Category: Vardan Voskanyan

  • Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական …

    Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։
    Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բա…

    Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։
    Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։
    Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։
    #չՀայաստանը
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ի…

    Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն այդ վարչախումբը գերության և պատանդառության մեջ է պահում մի շարք մեր հայրենակիցների՝ նրանց նկատմամբ «դատավարություն» կոչվող կրկեսը փաստացիորեն վերածելով մեր ազգի և պետության դեմ քարոզչական խեղկատակության։
    Սա ուղիղ տրամաբանական հակասության մեջ է, ոչ միայն վերջերս այդքան մաշեցված «ինքնիշխանություն» եզրույթի հետ, այլ նաև մեր՝ որպես ազգի և պետության, նույնիսկ տարրական արժանապատվության հանդեպ անարգանք է։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջա…

    Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հերթական պիղծ և վիրավորական բարբաջանքներով է հանդես եկել բռնազավթված Նախիջևանում։
    Սրան զուգահեռ, սակայն, Բաքվի բռնապետը անդրադարձել է նաև Ատրպատականի սելջուկյան ծագմամբ և մշակութային իմաստով ամբողջությամբ իրանականացված աթաբեկների իշխանության ժամանակաշրջանում՝ 12-13-րդ դարերում, Նախիջևանում գործունեություն ծավալած, իբր, «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին։
    Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում չէր կարող գոյություն ունենալ «ադրբեջանցի» ճարտարապետ, քանի որ չկային ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ադրբեջանական էթնիկական և մշակութային ինքնությունը, բայց առավել մեծ լկտիություն է «ադրբեջանցի» հայտարարել մի ճարտարապետի, որի անվան «աջամի» բաղադրիչը տվյալ ժամանակի գրական արաբերենից և պարսկերենից թարգմանաբար ուղղակի նշանակում է «ոչ արաբ, իրանցի»՝ ի հակադրություն «արաբի»։
    Բաքվի բռնապետի ղեկավարած պետական կազմավորում կոչեցյալն արհեստածին է ամեն ինչով՝ այդ թվում, տարածքի միջնադարյան մշակույթին իր հավակնությամբ, որը յուրացված է կամ մեզնից կամ իրանցիներից։
    Իսկ ինչո՞ւ է Բաքվի բռնապետը հիշել միջնադարյան այս ճարտարապետին և նրա թողած ժառանգությունը։
    Պատասխանը շատ պարզ է. նա բոլորից լավ է հասկանում, որ թե՛ պատմական և թե՛ մշակութային առումով Նախիջևանի՝ արհեստածին Ադրբեջանի կազմում լինելն ունի լեգիտիմության անհաղթահարելի պատնեշ, ուստի պետք է հայկական մշակույթի ոչնչացմամբ և իրանական մշակույթի յուրացմամբ «կերտել» այդ լեգիտիմությունը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյ…

    Մահմեդականների համար սրբազան Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա-Թուրքիա-Պակիստան եռյակի կնքած դաշինքը առայժմ դեռ թղթի վրա է սակայն ցուցիչ է, որ ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ ունի, իսկ իրանականն՝ ընդհակառակը՝ աճել է։
    Հենց սա է այն հիմնական պատճառը, որ սուննիական երեք խոշոր երկրները փորձում են մեկտեղել ջանքերը, այսպես կոչված, «սուննիական ՆԱՏՕ»-ում՝ հակազդելու առաջին հերթին հենց Իրանին, չնայած դրա մասին ուղղակիորեն չի բարձրաձայնվում։
    Իրանական կողմի պաշտոնական արձագանք գրեթե չկա, քանի որ իրանցիները հստակ հասկանում են, որ նշված երեք երկրների միջև առկա են ոչ միայն շահերի համընկնումներ, այլ նաև նկատելի հակասություններ, ուստի ինչ-որ փաստաթղթի ստորագրումը և դրա բարձրագոչ ներկայացումը դեռևս ոչինչ չի նշանակում՝ առավել ևս, որ հենց այս պահին Իրանի դաշնակից Եմենի «Անսարալլահը» (հութիները) ստուգում է այդ դաշինքի կենսունակությունը խոցելով սաուդյան պետական նավթային ընկերության ենթակառուցվածքները, իսկ Պակիստանը և Թուրքիան չեն շտապում միջամտել։
    Իրանը և նրա դաշնակիցները Լիբանանում, Եմենում ու Իրաքում միմյանց հետ կապված են նախևառաջ խորը գաղափարական կապերով, ինչը շիայական այս դաշինքը դարձնում է առավելագույնս ամուր, իսկ դրա գաղափարական ազդեցությունը տարածում, որքան էլ որ պարադոքսալ թվա, թե՛ Սաուդյան Արաբիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ Պակիստանի սահմաններից ներս բնակվող բազմամիլիոն շիայական համայնքների շրջանում, ընդհուպ մինչև այն, որ Սաուդյան Արաբիայի շիաներն ուրախանում են այդ երկրին Իրանի հասցրած հարվածներով, Թուրքիայի Իգդիրի շիաներն անցկացնում Իրանի հոգևոր առաջնորդի նահատակության սգո բազմահազարանոց ցույց, իսկ Պակիստանի շիաները նույն այդ սգո արարողությունները կազմակերպում՝ Իրանի նախկին և ներկա հոգևոր առաջնորդների պատկերների և միայն իրանական ու շիայական դրոշների ներքո, ինչպես դա արվում է Իրանի ներսում։
    Լուսանկարները՝ Պակիստանում շիայական սգո վերջին արարողություններից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian
    https://ibb.co/fWDQbyt

    20260809 212601 COLLAGE 2 hosted at ImgBB

    Image 20260809 212601 COLLAGE 2 hosted on ImgBB

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինային «Պատրիոտ» հրթիռներ չտրամադրելու խնդիրը, նշել է, որ դրանք պետք են հենց իր երկրին։
    Սա անուղղակիորեն հաստատում է հենց ամերիկյան ԶԼՄ-ների և փորձագետների պնդումները, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում և Իսրայելի անվտանգությունն ապահովելիս սպառել է հարձակողական և պաշտպանողական հրթիռային պաշարների կրիտիկական ծավալ, ինչը զգալի ռիսկեր է ի հայտ բերել Չինաստանի և Ռուսաստանի հետ ենթադրյալ պատերազմի առումով։
    Այս ամենի ֆոնին Իրանը պատրաստվում է Օմանի հետ միասին առաջիկայում իրավական բնույթ հաղորդել Հորմուզի նեղուցի նկատմամբ իր փաստացի վերահսկողությանը։ Պարզ է, որ Օմանը չունի ոչ ռազմական և ոչ էլ այլ ներուժ Հորմուզի նեղուցի հարցով ԱՄՆ-ին դեմ գնալու, ուստի ակնհայտ է, որ իրանական կողմի հետ համագործակցելու խնդիրը պաշտոնական Մասկատն առնվազն համաձայնեցնում է Վաշինգտոնի հետ, որն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից», նույնիսկ, եթե դրա հետևանքով կամրապնդվեն իրանական դիրքերը։
    Հորմուզի խնդիրը, պատկերավոր ասած, այն տեսանելի ցուցափեղկն է, որում երևում է, թե ինչքան նպատակաուղղված է աշխատում իրանական դիվանագիտությունն՝ իր ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հանդգնությունը և քաղաքական կամքը մեթոդաբար փոխակերպելով իրավական կարգավիճակի, քանի դեռ հակառակ կողմը խիստ զբաղված է իր հրթիռների թվի և բենզինի գնի հաշվարկով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խո…

    Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։
    Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։
    Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։
    Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող՝ հսկայական առավելություններով հանդերձ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցի…

    Բռնազավթված Արցախում ուռճացված քարոզչական միջոցառումների և հսկայական ու կոռուպցիոն ծախսերի խորապատկերին Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները։
    Մեծամասամբ շիա հավատացյալ կովկասյան պարսիկներով (թաթերով) բնակեցված Ապշերոնում նույնիսկ այս անձրևաշատ տարում չկա խմելու ջուր, այն դեպքում, երբ հենց այս թերակղզին է ապահովում Բաքվի բռնապետի անձնական քմահաճույքով տնօրինվող նավթագազային ծագման նշանակալի եկամուտները։
    Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, զարգացած և հզոր պետություն, ինչն իրականում նկատելիորեն ուռճացված քարոզչական փուչիկ է, որը կարող է պայթել առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմո…

    Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը իրանական կողմը փաստացիորեն վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի։
    Այսինքն Իրանն, ըստ էության, վարում է հարձակողական գործողություններ պահպանելու համար ջրային այս կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, որն իրանական կողմը չի ունեցել մինչև 40-օրյա պատերազմը։
    Այսօր իրանական կողմն իրականացրել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին ամենազանգվածային հարվածներից մեկը, իսկ Օմանի մայրաքաղաքի երկինքն ականատես է եղել իրանական հրթիռների աննախադեպ «հրավառության»։
    Իրանը փորձելու է իր ունեցած ողջ ներուժով վերջնականապես ամրագրել Հորմուզի նեղուցի նկատմամբ փաստացի լիարժեք վերահսկողությունը և այս հարցում որևէ զիջման պատրաստ չէ։
    Կադրերում Օմանի մայրաքաղաքի երկինքն է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների հա…

    Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։
    Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։
    Միևնույն ժամանակ, Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել Բաքվում։
    Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։
    Միևնույն ժամանակ, Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։
    Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian