Category: Vardan Voskanyan

  • Ինչպես և ենթադրվում էր, Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավ…

    Ինչպես և ենթադրվում էր, Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ։
    Չնայած ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հայտարարությանը, որ 6 նավ չի կարողացել հաղթահարել շրջափակումը, ըստ «BBC»-ի փաստերի ստուգման արդյունքների՝ տարբեր երկրների դրոշներով նավարկող և իրանական նավահանգիստների հետ կապ ունեցող 4 նավ, որոնք նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են, անցել են Հորմուզի նեղուցով։
    «Ալ-Ջազիրայի» տվյալներով՝ Չինաստանին պատկանող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող մեկ նավ նույնպես անցել է նեղուցով։
    Այս ամենին զուգահեռ, ակտիվացել են Պակիստանի միջնորդությամբ Իրան — ԱՄՆ բանակցությունների նոր փուլի հնարավորության մասին տարբեր հայտարարությունները, բայց որևէ հստակ պայմանավորվածություն այս պահին չկա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակելու սպառնալիքը…

    Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակելու սպառնալիքը կյանքի է կոչվել, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։
    Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։
    Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։
    Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Երեկ ԱՄՆ-ի ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը տարածել էր հաղորդագրություն առ…

    Երեկ ԱՄՆ-ի ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը տարածել էր հաղորդագրություն առ այն, որ իրենց երկու ռազմանավերն անցել են Հորմուզի նեղուցով և մտնել «Արաբական ծոց»։
    Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ միայն մեկ ամերիկյան ռազմանավ էր փորձել անցնել նեղուցով, որը սակայն ետ էր գնացել ԻՀՊԿ ծովային ուժերի նավի զգուշացումից հետո։
    Այսօր իրանական ԶԼՄ-ները կադրեր են տարածել երեկվա այդ միջադեպից, որոնցում երևում է, որ իրանական նավից թիրախավորելու զգուշացումից հետո ամերիկյան ռազմանավը հեռանում է։
    Ամերիկյան կողմից «Արաբական ծոց» անվանման օգտագործման կապակցությամբ իրանական աղբյուրներում կատակում են՝ «միգուցե այդ նավն իրոք մտել է ինչ-որ Արաբական ծոց, բայց Պարսից ծոց հաստատ մտնել չի կարողացել»:
    Ուշագրավ է, որ մինչ այս ԱՄՆ-ում, որպես կանոն, Պարսից ծոցի կապակցությամբ օգտագործել են միայն «Ծոց» տարբերակը, սակայն երեկվա հաղորդագրության մեջ նշել՝ «Արաբական ծոց»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսլամաբադում Իրան — ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ հա…

    Իսլամաբադում Իրան — ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության։
    Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են եղել։
    ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ համաձայնություն չի կայացվել հատկապես միջուկային հարցում։
    Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը, որն, ի դեպ, մինչև պատերազմը բանակցության առարկա չէր, քանի որ չէր վերահսկվում Իրանի կողմից։
    Ի՞նչ կլինի Իսլամաբադում բանակցությունների անպտուղ ավարտից հետո՝ դեռևս պարզ չէ, սակայն պակիստանյան կողմը հայտարարել է, որ շարունակելու է խաղաղությանը միտված միջնորդական ջանքերը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տ…

    Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են տեխնիկական թիմերի մակարդակով բանակցությունների փուլը։
    Այս պահին կողմերը քննարկված հարցերի արդյունքների հիման վրա փոխանակման նպատակով կազմում են իրավական արձանագրություններ։
    Իրանական ԶԼՄ-ները լուսանկար են հրապարակել այդ երկրի պատվիրակության աշխատանքային քննարկումից։
    Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ-երը դա անել թույլ չեն տվել։ Առանց բախման միջադեպն ավարտվել է, երբ Իրանից կապվել են Պակիստանի իշխանությունների հետ, որից հետո որոշ ժամանակ անց նավը հեռացել է նեղուցից։
    Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը կարգավորելու է Հորմուզի նեղուցի իրանական կառավարումը։ Ուշագրավ է, որ օրինագծում հատուկ անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ նեղուցով անցման վերաբերյալ դիմում ներկայացնող բոլոր երկրների նավերը գրավոր կամ ռադիոհաղորդագրությունների տեքստերում պետք է օգտագործեն բացառապես «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Պակիստանի մայրաքաղաքում Իրան — ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ…

    Պակիստանի մայրաքաղաքում Իրան — ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններն ի մի բերելով, կարելի փաստել, որ մոտ մեկ ժամ առաջ մեկնարկել են պատվիրակությունների տեխնիկական թիմերի միջև քննարկումներ և ինչ-որ եռակողմ գործընթաց։
    Վերջինս, կարծում եմ՝ դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ, սակայն դրա առկայությունը փաստ է։
    Խոսքն ավելի շուտ կողմերի միջև բանակցային շրջանակը հստակեցնելու միտված նախնական շփման մասին է, քանի որ մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա՝ Լիբանանում հրադադարը, որն այդպես էլ չի կայանում, չնայած Իսրայելը նկատելիորեն թուլացրել է հարվածները։
    Տեխնիկական թիմերի բանակցությունները վերաբերում են, մասնավորապես, ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով սառեցված իրանական միջոցների ապասառեցման գործընթացին, որը նույնպես իրանական պայման էր և որին ԱՄՆ-ում համաձայնել են։
    Առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չկա ոչ մի կողմից, և գրեթե ամեն ինչ տեղի է ունենում խիստ փակ ձևաչափով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբա…

    Իրանական բավական ներկայացուցչական բանակցային պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։
    Ինչպես և ենթադրվում էր, այն գլխավորում է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արաղչին, փոխնախարար Թախթ-Ռավանչին, ԱԽ քարտուղար Զոլղադրը, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ահմադիանը, կենտրոնական բանկի նախագահը և այլ պաշտոնյաներ ու տեխնիկական մասնագետներ։
    Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ դեմ առ դեմ բանակցությունները կսկսվեն Ղալիբաֆի կողմից մատնանշված երկու պայմանավորվածությունների կյանքի կոչումից հետո։
    Ոչ պաշտոնական իրանական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ում ապասառեցվել է իրանական ակտիվների առաջին տրանշը՝ մոտ 6 մլրդ դոլար, և միակ խնդիրը մնում է Լիբանանում հրադադարի հաստատումը։
    Դե, ինչ՝ վաղը սկսվող գործընթացը չափազանց կարևոր է լինելու ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, …

    Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք, ընդունվելուց հետո։
    Նույնիսկ ԱՄՆ-ի բանակցային պատվիրակության ղեկավար, այդ երկրի փոխնախագահ Վենսը, չնայած խոսում է Լիբանանի հարցով կողմերի թյուրընկալման մասին, այսուհանդերձ նշում է, որ Իսրայելը պատրաստ է զսպվածություն դրսևորել Լիբանանում, որպեսզի չխաթարվի բանակցային գործընթացը։
    Սրան զուգահեռ Իրանն առայժմ հստակ չի հաստատել բանակցություններին իր մասնակցությունը։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը (ենթադրաբար գլխավորելու է իրանական բանակցային թիմը) «X»-ում գրել է, որ դեռևս չեն ապահովվել պայմանավորվածությունների երկու կետ՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ազատումը, ուստի մինչև բանակցությունների սկիզբը դրանք պետք է իրականացվեն։
    Հաշվի առնելով Իսրայելում Նեթանյահուի հասցեին քննադատության անխնա ալիքը, Լիբանանում հրադադարը նրա հեղինակությանը լրջագույն հարված կլինի։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տար…

    Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Այս երևույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։
    Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ թե՝ ո՞ւմ ռումբն էր ավելի խոշոր և մահաբեր, կամ թե ո՞ւմ բանակն ավելի մեծ բյուջ և ավելի տեխնոլոգիական զենքեր ուներ։
    Ցավոք, սրտի, մեզանում ընդհանրապես չի քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքսն իջեցվել, որ թեկուզ միայն պատերազմի սպառնալիքով հնարավոր է դարձել զիջումներ կորզել մեր երկրից և ի՞նչ պետք է անել այն բարձրացնելու համար։
    Ի տարբերություն մեզ, որ գրեթե «աստվածացրել» էինք ինչ-որ «Բայրաքթարներ», Իրանում ոչ ոք չէր կարող «աստվածացնել» աշխարհի ամենատեխնոլոգիական և թանկ ամերիկյան ինքնաթիռները կամ հրթիռները։
    Իրանի «աղքատ» ԶՈւ-երը, փաստացիորեն, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ արդի պատերազմներում թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը և մնացյալ բոլոր առավելությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար, եթե պատերազմը կառավարվում է օբյեկտիվորեն ավելի հզոր թշնամու դեմ գործելու ասիմետրիկ ռազմավարական մտածելակերպով և աննկուն կամքով, որոնց բացակայությունը մեր պատերազմի պարագայում խայտառակ տապալում էր։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanian

  • Քուվեյթը և ԱՄԷ-ի Դուբայ էմիրության ենթակառուցվածքները քիչ առաջ ենթարկվել են ԱԹՍ-…

    Քուվեյթը և ԱՄԷ-ի Դուբայ էմիրության ենթակառուցվածքները քիչ առաջ ենթարկվել են ԱԹՍ-ների հարվածների։
    Քուվեյթի ՊՆ-ը հայտարարել է, որ թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքներ, իսկ ԱՄԷ-ից առայժմ թիրախների մասին տեղեկատվություն չկա։
    Հարձակումը իրականացրել են Իրաքի իրանամետ զինված խմբավորումներն, ըստ որոնց՝ Քուվեյթի տարածքից տեղի է ունեցել հրադադարի խախտում Իրաքի ուղղությամբ։
    Հիմնավոր ենթադրություններ կան, որ իրաքցիների հարձակումները պատասխան են Իսրայելի՝ Լիբանանում չդադարորող հարվածների։
    Հորմուզի նեղուցում իրավիճակն ամբողջովին կառավարվում է Իրանի կողմից։ Օրական ոչ իրանական միայն 15 տանկեր կարող են անցնել նեղուցով՝ Իրանի հետ նախապես համաձայնեցմամբ և անցման համար վճարելով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian