Category: Tatev Hayrapetyan

  • Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»Բ…

    Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»
    Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, @ArmeniaSputnik-ին տված հարցազրույցում պատմել է, որ համացանցում Մուսլիմ Մագոմաևի «Սատանայի անիվը» (տեքստը՝ Եվգենի Եվտուշենկո, երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյան) երգի ներքո, որը կատարում է «հարևան հանրապետությությունից երգիչ», որպես տեքստի հեղինակ նշված է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտությունը՝ «Բաքվի բանահյուսություն»։
    Իրավիճակը պարզաբանելու համար Արա Բաբաջանյանն արդեն դիմել է իրավաբաններին։
    Առնո Բաբաջանյանը և Մուսլիմ Մագոմաևը խորհրդային էստրադայի լեգենդար ստեղծագործական դուետ էին, որոնք ստեղծեցին բազմաթիվ հիթեր («Գեղեցկության թագուհի», «Մեղեդի», «Շնորհակալ եմ քեզ»): Այս երգերը դարձան խորհրդային էստրադայի անբաժանելի մասը։

  • Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին, օգնում նրան «խաղաղության աղ…

    ⁉️Ինչու՞ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին, օգնում նրան «խաղաղության աղավնի» խաղալ, երբ Ադրբեջանում պետական մակարդակով ՀՀ-ի դեմ մշակվում է զավթողական ծրագիր
    «Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»․ սա հատված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ամենամյա զեկույցից, որը հրապարակվել էր երեկ։
    Նրանք ընդամենը արձանագրել են պարզ իրողություն, ինչի մասին արդեն ամիսներ շարունակ հետևողականորեն գրում ու փաստերով խոսում եմ ես։ Ունիկալն այն է, որ իշխանական պրոպագանդիստների կողմից թիրախավորվել եմ այս վտանգի մասին խոսելու համար։ Տարբեր իշխանամերձ լրատվականները ամիսներ շարունակ ստեր էին տարածում, թե իբր այս զավթողական կոնցեպտը այլևս դուրս է եկել շրջանառությունից, մինչդեռ բաց ու հրապարակային փաստերը այլ բանի մասին էին խոսում, ինչի մասին ահազանգել եմ։
    Զեկույցում նաև նշված է․ «2026 թվականին Ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է»։
    Ինչ խոսք, ցավալի է, որ իրենց ևս մեկ տարի է պետք հասկանալու համար, թե ինչ նպատակով է ստեղծվել այս զավթողական կոնցեպտը, ինչպես է դարձել հանրային կրթական համակարգի մաս, ինչպես է մի ողջ սերունդ Ադրբեջանում մեծանում այն վտանգավոր մտայնությամբ, թե իբր Հայաստանը իրենց «պատմական հողն է»։
    Ըստ իս՝ ԱՄՆ միջնորդությունը մեզ համար կարևոր է, մենք շահել ենք ժամանակ, բայց այդ ընթացքում ռիսկերը չեզոքացնելու փոխարեն իշխանությունները զբաղված են խաղաղություն իմիտացնելով՝ հիմքում չդնելով որևէ իրական բովանդակություն։ Իմաստը ո՞րն է, ինչ ենք շահում ռիսկերը, սպառնալիքները կոծկելով, ի՞նչ նպատակով են կոծկվում Ալիևի՝ պետական մակարդակով ատելության քարոզն ու զավթողական ծրագրերը, առհասարակ ո՞ւմ է պետք իշխանությունը, եթե քո քայլերի հետևանքով կարող է վտանգվել պետությունդ ու քաղաքացիների անվտանգությունը։ Արդյոք ավելի լավ չի ուղիղ խոսել խնդիրների մասին ու ռեսուրս դնել դրանք չեզոքացնելու վրա։ Շարունակ ասում եմ՝ եկեք չեզոքացնենք այս վտանգը, քանի դեռ այն նարատիվի մակարդակում է։ Մենք դրա ռեսուրսը ունենք:
    Հույս ունեմ՝ շուտով կունենանք ավելի կոմպետենտ իշխանություն, որին տարիներ չեն պահանջվի իրենց ճակատին ուղիղ ասված խոսքը հասկանալու ու վտանգները չեզոքացնելու համար, այդ թվում՝ ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագործելու շնորհիվ։

  • Ընդունված է համարել, որ Հայոց վերջին թագավորը Լևոն Զ Լուսինյանն է, ով իշխանությո…

    Ընդունված է համարել, որ Հայոց վերջին թագավորը Լևոն Զ Լուսինյանն է, ով իշխանությունից զրկվել է 1375 թ․։ Սակայն քչերը գիտեն, որ դրանից մոտ 100 տարի անց Հայաստանում փորձ է ձեռնարկվել վերականգնել թագավորական իշխանությունը։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիա III-ը դիմում է Հայաստանի տարածքում իշխող կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահին, թույլտվություն խնդրելով թագավոր օծել իր ազգական Սմբատ Սեֆեդինյան-Արծրունուն: Ջհանշահը, ով ցանկանում էր վերականգնել տարածքի ավերված տնտեսությունը, հայերին սիրաշահելու համար համաձայնեց:
    1465 թ. Աղթամարի Սբ. Խաչ տաճարում Զաքարիա III-ին հաջորդած Ստեփանոս IV Տղա կաթողիկոսը Սմբատ Սեֆեդինյան-Արծրունին թագավոր օծվեց: Անհրաժեշտ է շեշտել, որ նրա «թագավորությունն» Աղթամար կղզուց և դրան անմիջապես հարող ափամերձ տարածքից այն կողմ չէր անցնում: Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու անունը հիշատակվում է մինչև 1471 թ.:
    Մաքուր Պատմություն📖

  • Կեղծ դատավարութուն, կեղծ մեղադրանքներ, կեղծ ֆիլմեր, ամբողջը կեղծիք ու խաբեությու…

    Կեղծ դատավարութուն, կեղծ մեղադրանքներ, կեղծ ֆիլմեր, ամբողջը կեղծիք ու խաբեություն։ Առհասարակ կոչ եմ անում հանրային ու քաղաքական գործիչներին ուշադիր լինել, որ իրենց տված հարցազրույցները չդառնան ադրբեջանական քարոզչական գործիք՝ նման վտանգավոր բովանդակության համար։
    https://www.civilnet.am/news/997630/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%bc%d5%b8%d6%82%d5%a2%d5%a5%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d5%ae-%d6%86%d5%ab%d5%ac%d5%b4%d5%a8-%d5%ad%d5%a1%d5%a2%d5%a5%d5%9e%d6%81-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/

    Ինչպե՞ս Ռուբեն Վարդանյանի մասին Ադրբեջանի ֆինանսավորած ֆիլմը խաբեց փորձագետներին — CIVILNET

    Հետաքննական հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ «Օլիգարխի նախագիծը» (the Oligarch’s Design) վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Բաքվում՝ դեկտեմբերի 20-ին։ Միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ և Ադրբեջանի խորհրդարանի…

  • Ինչ վերաբերում է ադրբեջանական հանրային արձագանքներին, ապա դրանք ընդհանուր առմամբ…

    Ինչ վերաբերում է ադրբեջանական հանրային արձագանքներին, ապա դրանք ընդհանուր առմամբ բացասական են՝ հատկապես բուռն Վագիֆ Խաչատրյանի գործով, որին մեղադրում էին «ցեղասպանության» ու նման հանցանքների համար, նշվում է, որ եթե նման հանցանքներ էին վերագրվում այդ մարդուն, ինչո՞ւ են նրան ազատ արձակում: Այդ ֆոնին ադրբեջանցի տարբեր պատգամավորներ, ինչ-որ հանրային գործիչներ մեկնաբանություններ էին տվել, նշելով, որ նրա վիճակը շատ ծանր էր, ու որպեսզի նա չմահանա ադրբեջանական բանտում, իրենք նման որոշում են կայացրել:
    Միևնույն ժամանակ նրանք փորձում են ներկայացնել այդ ամենը որպես «նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին», այդ խոսույթն էլ են ակտիվ գեներացնում Ադրբեջանում: Թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ «սա քայլ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ակտիվ շարունակի Եկեղեցու դեմ արշավը, ինչի մեջ շահագրգռված է Ադրբեջանը», բառացի այդ տրամաբանության մեջ էլ հրապարակումներ էին արել:
    https://medialab.am/311061/

    Հատկապես Վագիֆ Խաչատրյանի ազատ արձակումը բուռն արձագանք է առաջացրել Ադրբեջանում․ Տաթևիկ Հայրապետյան — MediaLab Newsroom-Laboratory

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը օրերս չորս գերի է վերադարձրել հայկական կողմին: Ի՞նչ մեկնաբանություններ, տրամադրություններ կան այս իրողության վերաբերյալ Ադրբեջանի…

  • Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշ…

    Հանրային դաշտում լայն քննարկման առարկա դարձավ Թուրքիայի ղեկավարության կողմից Փաշինյանին հայտնված ակնհայտ աջակցության հարցը։ Այն, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության «քավոր» են կանգնել, նորություն չէ։ Ինքս բազմիցս խոսել ու փաստերով ցույց եմ տվել դա, ի վերջո ցանկացած պարզ տրամաբանությամբ օժտված մարդ վաղուց է հասկացել, թե որ պետությունների շահերին են ծառայեցվում ներկայիս իշխանության քայլերը։ Բայց եկեք մի կողմ թողնենք ներկայիս իշխանության հնարավոր կոլաբորացիոնիզմի մասին թեման, որի մասին տարբեր դրվագներով խոսվել է։ Եկեք մտածենք, որ իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հենց նրանց մեջ է գտել «քավորությունը»։ Անգամ այդ դեպքում, եթե նա իրապես լիներ հայկական շահի սպասարկու, նա կկարողանար հօգուտ Հայաստանի օգտագործել այդ «քավորությունը»։ Կարող էր իսկապես պոկել կրեդիտներ՝ հօգուտ Հայաստանի, օրինակ՝ հասնել սահմանի բացմանը կամ մեր բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը։ Բայց միակ բանը, որին հասել է, դա «քավորներին» սիրիացի ահաբեկիչներին հանձնելն է՝ մեր անմեղ չորս գերիների դիմաց։
    Շատերն են խոսում այն մասին, թե իբր Թուրքիան ու Ադրբեջանը նախընտրական նվերներ են անում Ադրբեջանին, բայց երկու «կանեստըր» բենզին ուղարկելը ծիծաղելի նվեր է։ Ես միայն ուրախ կլինեի, եթե, օրինակ, բոլոր գերիներին ազատ արձակելով կամ, ասենք, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը փակելով նվերներ անեին Փաշինյանին։ Բայց չէ, իրենք մեծ հաշվով շարունակում են թշնամանքի ու նվաստացման քաղաքականությունը՝ անգամ իրենց կողմից շատ սիրելի «սանիկի» ուղղությամբ՝ պարտադրելով նրան խայտառակվել հակաեկեղեցական վտանգավոր արշավներով ու ատելության նոր չափաբաժիններ հանրությանը հրամցնելով։
    Իսկ իրականում, որպես ՀՀ քաղաքացի, ես կուզեմ, որ ՀՀ-ում լինի իշխանություն, որը չունի արտաքին «քավորներ»՝ ոչ ռուսական, ոչ թուրքական, ոչ եվրոպական, ոչ էլ այլ երկրի։ Ես կուզեմ, որ ՀՀ ղեկավարը առաջնորդվի ՀՀ պետական շահով, լինի բացառապես այդ շահի սպասարկուն, փնտրի դաշնակիցներ, գործընկերներ, աջակիցներ, բայց ոչ «քավորություն», առավել ևս՝ դատարկ, միակողմանի ու վտանգավոր։ Առհասարակ, չկա ավելի պատվաբեր ու մոտիվացնող գործ, քան քո պետության շահի սպասարկումն է։ Բայց դրա համար պետք է խելք, կամք ու անհոգնել համառություն, ոչ թե հակառակորդների կամքին անվերապահ հանձնվելու բուռն ու անբացատրելի ցանկություն։

  • Հայ գերիների ազատ արձակման հեռանկարները• Միջազգային ու համեմատական իրավունքի կե…

    🕊️ Հայ գերիների ազատ արձակման հեռանկարները
    • Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը նշում է, որ չորս հայ գերիների ազատ արձակումը կարող է բացել ճանապարհ մյուսների վերադարձի համար։
    • Խաղաղության համատեքստում բանակցությունների առանցքում ամերիկյան կողմի ներգրավվածությունն է, որը արդեն հաջողություն է ապահովել անցյալում։
    • Գերիների վերադարձը դիտարկվում է ոչ միայն քաղաքական քայլ, այլև հումանիտար նախապայման հայ-ադրբեջանական վստահության և երկարաժամկետ խաղաղության համար։
    • Հիմնական դժվարություններն առկա են ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի հարցում, իսկ ընտանիքները հաճախ տեղյակ չեն լինում վերադարձի մասին՝ անկանխատեսելի պրակտիկայի պատճառով։
    🔗 Ավելին՝ Առավոտում

  • Հունվարի 13-ին Իլհամ Ալիևը իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությա…

    Հունվարի 13-ին Իլհամ Ալիևը իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությանը»։ Նա 10 րոպեանոց ելույթում հայերին «թշնամի» ու «նողկալի թշնամի» է անվանել ընդամենը 2 անգամ։
    Նա նաև ասել է․ «Պետք է նաև նշեմ, որ մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտադաշտում․ այն անպատասխան չի մնացել։ Օկուպացիայի տարիներին մենք բազմիցս լսել և կրկնել ենք այս խոսքերը և ապրել ենք այս ձգտումներով։ Մեր հողերի կորուստը և մեր բազմաթիվ հերոսների նահատակությունը խորը ցավ պատճառեց մեր ազգին, բայց դա մեզ չկոտրեց։ Մենք չխոնարհվեցինք։ Մենք ցուցադրեցինք մեր կամքը և մարտադաշտում և՛ վրեժ լուծեցինք մեր նահատակների համար, և՛ վերադարձրինք մեր հողերը։ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, ինչպիսին Ադրբեջանը»։
    Սա պետք է գնահատել որպես բացառիկ «խաղաղասիրական» ելույթ, քանի որ նախկինում նույն 10 րոպեանոց ելույթում հինգ անգամ էր մեզ «թշնամի» անվանում ու խոսում վրեժ լուծելուց։ Լավին լավ ասենք 🙂
    Իսկ իրականում սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ…

  • New York Times-ը հայտնում է, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Եգիպտ…

    New York Times-ը հայտնում է, որ Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Եգիպտոսը Թրամփին կոչ են արել հետաձգել Իրանի վրա հարձակումը, քանի որ դա կարող է տարածաշրջանային ավելի մեծ կոնֆլիկտի հանգեցնել։
    Ըստ The Guardian-ի՝ դեէսկալացիայի ջանքեր է գործադրել նաև Թուրքիան։
    📍Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «Իրանում դադարեցրել են մարդկանց սպանելը և մահապատժի պլաններ էլ չկան»։
    📍Նա նաև կասկածի տակ էր դրել, որ Իրանում կընդունեն Ռեզա Փահլավիի առաջնորդությունը։
    «Նա շատ հաճելի մարդ է թվում, բայց ես չգիտեմ, թե նա ինչպես կվարվի իր երկրում։ Եվ մենք իսկապես դեռ այդ կետին չենք հասել։ Ես չգիտեմ՝ արդյոք նրա երկիրը կընդունի նրա առաջնորդությունը, թե ոչ։ Իհարկե, եթե նրանք ընդունեն, դա ինձ համար ընդունելի կլինի»,-ասել էր Թրամփը
    @IRI2day

  • Այսօրվա մայրամուտը …

    Այսօրվա մայրամուտը ❤️🇦🇲