Author: Vahe Aghajanyan

  • Հայաստանի տնտեսության վիճակի, հնարավոր ռիսկերի ու այդ ռիսկերը կառավարելուն պատրա…

    Հայաստանի տնտեսության վիճակի, հնարավոր ռիսկերի ու այդ ռիսկերը կառավարելուն պատրաստ լինել — չլինելու մասին իրատեսական` քաղաքական գնահատականներից դուրս ասելիք այսօր լսեցի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից:
    Ակնհայտ է, որ մարդը, լինելով պրոֆեսիոնալ, տնտեսությանը, դրա կառուցվածքին, շուկաներին, փողի շարժին տիրապետում է ու ասում է այն, ինչ կա, այլ ոչ թե այն, ինչը մարդկանց ականջին հաճո կլինի:
    Ի դեպ, ԿԲ-ի կանխատեսումներն ինձ համար ամենահավաստին են, որովհետև վերջին տարիներին այդ կանխատեսումները մեծամասամբ ճշգրիտ են դուրս եկել:
    https://youtu.be/BkadFg5BbEg?si=IoD5Ds5rXg61izx8

    Եթե գազի գինը թանկանա, բերելու է գնաճի, այս պահին ՀՆԱ 2 %-ի չափով է սահմանափակումների ազդեցությունը

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ո՞րը պետք է լինի «Հայաստան» դաշինքի անելիքն այս պահին«Հայաստան» դաշինքի երրորդ հ…

    Ո՞րը պետք է լինի «Հայաստան» դաշինքի անելիքն այս պահին
    «Հայաստան» դաշինքի երրորդ համար Աննա Գրիգորյանն այսօր երկու հարցազրույց է տվել, որոնցից երկուսում էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ իրենք վերցնեն մանդատները։ Իհարկե, մի քիչ անհամաձայն եմ Աննա Գրիգորյանի այս մտքի հետ, քանի որ Փաշինյանի համար քաղաքական անորոշություն կսկսվեր, եթե ընդդիմադիրները չվերցնեին մանդատները ու դա իր համար մի շարք խնդիրներ կստեղծեր, այդ թվում՝ լեգիտիմության հետ կապված, քանի որ ընդդիմության՝ ԱԺ գնալը այս կամ այն կերպ նշանակելու է, որ իշխանություն — ընդդիմություն տիրույթում հաստատվում է որոշակի «ստատուս քվո» վիճակ, իսկ նման «ստատուս քվոն» Փաշինյանին ապահովում է կանխատեսելիություն գոնե ներքաղաքական դաշտում։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե «Հայաստան» դաշինքը շեմը չհաղթահարեր ու ԱԺ գնային «Ուժեղ Հայաստանն» ու ԲՀԿ-ն, նա վերջապես կազատվեր Քոչարյանից, որը անգամ 10 տոկոսով, բայց շարունակում է կանգնած մնալ իր կոկորդին։
    Այնուամենայնիվ, արդեն պարզ է, որ եթե անգամ «Հայաստան» դաշինքը չվերցներ մանդատները, «Ուժեղ Հայաստանում» որոշում ունեն գնալ ԱԺ, ուստի, այժմ անհրաժեշտ է խոսել անելիքների մասին՝ հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ ընդդիմությունը վերցնում է մանդատները։
    ▪️«Հայաստան» դաշինքը պետք է նախաձեռնի հրապարակային գործընթաց ու դաշինքի բոլոր անդամները, որոնք կգնան ԱԺ, պետք է հրապարակային կերպով ժողովրդին խոստանան, որ բացառում են ինչ-որ փուլում ՔՊ-ին միանալը ու Փաշինյանի համար սահմանադրական մեծամասնություն ապահովելը։ Հստակ պետք է շեշտվի, որ խմբակցության հետ անհամաձայնության դեպքում իրենք պարտավորվում են վայր դնել մանդատը, այլ ոչ թե դառնալ անկախ պատգամավոր։ Ժողովրդական լեզվով ասած՝ պետք է մտնեն «քֆուրի տակ» ու խոստանան, որ «գեղամնազարյան» չեն դառնա։
    ▪️«Հայաստան» դաշինքը նման քայլով կսահմանի ստանդարտ, որ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ևս իրականացնի նման հրապարակային գործընթաց, որովհետև եթե «Հայաստան» դաշինքն արդեն փորձված կազմ է մտցնում ԱԺ, մյուս ուժի դեպքում կան բավականին ռիսկեր, ուստի, այս իրավիճակում «Հայաստան» դաշինքը, հաշվի առնելով սեփական փորձառությունը, պետք է ստեղծի ռիսկերը կառավարելու մեխանիզմներ բոլոր պատգամավորների գործողությունների համար։
    ▪️Մյուս կարևոր քայլը, որը ըստ իս՝ պետք է անի «Հայաստան» դաշինքն ու, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, դա ԱԺ մտցնելն է այնպիսի կազմ, որը քաղաքական առումով կլինի ամենամարտունակը։ Սա նշանակում է, որ այժմ անցողիկ տեղերում կան մարդիկ, որոնց հայտնվելը ԱԺ-ում երկարաժամկետ քաղաքական պայքարի կտրվածքով համարում եմ սխալ։ Անցողիկ տեղերից դուրս՝ մի քիչ ավելի վերև հորիզոնականներում կան մարդիկ, որոնք ԱԺ-ում լուրջ խնդիրներ կկարողանան ստեղծել Փաշինյանի ու ՔՊ-ի համար։ Սիրում եմ խոսել անուններով․ այդ մարդկանցից մեկը Բորիս Մուրազին է, որը նախընտրական փուլում չի եղել մի բանավեճ, որում չոչնչացնի իշխանության ցանկացած ներկայացուցչի։
    ▪️Վերլուծել դաշինքի 5 տարվա աշխատանքն ԱԺ-ում ու չկրկնել սխալները, փոխել մոտեցումներ, գտնել նոր՝ ավելի արդյունավետ աշխատելաոճ։ Կներեք, բայց «թուրք-դավաճան» տրամաբանությունը չի աշխատում, իսկ պաթոսով ելույթները սկսել են մարդկանց վանել։ Պատերազմից հետո Փաշինյանը երկրորդ անգամ է բոլոր ուժերի մեջ ստանում ամենաշատ քվեն, ինչը նշանակում է, որ կան թեմաներ, որոնք այլևս ակտուալ չեն ու մարդկանց հետաքրքիր չեն՝ որքան էլ ցավալի լինի դա արձանագրելը։ Հանուն արդարության՝ քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքը ցույց տվեց, որ պատրաստ է նման քաղաքական տրանսֆորմացիայի։
    ▪️«Ժամանակ չկա» մոտեցումը չի աշխատում։ Ժամանակ կա ու պետք է ունենալ պայքարի երկարաժամկետ ռազմավարություն՝ ամենատարբեր սցենարներով։

  • Վախենամ էս ամեն ինչի ավարտին Սամվել Կարապետյանի կողքին մնան մենակ Նարեկն ու Ալիկ…

    Վախենամ էս ամեն ինչի ավարտին Սամվել Կարապետյանի կողքին մնան մենակ Նարեկն ու Ալիկը ու Տաշիրի սաստավից էտ մի քանի հոգին, ոնց ի սկզբանե սկսել էին․․․
    Ալիկի հետ ինձանից շատ երևի ոչ մեկ չի վիճել, չի զանգել կամ գնացել տեսել ու մուննաթով ասել, որ «ընգեր, էս ի՞նչ եք անում», «սա սխալ ա», «սենց բան պետք չի անել», «էս մարդուն պետք չի վերցնել, խնդիր ա լինելու» ու շատ այլ նման բաներ։ Ալիկն արդեն 10 օրից ավել կալանքի…

  • Ալիկի հետ ինձանից շատ երևի ոչ մեկ չի վիճել, չի զանգել կամ գնացել տեսել ու մուննա…

    Ալիկի հետ ինձանից շատ երևի ոչ մեկ չի վիճել, չի զանգել կամ գնացել տեսել ու մուննաթով ասել, որ «ընգեր, էս ի՞նչ եք անում», «սա սխալ ա», «սենց բան պետք չի անել», «էս մարդուն պետք չի վերցնել, խնդիր ա լինելու» ու շատ այլ նման բաներ։
    Ալիկն արդեն 10 օրից ավել կալանքի տակ է, մեղադրանքը անհիմն է, վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց գործը կփլվի, ինքն էլ ազատ կարձակվի, տվյալ պահին ուղղակի իրեն պետք էր հանել պրոցեսներից, հանեցին։
    Սիրտս ցավում է Ալիկի ու իր պես էլի մարդիկ կան «Ուժեղ Հայաստանից», քիչ, բայց կան, որ ազնիվ պայքարի մեջ էին, էս երկրին նվիրված մարդիկ են։ Ալիկն իմ ընկերն է, ես հո գիտեմ, որ ինքն իրենից կախված մաքսիմալից մի բան էլ ավել էր անում, որ լավ լինի ամեն ինչ։
    Ազատություն Ալիկին ու քաղաքական դրդապատճառներով կալանավորված մյուս բոլոր մարդկանց։

  • Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать про…

    Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать проход» մակարդակից
    Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ է տեղադրել, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակի զարգացման հնարավոր 2՝ մանդատները վերցնել — չվերցնելու սցենարներն իրենց ռիսկերով ու հնարավորություններով։
    Թե՜ Արփինեի, թե՜ ադեկվատ խոսք հնչեցնող այլ անձանց պարագայում նկատել եմ այս խնդիրը, որ շատ մարդիկ ուղղակի հրաժարվում են ընդունել այն իրականությունը, որը կա ու երբ դու իրենց ասում ես այդ իրականության մասին, իրենք սկսում են քեզ վիրավորել։ Մարդիկ կարծում են, որ կա մեկ քայլանոց կոմբինացիա, որը կարելի է խաղարկել ու իշխանություն փոխել, բայց դա չի արվում։ Օրինակ, կարելի է կոչ անել մարդկանց դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան փողոց ու իշխանությունը կփոխվի կամ կարելի է ընդամենը չվերցնել մանդատները ու դա բավարար է, որ Նիկոլը գնա։ Կամ ավելի տարածված խոսույթ, որ հերիք է՝ Պուտինը մեկ զանգ անի ու ամեն ինչ կփոխվի կամ էլ իշխանության տարածած թեզը՝ Պուտինը ուզում է, բայց չի կարողանում փոխել մեզ։
    Իհարկե, այս ամենում իր մեծ մեղքն ունի նաև ընդդիմությունը, որը վերջին ամիսների իր խոսույթով նման ակնկալիքներ է ձևավորել ու հիմա մարդկանց նման պահվածքն ուղղակի շոկի հետևանք է։
    Ընկերներ ջան, մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընկերներ ջան, ցավոք, ամեն ինչ այդքան պարզ չէ ու ոչ մի մեկ քայլանոց կոմբինացիա չկա, որը հնարավոր է անել, բայց չի արվում։ Կարողացեք լսել, ընկալել և ընդունել ադեկվատ խոսքը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ովքեր ամեն ինչի լուծումը ներկայացնում են շատ պարզ ու հեշտ ձևով, այո՜, դա ականջահաճո է, բայց որպես կանոն՝ վերջում պարզվում է, որ նման մարդիկ ընդամենը զբաղվում էին խաբեությամբ, ինչին հաջորդում է մեծ հիասթափությունը։
    Կա իրականություն։ Եկեք ընդունենք այդ իրականությունը ու գտնենք լուծման ճանապարհը, որը հենց երկարաժամկետ ու տքնաջան աշխատանք է պահանջելու։ Իրականությունը մերժելը ինքնախաբեություն է։
    Եւ ինչու՞ այս գրառման համար ընտրեցի հենց այդ վերնագիրը, որովհետև համարում եմ սա հոգեբանական խնդիր, սա միայն քաղաքականության մասին չէ, մենք ազգովի հարցերի լուծումը պատկերացնում են «Путин сказал армянам давать проход» տրամաբանության մեջ, իսկ վերջին ամիսներին ժողովրդի լայն զանգվածների համար տրամաբանությունը մնացել է նույնը, պարզապես փոխվել է проход տվողի անունը․․․
    🇦🇲 Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները: Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն , ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Որոշ մտքեր ու լուծումներ: Արփինե Հովհաննիսյան @armgeopolitic

  • Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել հիմաԱ. Տարածել հիասթափություն` «ամեն ինչ ավարտված է» ոճի մեջ…

    📌 Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել հիմա
    Ա. Տարածել հիասթափություն` «ամեն ինչ ավարտված է» ոճի մեջ: Եթե որևէ քաղաքական կամ հանրային գործիչ ձախողումից հետո իրեն նման կերպ է պահում, նա ասելիք ու անելիք չունի քաղաքականության մեջ:
    Բ. Տարանջատել ժողովրդին ըստ կատարած ընտրության, առավել ևս` վիրավորել: Դրա փոխարեն պետք է ավելի լավ ճանաչել ու զգալ այդ ժողովրդին` իր բոլոր շերտերով:
    Գ. Նիկոլին համարել անպարտելի: Նա անպարտելի չէ ու այո, հենց այս ընտրություններում ես զգացել եմ, որ նրան հնարավոր է հաղթել:
    Դ. Մարդկանց հիասթափեցնել ընտրություններից: Մենք ունեցել ենք բարձր մասնակցություն ու դա միայն ողջունելի է: Քաղաքացին պետք է գնա ընտրության:
    Ձախողումից հետո էմոցիաները չպետք է կուրացնեն մեզ ու ստիպեն անել քայլեր, որ չի կարելի անել: Ոչ մի բան ավարտված չէ ու քաղաքականությունը հենց համառ պայքարի ու չկոտրվելու մասին է:
    Մի քանի օր դադար տանք, համ վերջնական պատկերը հասկանանք, համ ֆիզիկապես վերականգնվենք այս ծանր ընտրական շրջանից հետո ու շարունակենք մեր աշխատանքը հանուն լավ երկիր ունենալու մեր ու մեր երեխաների համար:
    @armgeopolitic

  • Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Ծառուկյանից ես կարող եմ պահանջե…

    Ռոբերտ Քոչարյանից, Սամվել Կարապետյանից կամ Գագիկ Ծառուկյանից ես կարող եմ պահանջել, որ չվերցնեն մանդատներն ու չգնան ԱԺ, որովհետև մինչև ընտրություններն ինչով կարողացել եմ, օգնել եմ իրենց, որ հաղթեն, ձայնս էլ հավաքական ընդդիմությանն եմ տվել։
    Բայց մարդիկ, որոնք 24 ժամ բո*ի տղու քֆուր էին ուտում, որ օրինակ «Հայաստան» դաշինքը շեմը չի հաղթահարելու ու պետք չի իրենց ձայն տալ, այսինքն, ընդհանուր ընդդիմությանը մեջքից հարվածում էին ու ամեն կերպ խանգարում էին, հիմա ամենաբարձրն են գոռում ու պահանջում, որ նրանք մանդատները չվերցնեն։ Այ ընկեր, մի հատ գնա, լսարանիդ առաջ քո խոսքերի պատասխանը տուր, թե հիմա ինչպե՞ս ես ԱԺ չանցած ու փոշիացնող ուժի առաջնորդի տուռնիկից կախվել ու պահանջում, որ մանդատ չվերցնի։
    Ինքս կարծում եմ, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Սա, գուցե, էմոցիոնալ գնահատական է, չնայած ես քաղաքական հիմնավորումները ևս ունեմ, բայց ես ավելի շատ կուզեի, որ մանդատները չվերցնեն, քան վերցնեն, բայց այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ եթե չեն վերցնում, ապա պետք է չվերցնեն բոլորը՝ իրար հետ պայմանավորված, ոչ թե մի ֆրակցիան վայր դնի, մյուսները որոշեն, որ իրենք լավ պատգամավոր կլինեն ու գնան ԱԺ։
    Ես ինչ ուզեմ կպահանջեմ այս ընդդիմությունից, տո պետք լինի՝ մի հատ էլ կքրֆեմ, որ սիրտս հովանա, բայց ես նաև տեսել եմ, թե այս նույն ընդդիմությանն ովքեր էին ամենամեծ վնասը տալիս ու թիկունքից խփում ու հիմա իրենք եկել, ինչ-որ բաներ են խոսում։ Նորից եմ ասում՝ գնացեք, ձեր լսարանների առաջ պատասխան տվեք ձեր ասածների համար, թե ո՞նց էիք պնդում ու բո*ի տղու քֆուր ուտում, որ մի ուժը չի անցնելու պառլամենտ ու իրեն հանկարծ չընտրեն մարդիկ։ Սա նույնն է, որ ես հիմա Նիկոլին պահանջ ներկայացնեմ։ Է ես Նիկոլին եմ օգնե՞լ, որ իրենից պահանջեմ։ Էտ ամոթ ասվածը, սեփական խոսքերի ու քայլերի համար պատասխանատվություն կրելը չկա մեր քաղաքական դաշտում։
    Հիմա սա է․ կամ բոլորով միասին չպետք է վերցնեն մանդատները կամ մեկի չվերցնելը դառնում է անիմաստ ու նաև կարծում եմ, որ առաջատար ընդդիմադիր ուժը՝ Կարապետյանն այս հարցում պետք է դիրքորոշում հայտնի, որովհետև Քոչարյանը կարծես թե պատրաստ է չվերցնել մանդատները, եթե իրար հետ պայմանավորված մյուսները ևս չեն վերցնում։

  • Ընտրության գնալուց առաջ թեկնածուների ընտանիքներին ևս նայեք, որովհետև միայն նորմա…

    Ընտրության գնալուց առաջ թեկնածուների ընտանիքներին ևս նայեք, որովհետև միայն նորմալ ընտանիք, օրինակելի ընտանիք, խաղաղ ընտանիք ունեցողը երկրում կարող է ներքին խաղաղություն ու համերաշխություն հաստատել:
    Եթե մեկի տանը քաոս է ու նա իր ներսում խաղաղ չէ, նույնն էլ երկրի հետ է լինելու:
    Գնա ընտրության:

  • Հարցադրումներ «Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու քաղաքական թ…

    Հարցադրումներ «Հայաստան» դաշինքին, դրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու քաղաքական թիմի առանցքային դեմքերին: Ձեր համար նորմա՞լ է, որ ձեր թիմակիցը ձեր ամենածանր պահին կարող է դուրս գալ ձեր թիմից, լքել խրամատը, հայտնվել մեկ այլ թիմում` առանց անգամ ձեզ տեղյակ պահելու ու ինչո՞վ է պայմանավորված ձեր շռայլ վերաբերմունքը նման «սկզբունքային» մարդկանց նկատմամբ: Այսինքն, ճիշտ ենք հասկանու՞մ, որ հենց նման մարդկանց եք դուք ճիշտ համարում, որ պետք է լինեն ձեր շուրջ:
    «Հայաստան» դաշինքում հրաշալի մարդիկ կան, լավ ընկերներ, որոնք ծանր պահին մնացել ու կռիվ են տվել: Հիմա ինչպե՞ս իրենց ու իրենց հետ խրամատից դուրս եկածներին կարող ենք մի հարթության մեջ դնել: Չենք կարող, չէ՞, հարգելի «Հայաստան» դաշինք:
    Ես էլ եմ կարծում, որ չենք կարող ու, ըստ այդմ, հետևություններ են արվելու:

  • Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանա…

    Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դավաճանություն չի եղել, իր մեղադրանքի հետ էլ Նիկոլն ի՞նչ կապ ունի, այլ պաշտոնյաներ են իր գլխին սարքել:
    Նախկին նախարարը երևի տեղյակ չէ, թե ռազմի դաշտում ինչ քաոս է տիրել ու այդ քաոսի հետ էլ նույն վարչապետը երևի որևէ կապ չունի, ինքը չէր հորդորում մարդկանց լապատկա, կասկա վերցնել, ջոկատ ձևավորել, գնալ պատերազմ: Կառավարման ուղղահայացում ևս երևի քաոս չի եղել, ամեն ինչ փայլուն է եղել:
    Նախկին նախարարը, տեսնելով Արցախի կորուստն ու դրան հաջորդած տարածաշրջանային զարգացումները, երևի դեռ չի հասկանում, որ սա հատուկ ծրագիր է, այլ ոչ թե անգրագետ կառավարում:
    Մի խոսքով, Դավիթ Տոնոյանը համալրեց այն մարդկանց բանակը, որոնք ասում են, թե «Ի՞նչ աներ խեղճ Նիկոլը»:
    Քեզ 3 տարի բանտ է նստեցրել ու դու էլ գիտես, որ դա հենց իր ուղիղ հրահանգով է եղել ու քո այս պահվածքը, որ ձև ես տալիս, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, անձամբ ես քեզ երբեք չեմ ներելու: Մնացածը կտեսնես հետո: