գործընթացում և բախվում է աճող գաղափարական արշավի, որը կասկածի տակ է դնում նրա սահմանների անձեռնամխելիությունը և պատմական լեգիտիմությունը։

  • Ի՞նչ է ուզում Ալիևն անել Նախիջևանի հետ Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ) …

    Ի՞նչ է ուզում Ալիևն անել Նախիջևանի հետ Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ) կարգավիճակը որոշվել է 1921 թ. Կարսի պայմանագրով: Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված է․ «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայն են…

  • Սբ Սարգիսը ծնվել է Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թ.։ Կոստանդիանոս կայսերը կար…

    Սբ Սարգիսը ծնվել է Մաժաք (Կեսարիա) քաղաքում մոտ 330 թ.։ Կոստանդիանոս կայսերը կարգում է իշխան Կապադովկիայում։ Նա նաև հիանալի քարոզիչ էր, կառուցում էր եկեղեցիներ, օգնում աղքատներին և տարածում քրիստոնեությունը։
    Ներսես Շնորհալու վարքագրության մեջ Սբ Սարգիսը Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքից եկել է Հայոց Արշակ Բ արքայի մոտ, անցել Պարսկաստան, կարգվել Շապուհ II-ի հրամանատար։
    Շատերը տեսնելով նրա նվիրումն առ Աստված և Տիրոջ գործած հրաշքները, դառնում են քրիստոնյա։ Մերժում է Շապուհի պահանջը պաշտել կրակը, զոհ մատուցել և կործանում բագինը։ Նա բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում։
    Մ.Մաշտոցը Սբ Սարգսի մասունքները բերել է Հայք, ամփոփել Կարբի ավանում ու Դագա դաշտում՝ հիմնել Սբ Սարգիս 2 եկեղեցի։ Հետագայում Սբ Սարգսի եկեղեցիներ՝ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում։
    Տոնի գիշերը բակերում դնում են ամաններով փոխինձ, որի վրա Սբ Սարգիսը պիտի դրոշմեր իր ձիու սմբակի, պայտի հետքը (բարիքի, երջանկության խորհրդանշան)։
    Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։
    Մաքուր Պատմություն📖

  • « Երիտասարդ ընտրողների ձայները թիրախավորելու նպատակով վարչապետ Փաշինյանի կողմից …

    «🫶 Երիտասարդ ընտրողների ձայները թիրախավորելու նպատակով վարչապետ Փաշինյանի կողմից ստեղծած «վարչաբենդ» համույթը սխալմամբ հարվածել է այլ թիրախի՝ 30 տարեկանից բարձր ինֆանտիլ պաշտոնյաների, որոնց մոտ դեռևս մինչ միջամտությունը արձանագրվել էր վարչապետից կախվածության բարձր մակարդակ։
    Տվյալ խմբի մոտ դիտվում են սուր ախտանիշներ՝ ռեֆլեքսիվ ծափահարումներ, քննադատական մտածողության կորուստ և վարչապետի ձայնը լսելուց կարճատև էյֆորիա։
    Բոլոր տուժողներին խորհուրդ է տրվում անհապաղ դիմել Կախվածությունների ազգային կենտրոն՝ հետազոտման և դետոքսիկացիոն ծրագրին մասնակցելու նպատակով»:
    ՀՀ պարզաբանման նախարարություն

  • Տևական ժամանակ գնդերեցների վրա կային ճնշումներ, որոնց մասին նաև մամուլն էր գրում…

    Տևական ժամանակ գնդերեցների վրա կային ճնշումներ, որոնց մասին նաև մամուլն էր գրում, նրանց դրդում էին ուրացման և Մայր Աթոռի դեմ դուրս գալուն։ Այդ քայլին նրանք ակնհայտորեն չեն գնացել։ Սա էլ իրենց «պատիժն է» չուրացման և իրենց ծառայությանը ու Վեհափառին հավատարմության համար։ Արդյունքում միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում։
    https://t.me/armeniasputnik/92185

    Sputnik Արմենիա

    ❗️Բանակում Հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել
    @ArmeniaSputnik–ի բացառիկ տեղեկություններով՝ երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական…