Category: Tatev Hayrapetyan

  • Մինչ գերագույն գլխավոր ստախոսը շարունակում է մոլագար պայքար մղել Արարատ լեռան և …

    Մինչ գերագույն գլխավոր ստախոսը շարունակում է մոլագար պայքար մղել Արարատ լեռան և մեր ազգային խորհրդանիշների դեմ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի անունը կրող ադրբեջանական կայքի լուսանկարներով, որտեղ Արարատը համարում են իրենց կարևոր խորհրդանիշներից մեկը․․․
    Մարդ երբեմն չգիտի էլ, թե այս անհեթեթ իրականությանը ինչպես վերաբերվի, որ հարվածին դիմակայի, ինչպես պաշտպանի իր ազգային ինքնությունը, պատմությունը, երբ դրա դեմ հարձակվում են և՛ ներսից, և՛ դրսից։

  • 1/2 Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունը ու քարոզչությունը։ Այս նույնը ուս…

    1/2 Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունը ու քարոզչությունը։ Այս նույնը ուսուցանվում է ադրբեջանական հանրակրթական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից։ Այսինքն՝ պատմական հիմքից զուրկ այս վտանգավոր զավթողական հայեցակարգով սերունդ է մեծանում Ադրբեջանում, դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։
    Առհասարակ, հանցագործության կոծկումն անխուսափելիորեն հանգեցնում է հանցագործի ախորժակի մեծացմանը։ Հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում է Ադրբեջանի ղեկավարությունը։ Մինչ ՀՀ իշխանությունները իրենց օգնում են իմիտացնել խաղաղություն, իրենք իրենց հանրության ուղեղները լվանում են այն վտանգավոր խոսույթով, որ Հայաստանը «իրենց պատմական հողն է»։ Ընդ որում, կրկնում եմ՝ սա որևէ պատմական, քաղաքական ու աշխարհագրական հիմքից զուրկ խոսույթ է, որը ակտիվ շրջանառության մեջ է դրվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։

  • Բանակի հետ կապված օրվա շնորհավորանքներն ու խոսքերը բազմաթիվ էին։ Օրը ուժի և զորո…

    Բանակի հետ կապված օրվա շնորհավորանքներն ու խոսքերը բազմաթիվ էին։ Օրը ուժի և զորության խորհուրդ ունի։ Կարող է տարօրինակ թվալ, բայց անգամ մեզ ու մեր բանակի հետ պատահած բարդ փորձություններից հետո բանակը մնում է հայ հանրության համար ամենավստահելի կառույցը։ Իրականում հայ հանրությունը, որը երբեք չի ուզել պատերազմ, չի ուզել կռիվ ու ցավ, երբեմն հայտնվել է այնպիսի իրավիճակներում, որտեղ կռիվը եղել է պարտադրված, դաժան, որտեղ ամենաանհավանական իրավիճակում կերտել է հաղթանակ։
    90-ականների ժամանակաշրջանը որքան շատ ես ուսումնասիրում, այնքան ավելի ես ապշում, թե ոնց կերտվեց այդ հաղթանակը։ Ափսոս՝ այդ հաղթանակը դարձավ «սովորական», ափսոս՝ չգիտակցվեց, թե ինչպես էինք մենք զենք վերցրել ու կռվել՝ հանուն ապրելու, հանուն արժանապատվության, հանուն ազգային ինքնության։ Կռիվը, պատերազմը, հաղթանակը չեն կարող լինել սովորական, դրա մեջ այնքան ապրում կա, կյանք… Չի կարելի նաև սովորական ու օրինաչափ դարձնել պարտությունը։ Դրա մեջ կան կորուստ, անձնազոհություն, հերոսական բազմաթիվ դեպքեր, բայց նաև՝ սխալ քաղաքական որոշումներ, նաև դաժան դաս, որը պարտադրում է հետևություններ անել։ Այդ հետևությունը երբեք չի կարող լինել քեզ պարտադրված կռվի, քո պայքարի ու անձնազոհության արժեզրկումը։
    Պարադոքսալ է, բայց պատմությամբ ապացուցված աքսիոմատիկ ճշմարտություն է նաև այն, որ պատերազմը կանխելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է՝ զենքով, խելքով, մտքով։
    Մեր հակառակորդը մեզ հետ շատ ուղիղ է խոսում, պարզ ասում նպատակների մասին, մեր խելքից է կախված՝ կհասկանանք դրանք, կկանխենք, թե էլի կնստենք թախտին ու մի քանի տարի անց հայացքներս կհառենք բանակի վրա, բանակի, որի հիմնադիրների և որի համար կյանք ու առողջություն դրած անձանց անձնազոհությունը այսօր փորձում են արժեզրկել։
    Արժեզրկումը ամենավատ բանն է, որ կարելի է անել բանակի հետ։
    Մեր բանակը եղել ու մնում է մեր կարևոր հենման կետը, բայց մենք այսօր մեր սպառնալիքները չեզոքացնելու հարցում լուրջ անելիքներ ունենք։
    Փառք ու պատիվ հայոց բանակին, այս բանակի հիմնադիրներին ու դրա զարգացմանը նպաստած մարդկանց, ձեր կռիվը երբեք չի կարող արժեզրկվել, ձեզ մենք պարտական ենք մեր լինելով․․
    🇦🇲

  • Մեծ Հայքում մինչև մոտ V դ․ բանակը հավաքագրվում էր համաձայն Զորանամակի․ ամեն մի ի…

    Մեծ Հայքում մինչև մոտ V դ․ բանակը հավաքագրվում էր համաձայն Զորանամակի․ ամեն մի իշխանական տուն պարտավոր էր որոշ թվով զինվոր տրամադրել։
    Սրան գումարվում էր 40 հազարի հասնող Արքունի բանակը և ընդհանուր թիվը հասնում էր 124 հազար զինվորի։
    Աղյուսակը պահպանվել է Անանիա Շիրակացու Ժամանակագրության հետ և մեզ է հասել Տիրամայր անունով մի հայուհու ընդօրինակությամբ։ Առաջին անգամ հրատարակել է (1842 թ) Հ․Շահխաթունյանցի «Ստորագրություն կաթողիկե Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ» Բ հատ․ (Էջմիածին,1842,էջ58)։
    Ցանկում 85 իշխ․տներ են։ Ամենաշատը տրամադրում էին հետեւյալները։
    Սյունի՝19400
    Կադմեացի՝13200
    Բդեշխ ուգարաց՝4500
    Բդեշխ Աղձնեաց՝4000
    Ընծակի՝4000
    Անգեղ տուն՝3400
    Կասպեցի՝3000
    Բզնունի՝ 3000
    Բագրատունի՝1500
    Ուտեացի՝1000
    Ծաւդեացի՝1000
    Մամիկոնեան՝1000
    Վանանդացի՝1000
    Գարդմանեցի՝1000
    Մանաւազեան՝1000
    Խոռխոռունի՝1000
    Ծոփացի՝1000
    Վահունի՝1000
    Ապահունի՝1000
    Կորդւացի՝1000
    Արծրունի՝1000
    Ռշտունի՝1000
    Մոկացի՝1000
    Որդունի՝700
    Կամսարական՝600
    Տայեցի՝600
    Բասենացի՝600
    Առաոելեան՝500
    Աշոցեան՝500
    Գնունի՝500
    Գողթնեցի՝500
    Անձևացի՝500
    Մազազացի՝500

  • Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ …

    Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը, կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, ինչ գրեք-չգրեք, նրանք էս երկրի պետական մարդիկ են:
    Դառը բան եմ ասելու, կներեք, թե չեք ների, Աստված ձեզ հետ: 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան դուք: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին…

    Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն ամենակայացած արժեքը: Ցավալիորեն: Մտածեք էս երկրի մասին: Վաղը 21-րդ դարն է սկսվում ու էդ դարը մեր դարը պիտի լինի՝ մեր հաղթանակի, մեր խելքի գալու, մեր միասնության, մեր հաջողության՝ վերջապես…
    Սպարապետ Վազգեն Սարգսյան
    Շնորհավոր Հայոց Բանակի օրը 🇦🇲🇦🇲🇦🇲

  • «Ես կարծում եմ՝ Վենսի այցը փայլուն հնարավորություն է՝ գերիների վերադարձի հարցը մ…

    📌«Ես կարծում եմ՝ Վենսի այցը փայլուն հնարավորություն է՝ գերիների վերադարձի հարցը մեկընդմիշտ լուծելու»:
    📌«Հայաստանը շահել է երեք տարվա, պայմանական երեք տարվա time-out՝ պատուհան։ Այդ պատուհանի հետ աշխատելու ընթացքում դու կա՛մ կհասնես երկարատև իրապես խաղաղության հաստատմանը՝ կլինի դա դիվանագիտության, անվտանգային համակարգերի․․․ բանակի մոդեռնիզացիայի ճանապարհով, կա՛մ դու կարող ես այդ ամբողջ ընթացքում զբաղվել բան՝ «քահանա վերբովկա» անելով․․․ հետո բախվել դաժան իրականությանը՝ հնարավոր էսկալացիոն տեսքով»:
    https://www.youtube.com/watch?v=qvQmqxAzJAc

    Վենսի այցը փայլուն շանս է գերիների խնդիրը մեկընդմիշտ լուծելու․ Ալիևի գլխացավանքը պետք է այն դառնա

    Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

  • Զրույց քաղաքականության, հայացքների, արժեքների, տարբեր իրավիճակներում կայացրած քա…

    Զրույց քաղաքականության, հայացքների, արժեքների, տարբեր իրավիճակներում կայացրած քաղաքական որոշումների, իհարկե նաև Ադրբեջանի ու մեր խնդիրների մասին։ Կարծում եմ՝ հետաքրքիր զրույց է ստացվել ☺️
    https://www.youtube.com/watch?v=JYPh3DL4-Zc

  • «Մենք գիտեինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պատմությունը մասամբ կեղ…

    «Մենք գիտեինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պատմությունը մասամբ կեղծ էր։ Որ ուժեղագույններն իրենց կազատեն պարտավորություններից այն ժամանակ, երբ ճիշտ համարեն։ Որ առեւտրային կանոնները կիրառվում էին անհամաչափորեն։ Եվ որ միջազգային իրավունքը կիրառվում էր տարբեր խստությամբ՝ կախված մեղադրյալի կամ զոհի ինքնությունից։
    Այս ֆիկցիան օգտակար էր, եւ, մասնավորապես, ամերիկյան հեգեմոնիան օգնում էր հանրային բարիքներ ապահովել՝ բաց ծովային ուղիներ, կայուն ֆինանսական համակարգ, հավաքական անվտանգություն եւ աջակցություն վեճերի լուծման մեխանիզմներին։
    Ուստի մենք ցուցանակը դնում էինք պատուհանին։ Մենք մասնակցում էինք ծիսակարգերին։ Եվ հիմնականում խուսափում էինք մատնանշել հռետորաբանության եւ իրականության միջեւ եղած ճեղքվածքը։
    Այս գործարքն այլեւս չի աշխատում։
    Թույլ տվեք ուղիղ խոսել. մենք փլուզման, այլ ոչ թե անցումային փուլի կիզակետում ենք»։
    Հ․Գ․ Դավոսի համաժողովում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել միջազգային մամուլում։ Մեդիամաքսը թարգմանել է այդ ելույթը՝ որոշ կրճատումներով։ Առաջարկում եմ, եթե ծանոթ չեք, կարդաք, նաև հետաքրքրությամբ կլսեմ Ձեր կարծիքները։
    https://mediamax.am/am/specialprojects/arm_world/59758/?fbclid=IwY2xjawPgXj1leHRuA2FlbQIxMABicmlkETFWMzNJZllEZVlXZGdHcjluc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHl4nQwzIWdW9VMggd3-OH520E21APeFx6DGuzjJt0pMV5G2tnXKGm4a9pjjj_aem_BCEIffqZMDBCvm3MLKQAyQ

    Մարկ Քարնի. «Կարոտախտը ռազմավարություն չէ` հին կարգը չի վերադառնա»

  • Փաստացի անգամ այն հատուկենտ հայերը, որոնք մնացել էի Արցախում ու ընդունել Ադրբեջա…

    Փաստացի անգամ այն հատուկենտ հայերը, որոնք մնացել էի Արցախում ու ընդունել Ադրբեջանի վերահսկողությունը, չկարողացան մնալ այդտեղ, ինչն, ավելի քան, կանխատեսելի էր։ Ավելին նրանցից մեկը որպես «ահաբեկիչ» վերջերս «դատապարտվեց» 16 տարվա ազատազրկման։ Այսքանից հետո ՀՀ իշխանություններն օգնում են Ալիևին մաքրվել, իսկ Ալիևն ի պատասխան ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ ու խոսում հայ-ադրբեջանական «համակեցությունից»․․․
    https://t.me/civilnetv/12844

    CIVILNET

    📌Արցախում մնացած հայեր են տեղափոխվել Հայաստան
    👉ԱՎԵԼԻՆ

  • «Իշխանության փոփոխության պարագայում կարողանանք ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագո…

    «Իշխանության փոփոխության պարագայում կարողանանք ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագործել, թույլ չտանք, որ Ադրբեջանը խաղաղությունն իմիտացնի, հնարավոր հակամարտությունների վերաբերյալ խոսույթներ ձևավորի և դա սերմանի երիտասարդ սերնդի ուղեղում։ Ադրբեջանում սերունդ է մեծանում, որը մտածում է, որ ներկայիս ՀՀ տարածքն իր պատմական հողն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ցանկացած խելացի մարդ իրեն հարց կտար՝ եթե խոսում եք խաղաղությունից, ինչպե՞ս կարող է նման խոսույթ ձևավորվել, ընդ որում, ոչ թե քարոզչության մակարդակում, այլ կոնկրետ հանրային կրթության մակարդակում։ Եթե այս ժամանակը խելացի օգտագործենք, այլ իրավիճակ կունենանք»։
    https://168.am/2026/01/21/2348110.html

    Իշխանության փոփոխության պարագայում կարողանանք ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագործել. հակառակ պարագայում Հայաստանը լուրջ խնդիրների…

    Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն օրերս հրապարակել է տարեկան զեկույցը, որտեղ մի շարք հարցերի հետ միասին, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ադրբեջանում տարածված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին ու դրա վտանգներին։