Category: Vardan Voskanyan

  • Դադիվանքի կաթողիկեն 13-րդ դարասկզբին կառուցած հայ իշխանուհի Արզու խաթունը հենց ա…

    Դադիվանքի կաթողիկեն 13-րդ դարասկզբին կառուցած հայ իշխանուհի Արզու խաթունը հենց այդ հայկական վանական համալիրում արձանագրել է՝
    «…անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս…»։
    Ամենամեծ պղծությունն այն է, երբ այդ «թուրքաց» հերթական բարբարոս ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու անդրանիկ զավակին, կանգնում է նույն իշխանուհու թողած արձանագրության վայրում և լկտիաբար հայտարարում՝ թե սրբավայրը, իբր, հայերինս չէ։
    Միայն աչոք և մտոք կույրը կհավատա այս բարբարոսների հետ խաղաղությանը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Էթնիկ զտման ենթարկված և բռնազավթված Արցախում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից…

    Էթնիկ զտման ենթարկված և բռնազավթված Արցախում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված խայտառակ «միջոցառման» շրջանակներում ամենանողկալին նույնիսկ Հիքմեթ Հաջիև կոչեցյալը չէր։
    Ավելի նողկալի և արգահատելի էին եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն սինլքորի հետ ստորաքարշորեն հռհռացող ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ։
    Իմ ճանաչած Եվրոպան գերմանացի խոշորագույն արևելագետ-հայագետ և մեծ մարդասեր պրոֆ. Յոզեֆ Մարկվարտի Եվրոպան է, անգլիացի խոշորագույն բանաստեղծ, գրող և մարդասեր Ջորջ Բայրոնի Եվրոպան է, նորվեգացի մեծագույն բևեռախույզ և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի Եվրոպան է, ֆրանսիացի նշանավոր գրող, գրականագետ և մարդասեր Անատոլ Ֆրանսի Եվրոպան է և այլն։
    Հենց վերոնշյալ մարդկանց Եվրոպան է այն Եվրոպան, որին պետք է ձգտել և որից պետք է օրինակ վերցնել, այլ ոչ թե լկտիությամբ պղծված Գանձասարում և Դադիվանքում հռհռացող մի խումբ ցինիկների «Եվրոպան»:
    #նողկանք
    🆔 @vardan_voskanian

  • Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հ…

    Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց։
    Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։
    Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում կա հետևյալ տողը՝ yezī… ašā drujəm və̄ṇ…

    Զրադաշտականության սուրբ գիրք Ավեստայում կա հետևյալ տողը՝ yezī… ašā drujəm və̄ṇghaitī — «քանզի… ճշմարտությունը (ašā) ստին (druj) կհաղթի»:
    Ավեստայի այս միտքը համարվում է զրադաշտական գաղափարախոսության առանցքային հիմնասյուներից մեկը, սակայն, ըստ էության, ունի համամարդկային բարոյական արժեք։
    Ավեստայի լեզվի ašā բառը ցեղակից է հին պարսկերենի arta ձևին, իսկ այս երկուսը՝ հայերենի «արդ» — «ձև, կարգուկանոն» արմատին, որից ունենք նաև «արդար» բառը։ Իրանական լեզվական ավանդույթում ašā և arta բառերը բազմիմաստ են, նշանակելով՝ «տիեզերական կարգուկանոն, ճշմարտություն, աստվածային արդարություն»։
    Ավեստայի լեզվի druj բառը նույնպես բազմիմաստ է՝ «տիեզերական քաոս, սուտ, խաբեություն, դիվական չարիք» և ցեղակից՝ հյուսիսարևմտաիրանական druž ձևին՝ վկայված նաև հայերենում՝ «դրուժ» — «նենգ(ություն), խարդախ(ություն)», որից նաև ունենք «դրժել», «ուխտադրուժ», «տիրադրուժ» և այլն:
    Ուստի, եթե փորձենք Ավեստայի նշված տողը թարգմանել նաև գաղափարախոսական լիցք ունեցող հենց «նույնական» հայերեն բառերով, ապա այն կհնչի՝ «քանզի… արդը դրուժին կհաղթի», և այս միտքն արդար է, ճշմարիտ ու հարիր աստվածային կարգուկանոնին։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խե…

    Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ  արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ ենթադրության վրա, թե Իրանը դեռևս կախված է այն նույն գլոբալ տնտեսական համակարգից, որը Վաշինգտոնը կարող է վերահսկել։
    Ըստ հոդվածի.
    1. Իրանի դեմ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը նոր չէ։ ԱՄՆ-ը դեռ 2018թ.-ից փորձում է կտրել Իրանի տնտեսական կապերը, սակայն Թեհրանը ոչ միայն կենսունակ է, այլ նաև զգալիորեն հարմարվել է այդ դժվարին պայմաններին։
    2. ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունը սահմանափակվել է։ Եթե նախկինում դոլարային համակարգից դուրս մնալը գրեթե տնտեսական մահ էր նշանակում, ապա այսօր գոյություն ունեն այլընտրանքային վճարային և առևտրային մեխանիզմներ։
    3. Չինաստանը դարձել է Իրանի գլխավոր տնտեսական փրկօղակը։ Իրանական նավթի զգալի մասը վաճառվում է Չինաստանին՝ հաճախ միջնորդների, վերապիտակավորման և բարդ առևտրային սխեմաների միջոցով։
    4. Պատժամիջոցների շրջանցումը դարձել է համակարգային հմտություն։ Իրանում ձևավորվել են բանկային, լոգիստիկ և առևտրային ցանցեր, որոնք հատուկ նախատեսված են պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։
    5. Իրանի տնտեսությունը փոխել է իր կառուցվածքը։ Այն դարձել է ավելի փակ, ավելի ինքնաբավ և ավելի քիչ կախված արևմտյան շուկաներից։
    6. ԱՄՆ-ի դաշնակիցները միշտ չէ, որ աջակցում են պատժամիջոցներին։ Շատ երկրներ, նույնիսկ ԱՄՆ-ի գործընկերները, սեփական տնտեսական շահերի պատճառով ամբողջությամբ չեն միանում Իրանի մեկուսացման քաղաքականությանը։
    7. Գլոբալ Հարավի երկրների աճող դերը փոխում է խաղի կանոնները։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ ավելի անկախ արտաքին տնտեսական քաղաքականություն են վարում և չեն ցանկանում զոհաբերել իրենց շահերը հանուն ամերիկյան քաղաքականության։
    8. Պատժամիջոցները հաճախ ավելի շատ վնասում են հասարակության խոցելի շերտերին, քան իշխանությանը։ Տնտեսական ճնշումը հարվածում է սովորական քաղաքացիներին, բայց չի փոխում է իշխանությունների ռազմավարական որոշումները։
    9. Տնտեսական ճնշումը չի հանգեցրել քաղաքական կապիտուլյացիայի։ Իրանի ղեկավարությունը չի հրաժարվել իր հիմնական արտաքին քաղաքական և անվտանգության նպատակներից՝ չնայած տնտեսական նկատելի դժվարություններին։
    10. Պատժամիջոցները խորացնում են Իրանի կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Վաշինգտոնի ճնշումը հաճախ հակառակ արդյունքն է տալիս՝ արագացնելով ոչ արևմտյան բևեռների միջև ռազմավարական համագործակցությունը։
    11. ԱՄՆ-ի ռազմավարությունը հիմնված է հին աշխարհակարգի պատկերացման վրա։  Վաշինգտոնը դեռ փորձում է գործել այնպես, կարծես կարող է միանձնյա վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը, մինչդեռ աշխարհն ավելի բազմաբևեռ է դարձել։
    12. ԱՄՆ-ը կարող է նկատելի դժվարություններ ստեղծել Իրանի համար, կարող է դանդաղեցնել նրա տնտեսական զարգացումը, բայց չի կարող ամբողջությամբ «խեղդել» կամ կտրել նրան համաշխարհային տնտեսությունից։ Հետևաբար, տնտեսական պատերազմը չի կարող ապահովել այն քաղաքական արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը։
    13. Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել և ստիպել հրաժարվել սեփական կենսական շահերի սպասարկումից:
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ ռուսերենը համապետական լեզու էր, բայց …

    Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ ռուսերենը համապետական լեզու էր, բայց հայերեն խոսելիս երբեք «ну» չեմ ասել և հիմա էլ չեմ ասում։
    Հայերենի «դե»-ին ի՞նչ է եղել, որ այն փոխարինեմ որևէ այլ լեզվի բառով։
    Հիմա մեզանում ինքնիշխանության ծարավից, իբր, տոչորվող, սակայն իրականում աշխարհայացքով մաքուր բոլշևիկներ են հայտնվել, որոնք երկու բառը մեկ «ну» են ասում՝ երևի ընդգծելու համար, թե որքան «ինքնիշխան» են:
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, եր…

    ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հարվածներ հասցրեց Իրանի հարավին, իսկ նախագահ Թրամփը սպառնաց, որ պատասխան հարվածների դեպքում էլ ավելի կուժգնանա Իրանի վրա հարձակումը։
    Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե պատասխանը չլիներ անզուգաչափ։
    Ամերիկյան հարվածներից և սպառնալիքից քիչ անց իրանական հրթիռները առաջին անգամ խոցել։են Հորդանանի ծայր արևմուտքում՝ Ակաբայի ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան «Քամփ Թիթին» ռազմակայանը, որտեղ Իրանին ավելի մոտ Հորդանանի արևելյան հատվածներից տեղափոխվել էր ամերիկյան զինուժի լրացուցիչ անձնակազմ։
    Չնայած իրանական հրթիռների չեզոքացման նպատակով աշխատել է նաև իսրայելական ՀՕՊ-ը, այսուհանդերձ իրանական լրատվամիջոցները տարածել են ռազմակայանի հրթիռային խոցման կադրեր։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարո…

    Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուս, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիներն ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։
    Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։
    Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքին տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։
    Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • 1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները …

    1895-96թթ. Աֆղանստանի էմիրը գրավեց հնդիրանական հինավուրց կրոնական հավատալիքները պահպանող Քաֆիրիստան (թարգմ.՝ «անհավատների երկիր») երկրամասը և տեղի բնակչությանը բռնի կերպով մահմեդականացրեց՝ երկրամասը կոչելով Նուրիստան (թարգմ.՝ «լույսի երկիր»):
    Երկրամասի մահմեդականացված էթնիկական խմբերից մեկի՝ կատի ժողովրդի, մի հատվածը՝ փախչելով ապաստանեց Չիտրալում, որն այն ժամանակ Բրիտանական Հնդկաստանի մաս էր՝ պահպանելու իր կրոնը։
    Այդ գաղթից մոտ 40 տարի անց վերջին հեթանոս կատին 1938թ. ընդունեց իսլամ, և հինավուրց հնդիրանական կրոններից մեկն այլևս դադարեց գոյություն ունենալ։
    Չնայած Բրիտանական Հնդկաստանում կատիների բռնի իսլամացման փաստ արձանագրված չէ, բայց պարադոքսալ կերպով այդ ժողովուրդը, փաստացիորեն, ոչ միայն ինքնակամ հրաժարվեց իր կրոնից, այլ նաև դարձավ խիստ մոլեռանդ մահմեդական։
    Նման պարադոքսի գիտական հիմնական բացատրությունն այն էր, որ կատիների հինավուրց կրոնը և դրա վրա հիմնված ինքությունը կորցրել էր կապը այն սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հետ, որտեղ ձևավորվել էր և բյուրեղացել։
    Բայց այս գրառումը կատիների մասին չէ։ Այն մեր մասին է՝ մեր ինքնության մասին, որին օդի և ջրի պես անհրաժեշտ է առնվազն հոգևոր, իսկ լավագույն հեռանկարում նաև ֆիզիկական կապը մեր իսկ սրբազան աշխարհագրության հետ, ցավոք, որի միայն մի մասի տերերն ենք մենք այժմ։
    Մեր ինքնությունը չի կարող ամբողջական և ամրակուռ լինել, եթե մեզ համար մեր իսկ ազգի սրբազան աշխարհագրության և կենսաշխարհի հավասարազոր հոգևոր և զգացական մասեր չլինեն, դիցուք, Օշականը, որտեղ հանգչում է սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Տարոնը, որտեղ ծնվել է նա, Գողթնը, որտեղ քարոզել է նա և Արցախը, որտեղ առաջին դպրոցներից մեկն է հիմնել նա։
    Անհնար է առնվազն հոգևոր մակարդակում տարանջատել սրբազան այս Հայաստանը և դրա մի մասը միայն դիտարկել հայրենիք, իսկ մնացյալը՝ ոչ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային …

    Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով մերժելին։
    Այնուհետև այդ մշակված աշխարհայացքը լայն իմաստով քարոզչության միջոցով վերադառնում է նույն այդ հասարակություն և սկսում վերափոխել այն։
    Իմ համեստ կարծիքով՝ ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկն այն է, որ վերնախավերը ոչ թե հանդես են գալիս նշված հում նյութի մշակողների դերում, այլ ձգտում են հենց այդ հում նյութը դիտարկել ոչ միայն պատրաստի, այլ նաև օրինակելի արդյունք և իրենց հարմարեցնել դրան։
    Սա ոչ միայն վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է, այլ նաև պարզունակ ամբոխահաճության ակունք, թե բա՝ «ժողովուրդն այսպես է ուզում»։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian