Category: Vardan Voskanyan

  • Արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված շքերթ կոչեցյալին մեր բանակի…

    Արհեստածին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված շքերթ կոչեցյալին մեր բանակի կողմից ոչնչացված թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է, թե ինչ խիզախությամբ են մարտնչել մեր մարտիկները վերջին պատերազմում։
    Ըստ այդմ, մեզանում պատերազմը կառավարածներին ուղղված պետք է ձևակերպվի մի շատ կարևոր հարց՝ «իսկ ինչո՞ւ չհաղթեցիք այս պատերազմը», մինչդեռ հարցերը միայն պատերազմը կանխարգելելու և կանգնեցնելու մասին են։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Սևանա լճի տխրահռչակ «Գյոքչա» անվանման վերաբերյալ Բաքվի բռնապետի բարբաջանքը մեզան…

    Սևանա լճի տխրահռչակ «Գյոքչա» անվանման վերաբերյալ Բաքվի բռնապետի բարբաջանքը մեզանում իր լայն արձագանքով ուշադրությունից դուրս թողեց, ըստ իս, ավելի կարևոր մի հանգամանք։
    Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում ոչ թե պարզապես «մտքեր» էր կիսում հավաքվածների հետ, այլ ուղղակի հանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և, այսպես կոչված, գիտնականներին ծավալել
    «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն։
    Սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ թշնամին շարունակում և շարունակելու է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, որովհետև նրա իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի պետության՝ որպես քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումն է։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում։ Ակներև է, որ ՀԱԵ Նոր Նախիջևանի և…

    Մեծ տերությունները ոչինչ հենց այնպես չեն անում։
    Ակներև է, որ ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի պարգևատրումն անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է ռուսական կողմի դիրքորոշման։
    Եթե սրան գումարենք, որ Եզրաս Սրբազանը նաև Վեհափառի հարազատ եղբայրն է, ապա պարզ է, որ Մայր Աթոռն ունի լրջագույն արտաքին աջակից, ինչը, բնականաբար, ուժեղացնում է նրա դիրքերը այժմյան պարբերական թիրախավորման պայմաններում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Главарь варварского бакинского режима, якобы, привёл в пример российские карты н…

    Главарь варварского бакинского режима, якобы, привёл в пример российские карты начала XX века, заявив, что согласно им на современной территории Армении имеются «азербайджанские топонимы», и призвал изучать и популяризировать их.
    Оставив в стороне тот факт, что в то время на Южном Кавказе вообще не существовало территории под названием «Азербайджан», предлагаю главарю варварского бакинского режима и всем его лженаучным и пропагандистским институтам популяризировать и изучить, например, этнографическую карту Бакинской губернии Российской империи 1902 года — а именно участок Апшеронского полуострова. Пусть, кроме тюркских суффиксов «-лу» и «-чи» в названиях населённых пунктов Ахмедлу и Сабунчи, попробуют найти хоть какой-нибудь другой тюркский элемент. Или, кроме одной деревни под названием Туркан, пусть найдут другое поселение, население которого не обозначено коричневым цветом, показывающим районы проживания кавказских персов (татов).
    Так что, как говорят на современном ереванском разговорном языке, «отвалите со своими делами», ведь даже сердце искусственного Азербайджана — Апшерон с его столицей Баку — не было азербайджанским.
    🆔 @vardan_voskanyan
    Карта по ссылке: https://ibb.co/0VmgZ73H

    IMG-4331 hosted at ImgBB

    Image IMG-4331 hosted on ImgBB

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը դա ծրագրված կերպով իրականաց…

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը դա ծրագրված կերպով իրականացնողների համար, փառք Աստծո, առայժմ հիմնականում անպտուղ գործընթաց է, որի միակ «արդյունքն» ընդամենը նախկին մի քահանայի անցումն է թիրախավորողների կողմը և մեկ եկեղեցում անցկացված «պատարագ» կոչեցյալ «միջոցառումը»։
    Առաքելական մեր սուրբ եկեղեցու եպիսկոպոսական և քահանայական դասերի, ինչպես նաև նվիրապետական չորս աթոռների միջև որևէ պառակտում տեղի չի ունեցել։
    Ոչ միայն չի նվազել, այլ նաև, կարծում եմ՝ ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում և դիրքավորվում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն՝ ընդ որում, համահայկական մակարդակում փաստացիորեն միակը, որը պահպանում է Արցախի ազգային-հոգևոր բացառիկ կառուցակարգը՝ վտարանդության մեջ գտնվող թեմը։
    Արդյո՞ք սա նշանակո՞ւմ է, թե պետք է հանգստանալ և դադարել աշխատել առկա մարտահրավերները կառավարելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Բնականաբար ոչ, քանզի հենց Սուրբ Էջմիածնում ամփոփված Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված «Պաշտպան Հայրենյաց» բնորոշումն այսօր վերաբերում է ողջ Մայր Աթոռին, իսկ միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առու…

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։
    Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։
    Սա ևս մի ցուցիչ է այն բանի, որ առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ազգային ինքնության և մշակույթի համար։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է։Ար…

    Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է։
    Արցախի մեր ազգակիցներին շրջափակման և սովի մատնած Բաքվի բարբարոսական վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բանտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում։
    Սա պատմության ծաղրն է՝ ամոթի խարան, որն, անկախ մեր կամքից, նաև արժանապատիվ հայերիս ու հայաստանցիներիս ճակատին են դաջում թշնամու հետ քիրվայություն անողները։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթա…

    Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհին» կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին։
    Ինքը՝ «թյուրքական աշխարհ» ձևակերպումը իրականում դեռևս պայմանական հասկացություն է, որը հայկառուսական, հակաչինական և հակաիրանական հեռագնա նպատակներով արտաքին մշտական միջամտությամբ արհեստականորեն բյուրեղացվում է գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում թյուրքալեզու պետությունների միջև կառուցակարգային հարաբերությունների խթանմամբ, սակայն այդ ամենն առոչինչ է, քանի այդ «աշխարհից» դուրս կա իր հինավուրց պետականությամբ և աշխարհագրությամբ պատրանքային «Թուրանը» Թուրքիայի և մնացյալի բաժանող Հայաստանը։
    Արդի աշխարհում գոյություն ունեն պետության նվաճման ոչ ֆիզիկական բազմաթիվ հնարավորություններ՝ գաղափարական, տնտեսական, խամաճիկային կառավարման ձևավորման և այլ միջոցներով։
    Հայաստանը, փառք Աստծո, դեռևս նվաճված չէ, բայց չեմ կարծում, թե մեր երազանքն է ապրել «թյուրքական աշխարհի» համար կցորդ և այդ «աշխարհին» լոգիստիկ և այլ ծառայություններ մատուցող մի երկրում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ընդամենը մի քանի օր է անցել Գազայի վերաբերյալ Եգիպտոսում ստորագրված համաձայնագրի…

    Ընդամենը մի քանի օր է անցել Գազայի վերաբերյալ Եգիպտոսում ստորագրված համաձայնագրից, բայց «խաղաղությունը» Մերձավոր Արևելքում շարունակվում է Գազային իսրայելական հարվածներով։
    Սա Մերձավոր Արևելքն է, որտեղ, ցավալիորեն, պատերազմը շատ ավելի հաճախադեպ է, քան խաղաղությունը։
    Ուստի այս տարածաշրջանում հաջողում են հենց այն ազգերը, որոնք հասկանում են այս իրողությունը և պատրաստ են անհրաժեշտության դեպքում հաջող պատերազմ վարելու։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ուրախալի է, որ ՏԻՄ ընտրություններում Վաղարշապատ (Էջմիածին) համայնքում առաջադրվել…

    Ուրախալի է, որ ՏԻՄ ընտրություններում Վաղարշապատ (Էջմիածին) համայնքում առաջադրվել է ազգային և մտավորական մարդ, հանուն Արցախի կյանքը զոհաբերած հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը։
    Տեսանյութում հատկապես հուզիչ է այն պահը, երբ նա պատմում է, թե ինչպես է բռնի տեղահանված և Վաղարշապատում հաստատված արցախցի երեխաներին ուրախացնելու համար տեղադրել իր նահատակ որդու տոնածառը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

    Վաղարշապատ` իմ հայրենիք. հարցեր Խաչիկ Մանուկյանին