Category: Vardan Voskanyan

  • Բայց ինքնիշխանության նման «աննախադեպ» մակարդակ Հայաստանն, իրոք, երբեք չի ունեցել…

    Բայց ինքնիշխանության նման «աննախադեպ» մակարդակ Հայաստանն, իրոք, երբեք չի ունեցել…
    Մեր պետության տարածքի որոշ հատվածներ բռնազավթել են Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները, մեր ազգակիցներին այդ նույն վարչախմբի ծաղրի առարկա «արդարադատությունը» պահում է բանտերում, Բաքվի բռնապետը, երբ ցանկանում՝ իր թույլիկ բռունցքն է թափահարում մեզ վրա և այլն։
    Ցավոք, հետճշմարտության աշխարհում կարևորն ամենևին էլ իրականությունը չէ, այլ դրա մեկնաբանությունը՝ այս դեպքում անպատվաբեր իրականությունը կոկորդը պատռելով «ինքնիշխանություն» անվանելը։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վա…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերսբերյալ։
    Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։
    Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրանններ՝ «յուրդեր» միայն։
    Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին…

    Իրանական ԶԼՄ-ները տարածել են Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, այդ երկրի նախկին ԱԳ նախարար Վելայաթիի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ։
    Վերջինս այս մասին բառացիորեն նշել է՝
    «Մյուս կողմից, Կովկասում հաշվարկների փոփոխությունը և «Թրամփի (Զանգեզուրի) միջանցք» պարտադրված բառակապակցության խամրումը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով»։
    Եթե չեմ սխալվում, սա 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո նման բարձրաստիճան որևէ իրանցի պաշտոնյայի առաջին հայտարարությունն է «Թրամփի ուղու» վերաբերյալ։
    Հարկ է նշել, որ Վելայաթին նաև նախկինում է աչքի ընկնել այս հարցում շատ կոշտ դիրքորոշմամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ գտնվող Գոմաձորի կիրճով քայլարշավով հասանք Գոմավ…

    Երեկ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ գտնվող Գոմաձորի կիրճով քայլարշավով հասանք Գոմավանք, որն, ըստ բարավորի 1898թ. վերանորոգության արձանագրության՝ ունի Սբ. Աստվածածին անունը, իսկ տեղացիների շրջանում ավելի հայտնի է Աղըլի վանք անվանումով («աղըլ» — «փարախ, ցանկապատված մակատեղ» բարբառային ձևից, քանի որ վանքի մոտ կան մի քանի ցանկապատված մակաղատեղեր)։
    Վանքից ոչ շատ հեռու լեռնագագաթին երևում է նաև կիկլոպյան ամրոցի պատերի շարվածքը, որտեղ գնալ չհասցրեցինք, իսկ վանքի մերձակայքում խոշոր կտորներով ժայռերի ստորոտում կարող է եղած լինել հին մարդու բնակատեղի։
    Գոմավանքը և շրջակա հնությունները ոչ միայն ուսումնասիրված չեն, այլ նաև վանքը, ցավոք, ընդհանրապես ընդգրկված չէ Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։
    Լուսանկարների միջոցով վայելեք Հայաստանի այս չքնաղ անկյան քաղաքակրթական ժառանգությունը և բնությունը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում Իրանի դեսպանությունը «X» սոցիալական ցանցի իր էջում առանձին գրառմամբ …

    Հայաստանում Իրանի դեսպանությունը «X» սոցիալական ցանցի իր էջում առանձին գրառմամբ արձագանքել է «Եվրատեսիլի» մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։
    «Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ կանգնել է նրա կողքին»։
    Ուշագրավ է, որ իրանական կողմը շեշտել է Հայաստանի հատկապես պատմական և քաղաքակրթական հինավուրց ավանդույթի հանգամանքը՝ դրանով փաստացի ակնարկելով, որ տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են այդպիսին։
    #հայ_իրանական_բարեկամություն
    🆔 @vardan_voskanian

  • «Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին». որևէ իշխանավորի հասցեին որևէ ժամանակ նման ա…

    «Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին». որևէ իշխանավորի հասցեին որևէ ժամանակ նման արտահայտություն անելը, մեղմ ասած, կռապաշտություն է։
    Անհասկանալի է մնում սակայն, որտե՞ղ, ինչպե՞ս և ինչո՞ւ է անմիջապես մեր կողքին ու մեր մեջ ձևավորվել տգետ, կռապաշտական ու շողոքորթ այս նողկալի վարքագիծը։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Այսօր «քաղաքակիրթ աշխարհից» և եվրոպական վիզաների, իբր, մատչելիությունից ճամարտակ…

    Այսօր «քաղաքակիրթ աշխարհից» և եվրոպական վիզաների, իբր, մատչելիությունից ճամարտակող մեկից հարցրեցի՝ «իսկ Գանձասար կարո՞ղ եք գնալ»։
    Պատասխանը ստիպեց ապրել կյանքիս ամենամեծ շոկերից մեկը՝ «Էդ Գանձասարը ի՞նչ ա»։
    Ամենայն լրջությամբ, միջին տարիքի տղամարդը չգիտեր՝ ինչ է Գանձասարը և որտեղ է մեր այդ սրբավայրը, բայց վստահաբար կիմանար, թե որտեղ են վիզաներ տրամադրում։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական գողտրիկ անկյուններից մեկը՝ Վայո…

    Երեկ այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական գողտրիկ անկյուններից մեկը՝ Վայոց ձորի Շատին գյուղի մոտակայքում գտնվող «Աղվանք» վանական համալիր։
    Խոնարհված այս վանքի բոլոր դրվագները ցույց էին տալիս, որ գործ ունենք հոյակերտ և նշանավոր մի համալիրի հետ, որի վերջնական նույնականացումը դեռևս գիտահետազոտական աշխատանք է պահանջում։
    Քաղաքակրթական Հայաստանի շատ գոհարներ թեկուզ և խոնարհված, բայց ամբողջ ձայնով խոսում են մի բանի մասին. Հայաստանի սրբազան հողի յուրաքանչյուր անկյունը խորապես հայկական է, իսկ բարբարոսներն այս տարածքին առժամանակ տիրանալով և գաղութացնելով այն, այստեղ թողել են միայն անճոռնի փարախների հետքեր։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Ցանկացած քայլարշավի գնալուց առաջ հնարավորին ուսումնասիրում եմ անցնելիք ճանապարհը…

    Ցանկացած քայլարշավի գնալուց առաջ հնարավորին ուսումնասիրում եմ անցնելիք ճանապարհը տարբեր քարտեզների և գրականության հիման վրա։
    Այս շաբաթվա արշավին նախապատրաստության ժամանակ կարդում եմ 19-րդ դարի հեղինակ Քաջբերունու «Ճանապարհորդական նկատողությունները» և հերթական անգամ հանդիպում Հայաստանում այդ ժամանակ բնակված բարբարոսներին՝ հայ հեղինակի գնահատականներին։
    Ահա այս գողերի և ավազակների ժառանգներն են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քաղաքական որոշմամբ ստեղծել են ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» հարցերով զբաղվող, իբր, կազմակերպություն և խոսում են իրենց «վերադարձի» մասին։
    «Նկատողությունների» համապատասխան հատվածը կցված է։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanian

  • Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնմա…

    Հայաստանում սպառողականության անսանձ քարոզի և թաքուցյալ գավառականության միախառնման հետևանքով ձևավորվել է խորապես բարդույթավորված մի նկատելի խավ, որը թեև այդ մասին չի բարձրաձայնում, բայց ներքուստ համոզված է, որ Հայաստանը հետամնաց մի գավառ է, իսկ Եվրոպան ամենայն առաջադիմության ակունք և օրինակ։
    Հենց սրանով է, ըստ իս, պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը և այդ նպատակով տարատեսակ նվաստացումների վրա աչք փակելը։
    Հայաստանի սրբազան տարածքի, պատկերավոր ասած, մեկ-երկու քաղաքից բացի և Գառնի-Գեղարդից անդին երբևիցե չեղած այս խավի «դասական» որևէ ներկայացուցիչ հստակորեն գիտե ցանկացած պայմանական «Վիզէյրի» դեպի պայմանական Փարիզ յուրաքանչյուր ավիատոմսի գինը և տենչում է ձեռք գցել հերթական էժան տոմսակն ու ստանալ տենչալի վիզան և համալրել «երջսնիկների» շարքը։
    Հենց այս խավի կրքերը հագուրդ տալու նպատակով է այսքան շեշտադրվում Հայաստանի արդի վիճակի համար բոլորովին ոչ այդքան կարևոր եվրոպական վիզաների ազատականացման ոչինչ չտվող ուռճացված խոսույթը, մինչդեռ գրեթե մոռացվել է, որ ոչ մի վիզայով այլևս հնարավոր չէ այցելել ընդամենը մի քանի տարի առաջ մեր հայրենիքի մաս այնպիսի սրբազան անկյուն, ինչպիսին, դիցուք, Ամարասի վանքն է։
    Նողկալի է, երբ հենց այս խավի և դրա կրքերը հագուրդ տալուն միտված ականջ խլացնող աղմուկի պատճառով մեզանում լուսանցք է մղվել բնական, առողջ և աստվածահաճո մղումը կրկին հնարավորություն ստանալ այցելելու, օրինակ՝ մեր երանելի Սուրբ Մեսրոպի աննկուն ջանքով դեռևս 5-րդ դարում դպրոցի ավանդույթ ունեցած մեր սրբատեղին՝ Ամարասի վանքը։
    Աննորմալ է, երբ որևէ մեկը ընդունում է Սուրբ Մեսրոպի կերտած հրաշագեղ այբուբենը, բայց ուրանում նրա հիմնած առաջին դպրոցն Արցախում, նրա խիզախ քարոզը Գողթան գավառում, նրա սրբատեղի-ծննդավայրը Տարոնի Հացեկաց գյուղում, և ձգտում հայրենիքի այս սրբազան անկյունների քաղցրությունը վայելելու բնական տենչանքը բթացնել Փարիզում ըմպած սուրճի դառնությամբ
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian