Category: Vardan Voskanyan

  • Վերջերս «ալ-Արաբիա» ալիքին հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխ…

    Վերջերս «ալ-Արաբիա» ալիքին հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը վիրավորական բնորոշումներ էր տվել Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, ինչը չէր կարող անպատասխան մնալ։
    Վելայաթին օրերս անդրադառնալով արհեստածին Ադրբեջանում անցկացվելիք ռաբբիների համաժողովի մասին լուրերին, ոչ միայն խիստ քննադատության է ենթարկել Բաքվի բարբարոսական վարչախումբը, այլ նաև, թերևս, իրանցի առաջին նման բարձրաստիճան պաշտոնյան է, որն արհեստածին Ադրբեջանի համար զուգահեռաբար օգտագործել է Առան տեղանունը՝ իրանական դիվանագիտությանը բնորոշ նրբությամբ հարցականի տակ դնելով դրա՝ Ադրբեջան կոչվելու իրավունքը։
    Բանն այն է, որ 1918թ. օսմանյան ջարդարար էքսպեդիցիոն կորպուսի սվինների օգնությամբ Արևելյան Այսրկովկասում, այսպես կոչված, Ադրբեջան անվանումով արհեստածին կազմավորման ձևավորումը տեղի է ունեցել, մեծամասամբ, հենց Կուրի ձախափնյա Առան (հայկական ավանդույթում՝ Աղվանք նաև Առան) երկրամասի տարածքում՝ բնիկ իրանական Ատրպատական երկրամասի անվան յուրացմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց …

    Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը։
    Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։
    Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Սա Սյունյաց Բնունիս գյուղում 1321թ. կանգնեցված Օրբելյան իշխանի որմնափակ խաչքար-մ…

    Սա Սյունյաց Բնունիս գյուղում 1321թ. կանգնեցված Օրբելյան իշխանի որմնափակ խաչքար-մահարձանն է։
    Ցավոք, չկարողացա պարզել, թե ո՞ր իշխանի մասին է խոսքը, սակայն այս հուշարձանը քաղաքակրթական Հայաստանի գողտրիկ մշակութային կոթողներից է։
    Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, առանց դույզն-ինչ պատմական լեգիտիմության, լկտիորեն հավակնող բարբարոս տարերքը՝ որոշ ժամանակ այս տարածքում վարելով վաչկատուն կենցաղ ոչ մի մշակութային հետք չի թողել՝ անկախ իր կամքից փաստելով, որ մեր սրբազան հողում քաղաքակրթություն ստեղծողները մենք ենք՝ բացառապես մենք։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • 2010-ականներին արհեստածին Ադրբեջանում «Դայիրման» խմբի կատարմամբ թողարկվեց «Կա՛մ …

    2010-ականներին արհեստածին Ադրբեջանում «Դայիրման» խմբի կատարմամբ թողարկվեց «Կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ» ադրբեջաներեն ռեփը։
    Դրանում հայերս ներկայացվում ենք որպես թշնամի, բռնազավթիչ, դաժան և արյունարբու ժողովուրդ, որին պետք է դիմագրավել։
    Այն անթաքույց ապամարդկայնացնում (դեհումանիզացնում) է հայերիս՝ մեզ բնորոշելով «վամպիր», «շուն» և այլ վիրավորական արտահայտություններով։
    Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դասական քարոզչական մեխանիզմով ստեղծված երգ էր, որով հայերիս մարդ չհամարելով՝ արդարացվում էր մեր դեմ ցանկացած ոճրագործություն, ինչի ականատեսը եղանք Արցախում։
    Հենց նման հայատյաց քարոզչությամբ դաստիարակված հասարակություն ունեցող բռնապետության հետ էլ մեզ հանգիստ կոչ են անում դառնալ «սովորական հարևաններ», իսկ մեր անվտանգության «աննախադեպ» երաշխիք դիտարկում ինչ-որ թղթեր։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի…

    Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումներ ունեցած Թուրքիայի նախագահը ուշագրավ «բացահայտում» է արել, ինչից պարզ էր դառնում, որ ռուսական և իրանական կողմերի մոտ մտահոգություններ կան «Թրամփի ուղու» վերաբերյալ։
    Չինաստանից վերադառնալիս Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը և Իրանը կհասկանան, որ իրենց մտահոգությունները հիմնազուրկ են»։
    Այսինքն, ըստ Էրդողանի, ստացվում է, որ առայժմ այդ երկու պետությունները չեն հասկացել, որ մտահոգության կարիք չկա։
    Ի դեպ, չնայած հենց նույն ՇՀԿ գագաթնաժողովին հայկական կողմից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ձևակերպումը, թե՛ էրդողանական և թե՛ Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն 1920թ. օկուպացրե…

    Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն 1920թ. օկուպացրել է արհեստածին Ադրբեջանը, այլև Սյունիքն (իր արատավոր եզրաբանությամբ՝ «Արևմտյան Զանգեզուրը), իբր, փոխանցել է Հայաստանին։
    Մի կողմ թողնելով այն, որ հենց բոլշևիկների շնորհիվ է 1918թ.-ին առաջին անգամ հայտնված և սկզբնապես նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվի նկատմամբ վերահսկողություն չունեցող այդ արհեստածին գոյացությունը «լեգիտիմ» իրավունք ստացել տիրապետելու Սյունիքի և Տավուշի արևելյան հատվածներին, Արցախին ու Նախիջևանին, Բաքվի բռնապետը մոռանում է, որ եթե խորհրդային տարիները արհեստածին Ադրբեջանում եղել են «օկուպացիոն» շրջան, ապա ստացվում է, որ իր իսկ «պաշտելի» հայրը եղել է նախ՝ «օկուպացիոն ռեժիմի» հատուկ ծառայության բարձրաստիճան սպա, ապա՝ նույն «ռեժիմի» առաջին դեմքը, հետևաբար հենց Բաքվի բռնապետն ինքը «օկուպացիոն ռեժիմի» ծնունդ է։
    Սա է այս պետություն կոչվածի իրական բնույթը, երբ ամեն ինչ արհեստածին է՝ նույնիսկ բացահայտ հակառուսականության քարոզը հենց դրա պարագլխի շուրթերից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan