Author: Vahe Aghajanyan

  • Մեր իրականության մեջ ոչ միայն սեռաքաղց կանայք են խնդիր, այլև սեռաքաղց «տղամարդիկ…

    Մեր իրականության մեջ ոչ միայն սեռաքաղց կանայք են խնդիր, այլև սեռաքաղց «տղամարդիկ»: «Տղամարդկանց» պարագայում ավելի վատ դրսևորում էլ ունենք, դա աբիժնիկությունն ու չարությունն է կյանքում մի բան ավել հասած մարդկանց նկատմամբ, ամեն հարմար առիթի դեպքում թույնը բաց են թողնում:
    Սրա դրսևորումներն ու հետևանքները ամեն օր տեսնում ենք` սոցցանցերից սկսած մինչև կոնկրետ իրավիճակներ: Լավ, կանանց դեռ մի կողմ դնենք, տղեն, տղամարդը մի ուրիշ տղամարդու մասին սոցցանցերում ինչ-որ բան գրի՞, վիրավորի՞, լու՞րջ:
    Սեռով պայմանավորված խտրականություն այստեղ չպետք է անենք. այս խնդիրը կա ու դեռ մեծ հարց է` ավելի մեծ փորձանք նման կանա՞յք են, թե՞ «տղամարդիկ»:
    Իհարկե, նման գրառումները կարող են ոչ միանշանակ ընդունվել, բայց եթե կա ակնհայտ խնդիր, հասարակությունը թունավորող խնդիր, դրա մասին լռելն էլ ճիշտ չեմ համարում:

  • Էլիզաբեթ Պետրոսյանը արագ արձագանք է տվել իմ դիտարկմանը, ինչի համար շնորհակալ եմ …

    Էլիզաբեթ Պետրոսյանը արագ արձագանք է տվել իմ դիտարկմանը, ինչի համար շնորհակալ եմ ու նաև գնահատելի է, որ նման քննարկումները հենց բաց ձևաչափով են տեղի ունենում։
    Կատարված դիտարկման մասով խնդիրը ոչ այնքան կոնկրետ դեպքն է՝ Ձեր ընտանիքի ու Armcomedy-ի, այլ ես ավելի խորքային խնդիր եմ տեսնում այստեղ, որ շատ դեպքերում մենք խոսում ենք հետևանքների մասին, բայց դրանց ետևում կան դրանք ծնող պատճառներ։ Դիցուք, դուք նշում եք, որ «Տեր փնտրող մարդիկ միշտ նոր տեր են գտնում՝ մեկի տակ տեղավորվելու համար։ Հասկանալ կարելի է։ Ընդունել՝ ոչ»։ Կհամաձայնվեմ Ձեզ հետ, բայց կավելացնեմ, որ տեր կանգնողները նաև պետք է ի սկզբանե սահմանեին որոշակի խաղի կանոններ ու գծեր, որոնք անցնել չի կարելի։ Դա չի արվել այն ժամանակ՝ «հին տերերի» կողմից, չի արվում նաև հիմա՝ «նոր տերերի» կողմից։ Արդյունքում բարոյական սահմաններ չունեցող մարդիկ իրենց դրսևորում են նաև որպես, ժողովրդական լավ խոսք կա, «ուտող-ուրացող», կերգեն ցանկացած երգ, որը կպատվիրի պատվիրատուն ու ցանկացածի դեմ, ում դեմ կպատվիրի պատվիրատուն։
    Եթե հենց այս դեպքով նայենք, ապա ասելիքս այն է, որ եթե այս երիտասարդները հիմա իրենց այսպես են պահում, ապա, գուցե, այն ժամանակ իրենց սնած ու աճեցրած մարդիկ ինչ-որ բան սխալ են արել, որ մենք հասել ենք այս կետին, երևի չպետք է ստեղծվեին նման գործիքներ, որոնք հետո կհայտնվեին այլ մարդկանց ձեռքին ու կօգտագործվեին իրենց իսկ դեմ, երևի չպետք է խաղի նման կանոններ լինեին, որոնք մեր երկիրը կբերեին այս վիճակին։ Գուցե, մենք նաև պետք է այս մասին բաց խոսենք, որ հետո, երբ երկրում իրավիճակ փոխվի, «նոր տերեր» չպետք է լինեն, որոնք արդեն այս գործիքները այլ մարդկանց դեմ կօգտագործեն ու մենք լրիվ այլ որակի հարաբերություններ ու խաղի կանոններ կունենանք քաղաքական դաշտում, որովհետև իմ խնդիրը, այո, այս իշխանության հեռացումն է, բայց անցումը մի այնպիսի քաղաքական համակարգի, որը կարող ենք բնորոշել որպես step forward մեր պետության ու քաղաքական կյանքի համար, այլ ոչ թե հետընթաց։ Սա երկար թեմա է ու հարցից հարց է բացվելու, մի այլ առիթով, գուցե, երկար քննարկենք։
    Իսկ վերջին պարբերության մասով՝ սիրով և Ձեզ հարմար ցանկացած ֆորմատով։ Բամբասանքը ցանկացած պարագայում անընդունելի երևույթ է ու նաև իմ պատկերացրած քաղաքական նոր համակարգում հենց պետական քաղաքականությունը պետք է լինի «հակաբամբասանքային» տրամաբանության ու բովանդակության մեջ:
    https://t.me/Eliza_Beth_am/13
    Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-ը, որում նա իր զարմանքն է հայտնում Armcomedy-ի վերաբերյալ՝ նշելով, որ փաստորեն Armcomedy-ն էլ է «Նիկոլի գրպանից խոսում»։ Տիկին Էլիզաբեթը տալիս է մարդկանց անուններ, որոնց այսօր…

    Elizabeth

    Շնորհակալություն, Վահե, Ձեր արձագանքի համար։
    Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք «այլ ականջների» մասին խոսելիս։ Բայց քանի որ ես ինքս ժամանակին բազմաթիվ «նիկոլականների» գործատու եմ եղել, վստահեցնում եմ՝ նրանց հետևում մեր ականջները չկան։
    Տեր փնտրող մարդիկ միշտ նոր…

  • Ինչ վերաբերվում է իմ «ադաշ» Վահե Հակոբյանին, մի քանի հարց կա, որոնք քաղաքական բն…

    Ինչ վերաբերվում է իմ «ադաշ» Վահե Հակոբյանին, մի քանի հարց կա, որոնք քաղաքական բնույթի են ու որոնց պատասխանները ստանալը կարևոր եմ համարում, որպեսզի մենք կարողանանք խուսափել թյուրըմբռնումներից։ Դե սա Երևանն է, տարբեր մարդիկ տարբեր բաներ են խոսում, որը՝ ճիշտ, որը՝ սխալ, մի քիչ դժվար է զատելը։
    Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-ը, որում նա իր զարմանքն է հայտնում Armcomedy-ի վերաբերյալ՝ նշելով, որ փաստորեն Armcomedy-ն էլ է «Նիկոլի գրպանից խոսում»։ Տիկին Էլիզաբեթը տալիս է մարդկանց անուններ, որոնց այսօր…

  • Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-…

    Աչքովս ընկավ Վահե Հակոբյանի տիկնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի բավականին զայրացած reel-ը, որում նա իր զարմանքն է հայտնում Armcomedy-ի վերաբերյալ՝ նշելով, որ փաստորեն Armcomedy-ն էլ է «Նիկոլի գրպանից խոսում»։
    Տիկին Էլիզաբեթը տալիս է մարդկանց անուններ, որոնց այսօր տեսնում է Armcomedy-ի ետևում՝ Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան։ Սխալ բան չի ասում տիկին Էլիզաբեթը, բայց ասում է կիսատ։ Եթե խոսում եք Armcomedy-ի մասին, ապա կարծում եմ՝ պետք է խոսել լրիվ բաց ու գալ մի փոքր խորքից ու տալ գլխավոր ֆիգուրի անունը, գլխավորի, տիկին Էլիզաբեթ, իսկ թե ով է գլխավոր ֆիգուրը, դուք, վստահաբար, շատ լավ գիտեք 🙂

  • Ի դեպ, քաղաքական գրեթե բոլոր ուժերը գնահատական են տվել այս սահմանադրությանը ու կ…

    Ի դեպ, քաղաքական գրեթե բոլոր ուժերը գնահատական են տվել այս սահմանադրությանը ու կառավարման մոդելին՝ խոսելով դրա փոփոխման անհրաժեշտության մասին։ Ինձ հետաքրքիր է այս թեմայով նաև Սամվել Կարապետյանի ու նրա կուսակցության կարծիքը։ Լինելով պրոֆեսիոնալ մենեջեր, որը շատ ավելին է հասկանում կառավարումից, արդյո՞ք Սամվել Կարապետյանի համար սա ընդունելի կառավարման մոդել է, թե՞ նա ևս համարում է, որ անհրաժեշտ է փոփոխել այն ու վերադարձնել նախագահական մոդելը։
    Սրանք կարևոր հարցեր են, որոնց մասին պետք է խոսվի ու սա նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում կարող են ընդունել որպես հրապարակային հարցադրում իրենց։ Տնտեսական ծրագիրը լավն է, կետերը լավն են, պետք են մեր երկրին, բայց քաղաքական մասով ևս կարիք կա ծրագիր ներկայացնել։
    Առավոտ շուտ սա տեսա ու ուղեղիցս դուրս չի գալիս։ Լավ, սա ինչպե՞ս մեկնաբանես, սա ի՞նչ է։ Քաղաքական շուստրիություն է էլի, թե բա երրորդ ժամկետ չէր, որովհետև կառավարման մոդելը փոխվել էր, այսինքն հլը նոր-նոր գրոսմայստերը առաջին ժամկետի պետք է գնար։ Սա զզվելի է…

  • Ա. Նիկոլ Փաշինյանը «քաղաքական կենդանի» է, որը իր մրցակիցներին չի խնայում (եթե դա…

    Ա. Նիկոլ Փաշինյանը «քաղաքական կենդանի» է, որը իր մրցակիցներին չի խնայում (եթե դա Ալիևը կամ Էրդողանը չէ)
    Բ. Ամեն ընդդիմադիր ուժ պետք է պատասխանի հարցին` ինքը պատրա՞ստ է քաղաքականության օրենքներով պայքարի մեջ մտնել, թե՞ պատրաստ չէ
    Գ. Եթե պատրաստ չէ, անգամ քննադատություն լսելու հետ հաշտ չէ, չպետք է ուռճացված ակնկալիքներ ստեղծի իրենից
    Դ. Ընտրություններից հետո ևս կյանք կա
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանի թիմում պետք է շատ խիստ խոսակցություն տարվի որոշ մարդկանց հետ …

    Սամվել Կարապետյանի թիմում պետք է շատ խիստ խոսակցություն տարվի որոշ մարդկանց հետ ու փորձ արվի հասկանալ, թե նրանք ինչու են ինքնագլուխ հիմարություններ դուրս տալիս:
    Սա ձեր համար մոդա ցույց տալու պոձյում չի, ոչ էլ ձեր բիզնես իվենթներն ա, սա քաղաքականություն ա, որտեղ ամեն խոսքի համար պատասխանատու եք ու ամեն խոսքը հետևանք ունի:
    Այս թիմում օր առաջ պետք է կարգուկանոն հաստատվի, ինչ-որ ինքնասիրահարված կերպարներ կան, որոնց իրենց տեղը պետք է ցույց տալ, թե չէ քաղաքականությունից անտեղյակ մի քանի հոգի կարող են մի ամբողջ թիմ ու ընտրություններ վարի տալ:
    Հաջորդ անգամ ԱՆՎԱՆԱԿԱՆ ենք ասելու արդեն !!!

  • Մի քանի հարց Արամ ՎարդևանյանինՆախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի կուսակ…

    Մի քանի հարց Արամ Վարդևանյանին
    Նախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որի ղեկավար մարմնում, այսինքն, top 5-ում մենք տեսանք նաև Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանի անունը, որը նախորդ ընտրություններին մասնակցել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով։
    Մինչև բուն հարցերը ձևակերպելը, 2 հստակ բան ֆիքսենք․
    1․ Քաղաքականության մեջ թիմ փոխելը խնդրահարույց է, եթե չկա հստակ բացատրություն։
    2․ Ես ուզում եմ, որ Սամվել Կարապետյանն ու իր թիմը քաղաքականության մեջ հաջողեն, դրա համար գտնում եմ, որ բոլոր այս քննարկումները մենք պետք է ունենանք հրապարակային դաշտում։ Եթե կան հարցեր, եկեք բաց խոսենք դրանց մասին։
    Հիմա ձևակերպեմ հարցերը, որոնց պատասխանները ես ցանկանում եմ ստանալ հարգարժան Արամ Վարդևանյանից, ոչ թե փաստաբան Արամ Վարդևանյանից, այլ քաղաքական գործիչ Արամ Վարդևանյանից, քանի որ ինքը այս «թեմայի տակ» մտել է արդեն որպես քաղաքական գործիչ։
    1․ Արամ ջան, «Հայաստան» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո ի՞նչն է եղել մանդատը վայր դնելու պատճառը։ Արդյո՞ք եղել են տարաձայնություններ, քաղաքական հակասություններ այդ թիմի հետ։ Պաշտոնական հայտարարության մեջ զուտ նշված է, որ ցանկանում ես վերադառնալ փաստաբանական գործունեության։ Այսինքն, ինչ-որ պահից ճիշտ չես համարել շարունակել քաղաքական պայքարը որպես ընդդիմադիր պատգամավոր։
    2․ Այժմ դու ընտրություններին մասնակցում ես արդեն Սամվել Կարապետյանի թիմի կազմում։ Որևէ խնդիր այստեղ չկա, ես չեմ փորձում հակադրել Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին, բայց եթե այն ժամանակ որոշում ես կայացրել դուրս գալ քաղաքական պայքարից, ապա ի՞նչն է քեզ այժմ ստիպել քաղաքական պայքարի մեջ մտնել արդեն Սամվել Կարապետյանի հետ։ Ի՞նչն է եղել քո որոշման հիմքում, որը ստիպել է քեզ կրկին մտնել ընտրական ցուցակ, արդեն մեկ այլ ընդդիմադիր ուժի կազմում։
    3․ Եթե Սամվել Կարապետյանը չկարողանա վերցնել իշխանությունը, դու պատկերացնու՞մ ես քեզ որպես ընդդիմադիր պատգամավոր, թե՞ նորից վայր ես դնելու մանդատդ ու վերադառնաս փաստաբանական գործունեության։
    Որպես քաղաքական գործընթացներին հետևող ու որոշակի լսարան ունեցող մարդ՝ ինձ համար կարևոր է, թե ովքեր են գտնվում Սամվել Կարապետյանի կողքին, որպեսզի ես իմանամ՝ այդ մարդիկ Կարապետյանի կողքին մնացո՞ղ են, թե՞ կեսից գնացող են ու ես գտնում եմ, որ այս հարցերը, որոնց մասին խոսվում է «պատերի տակ», բաց քննարկման առարկա դառնան հրապարակային դաշտում, որովհետև այո, Սամվել Կարապետյանի հաջողությունը կարևոր է ընդդիմադիր դաշտի համար, բայց այդ հաջողությունը միայն թիմային աշխատանքի արդյունք կարող է լինել, իսկ դրա համար, այո, կարևոր է, թե ինչ թիմ է հավաքվում։
    Պարոն Վարդևանյանը չպետք է նեղանա այս հարցադրումներից կամ Սամվել Կարապետյանի թիմում չպետք է մտածեն, որ մենք հարվածում ենք իրենց նման հարցադրումներով, հակառակը՝ սա հենց իրենց համար է արվում առաջին հերթին։ Եթե մարդ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ապա պետք է կարողանա պատասխանատվություն կրել իր քայլերի համար ու բացատրել դրանք, և հենց դա էլ մենք ակնկալում ենք։
    Photo

  • Երեկվանից քմծիծաղով հետևում եմ Սամվել Կարապետյանի` վարչապետի թեկնածու լինելու հա…

    Երեկվանից քմծիծաղով հետևում եմ Սամվել Կարապետյանի` վարչապետի թեկնածու լինելու համար սահմանադրության դրույթ փոխելու մասով արվող տարատեսակ մեկնաբանություններին: Ինչու՞ քմծիծաղով, որովհետև սահմանադրության այս նորահայտ պաշտպանները տարիներ շարունակ լուռ են եղել ու լուռ են, երբ բռնաբարվել ու բռնաբարվում է այդ նույն սահմանադրությունը, լուռ էին ու լուռ են, երբ տարիներ շարունակ խոսվում է այս սահմանադրության խնդիրների ու նոր սահմանադրության անհրաժեշտության մասին: Այսինքն, իրենք խնդիրը դրանում չեն տեսնում, այլ պարզապես ստեղծվեց, ըստ իրենց, հարմար առիթը, որպեսզի իրենք հրապարակային կարողանան դեմ խոսել ու հակաքարոզչություն անել:
    Ըստ իս` Սամվել Կարապետյանը ոչ թե մեկ դրույթ փոխելու մասին պետք է խոսի, այլ ամբողջ սահմանադրության փոփոխության ու կիսանախագահական համակարգի վերադարձի ու զարմանալի է, որ այս չարիքի սահմանադրության մասին իրենց կողմից դեռ հստակ գնահատական չի տրվել, որովհետև, այո՜, այն, ինչ ունենք հիմա, այ դա իսկապես մեկ մարդու համար կարված սահմանադրություն է:
    Այս մարդիկ այս մասով ազնիվ են իրենց ընտրողների հետ ու պարզ ասում են, որ եթե ստանան անհրաժեշտ ձայներ, նման քայլի են դիմելու (որը, ի դեպ, օրենքին չի հակասում, որևէ հակաօրինական բան այստեղ չկա), որպեսզի իրենց առաջնորդը կարողանա պետության ղեկը ստանձնել: Եթե իրենք ստանան այդքան ձայն, ապա այդ ձայները տվողները համաձայն կլինեն դրա հետ, ինչու՞մն է խնդիրը, բա իշխանությունը չի պատկանու՞մ ժողովրդին, ժողովրդավարությու՞ն չէ: Ովքեր համաձայն չեն այդ տարբերակի հետ, պարզապես չեն քվեարկի նրա օգտին: Ովքեր համարեն դա սահմանադրության բռնաբարում կամ հարմարեցում մեկ մարդու, չեն ընտրի այդ մարդուն:
    Ոմանք ուղղակի մոռացել են, որ խոստումներ էին տալիս, որ ժողովրդի թիկունքում ոչինչ չեն բանակցելու ու չեն ստորագրելու, իսկ ինչ եղավ հետո, շատ տխուր էր:

  • Նոր ատոմակայանի թեմայով ոչ մի գրառում չեմ կատարել ու կարծիք չեմ հայտնել, քանի որ…

    Նոր ատոմակայանի թեմայով ոչ մի գրառում չեմ կատարել ու կարծիք չեմ հայտնել, քանի որ ատոմային էներգետիկայի մասնագետ չեմ ու գտնում եմ, որ նման հարցերից պետք է խոսեն մասնագետները, այլ ոչ թե ով պատահի:
    Մի բան հստակ գիտեմ, որ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Թուրքիան իր տարածքում 2 նոր ատոմակայան է կառուցում ու 2-ն էլ մեծ ատոմակայան են, այլ ոչ մոդուլային ու 2-ն էլ ռուսներն են կառուցում` ռուսական մոդելով:
    Մի քիչ հետազոտություններ կատարեցի, գտա Թուրքիայի էներգետիկայի նախարարի հայտարարություն այն մասին, որ իրենք ուսումնասիրել են նախագծերի առաջարկներ Չինաստանից, Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից ու, այնուամենայնիվ, ընտրել են ռուսականը, քանի որ դա եղել է առավել նպատակահարմար:
    Այն, որ թուրքերը հիմար չեն, հազարը չափում, մեկը կտրում են ու իրենց շահերը շատ լավ են հասկանում, դա էլ հստակ գիտեմ: