Author: Vahe Aghajanyan

  • Բա, Վահե Հակոբյան ջան, նաև Ռոբերտ Սեդրակիչ ջան:Եթե անկեղծ լինենք, 2021-ին Փաշինյ…

    Բա, Վահե Հակոբյան ջան, նաև Ռոբերտ Սեդրակիչ ջան:
    Եթե անկեղծ լինենք, 2021-ին Փաշինյանի վերընտրվելը մեզ հնարավորություն տվեց նաև ընդդիմադիր դաշտում շատ բաներ հասկանալ ու ամեն մարդ չէ, որ քննությունը հանձնեց:
    «Ճշտի ասպետ» էիք ներկայանում, հիմա ընդդիմադիր համայնքապետ եք, թե՞ իշխանական․ հարցազրույց Առուշ Առուշանյանի հետ https://youtu.be/XDpVW5KCvtQ

  • Մենք չենք կարող ունենալ պետություն, որտեղ այդ պետության գոյության իմաստ, ապրելու…

    Մենք չենք կարող ունենալ պետություն, որտեղ այդ պետության գոյության իմաստ, ապրելու նպատակ ու բարձրագույն արժեք կհռչակվի ուտել — խմել — քեֆ անելը:
    Մենք հիմա նաև արժեքային ընտրության առաջ ենք կանգնած:

  • Բաց ասում եմ նաև, որ ունեցել եմ մանդատ «կպցնելու» հնարավորություն, ընդ որում` մի…

    Բաց ասում եմ նաև, որ ունեցել եմ մանդատ «կպցնելու» հնարավորություն, ընդ որում` մի քանի հնարավորություն, որոնցից հրաժարվել եմ ինքնակամ:
    Ասելիքս եղել է հետևյալը ու մարդկանց աչքերի մեջ նայելով. «շատերի պես չեմ երազել ու չեմ երազում ինչ-որ ցուցակ խցկվելու մասին, դա իմը չի»:
    Ուստի, ինձ ամբողջությամբ իրավունք եմ վերապահում խոսել այդ երևույթի դեմ ու դա անել հենց տվյալ քաղաքական ուժերի լավի համար:

  • Այսօրվա ընթացքում գիտե՞ք, թե քանի մարդուց եմ լսել ու նամակ ստացել այն մասին, որ …

    Այսօրվա ընթացքում գիտե՞ք, թե քանի մարդուց եմ լսել ու նամակ ստացել այն մասին, որ իրենք այսօրվանից հետո բացառում են Սամվել Կարապետյանի ուժին ընտրելը: Պատճառը կադրային «սյուրպրիզն» էր:
    Հատուկ շեշտում եմ, որ բոլոր այս մարդիկ ի սկզբանե դրական են տրամադրված եղել Կարապետյանի ու նրա ուժի նկատմամբ, քանի որ այդ ուժը ընտրել էր մի դիրքավորում, որը հիմա խախտում է:

  • Նարեկ Կարապետյան ջան, ձեր թիմից հաջորդը ու՞մ անուններն եք հայտարարելու, որ միանո…

    Նարեկ Կարապետյան ջան, ձեր թիմից հաջորդը ու՞մ անուններն եք հայտարարելու, որ միանում են ձեզ։ Օրինակ, տեսնու՞մ եք, որ ձեր վերջին կադրային «փայլատակումը» ծաղրի առարկա է դարձել համացանցում։ Տարրական հաշվարկներ չեն կատարվու՞մ ձեր թիմում, թե որ քայլը ինչ ազդեցություն է ունենալու ձեր ընդհանուր արդյունքի և իմիջի վրա։
    Ուզում եմ հասկանամ՝ էլ ինչի՞ սպասենք։ Այսքանով բավարարվու՞մ ենք, թե՞ առջևում նոր «սյուրպրիզներ» էլ են սպասվում !!!

  • Հլը 1 րոպե էլի, քանի էս խոսակցությունը բացվեց, մի քիչ ավելի երկար ծավալվենք էս ի…

    Հլը 1 րոպե էլի, քանի էս խոսակցությունը բացվեց, մի քիչ ավելի երկար ծավալվենք էս իրենց ընդդիմադիրի տեղ դրածների հետ:
    Բա այ «ընդդիմադիրներ», մեկիդ մասին մի բան գրվում ա, մի հարց տրվում ա, հազար տեղից ծանոթով, ընգերոջով, բաջանաղով կապի եք դուրս գալիս, թե բա մի հատ կոֆե խմենք, մի հատ պեռաշկի ուտենք, մի հատ էս անենք, էն անենք:
    Է չհասկացանք, բա կոնկրետ հարցը տրվում ա` ինչի՞ համար են ձեզ պատկանող մեդիաները «Հայկական ժամանակ»-ից ավելի «Հայկական ժամանակ»: Բա էս հարցին հստակ պատասխան տվեք, թող մարդիկ իմանան:
    Չենք նստելու, սուս մնանք, թույլ տանք, որ մարդկանց էշի տեղ դնեք, գնաք «տակից» գործարքներ անեք, հետո էլ ընդդիմություն խաղաք: Դե դուք իշխանության քարոզարշավ շարունակեք լուսաբանել` իր բոլոր հետևանքներով:
    ‼️ Իրենց «ընդդիմադիր» հռչակած ԶԼՄ-ները, որոնց տերերը մենք գիտենք, թե ովքեր են (եկեք իրար հիմարի տեղ չդնենք), ամենաակտիվ ձևով լուսաբանում են Նիկոլ Փաշինյանի «ներկուսակցական քարոզարշավը»։ Համենայն դեպս, ինքը դրան այդպես է կոչում։ Չեմ հասկանում, թե ինչու է «ընդդիմադիր»…

  • Սամվել Կարապետյանի բնակարանային ծրագրի մասինԻմ ընկերների մեջ էլ, շրջապատումս էլ…

    🇦🇲 Սամվել Կարապետյանի բնակարանային ծրագրի մասին
    Իմ ընկերների մեջ էլ, շրջապատումս էլ կան շատ-շատ մարդիկ, ովքեր չեն ամուսնանում, որովհետև բնակարան ձեռք բերելու խնդիր ունեն, գների մասին բոլորդ էլ տեղյակ եք: Ինչի՞ համար ենք մենք փորձում չխոսել այս թեմայից, ամո՞թ է 🙂
    Ես շատ կարևոր եմ համարում, որ սոցիալական նման ծրագրեր են ներկայացվում մարդկանց ու շատ տարօրինակ եմ համարում, որ այլ ուժեր դա չեն անում:
    Մեր ընդդիմության գլխավոր խնդիրներից է նաև միջին մարդու առաջնային ու երկրորդական խնդիրների մասին ճիշտ պատկերացում չունենալը:

  • «Հայաստան» դաշինքի այն պատգամավորները, որոնք այսպես գլուխները կախ լսում էին Ալեն…

    «Հայաստան» դաշինքի այն պատգամավորները, որոնք այսպես գլուխները կախ լսում էին Ալենին ու ընթացքում էլ ինչ-որ բաների վրա ծիծաղում, չպետք է լինեն հաջորդ ցուցակում: Մարդիկ ձեզ ձայն չէին տվել Ալենի կողմից նվաստացվելու համար: Մեկը հարցնի` էտ ինչի՞ վրա եք բերաններդ բացել:
    Կանանց մասով որոշ վերապահումներով, բայց տղամարդկանց մասով հստակ ասում եմ, որ սրանք, ովքեր այ տենց խելոք լսում են, թե իրենց ինչ է ասվում, չպիտի լինեն ցուցակում ու պիտի դուրս շպրտվեն քաղաքական կյանքից ընդհանրապես:
    Պատրաստ եմ նույն բանը կրկնել ուղիղ` դեմ առ դեմ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ: Սրանք ձեզ միայն վնաս տվեցին ու այս տարիների ընթացքում մարդկանց հիասթափության պատճառը ու ձեր վարկանիշի անկման պատճառը հենց սրանք են:
    Սրանք հաջորդ ցուցակում չպետք է լինեն: Սա մեզ համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ է:

  • Կարատեի հիմնական սկզբունքներըԿարատեն ոչ միայն մարտարվեստ է, այլև կյանքի փիլիսոփա…

    Կարատեի հիմնական սկզբունքները
    Կարատեն ոչ միայն մարտարվեստ է, այլև կյանքի փիլիսոփայություն։ Այն ձևավորվել է Ճապոնիայում (հատկապես Օկինավայում) և հիմնված է ինքնակատարելագործման, կարգապահության ու հարգանքի վրա։
    Հարգանք (Rei)
    • Կարատեն սկսվում և ավարտվում է խոնարհումով։
    • Հարգանք ուսուցչի, հակառակորդի և դոջոյի (մարզասրահի) նկատմամբ։
    • Առանց հարգանքի՝ կարատեն կորցնում է իր էությունը։
    Կարատեի բարոյական կանոններ (Dojo Kun)

    Տարբեր դպրոցներում ձևակերպումները կարող են փոքր-ինչ տարբերվել, բայց հիմնական գաղափարները նույնն են՝
    • Կատարելագործել բնավորությունը
    • Պահպանել արդարությունը
    • Ձգտել կատարելության
    • Հարգել ուրիշներին
    • Խուսափել բռնությունից
    Տեսա, որ Ալեն Սիմոնյանը Մուայ թայ է պարապում: Ինքն է տեսանյութը հրապարակել: Ալեն ջան, Մուայ թայ ես պարապում, որ հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկին ասելու բան ունենաս, թիկնապահներիդ չհրահանգե՞ս, որ տվյալ մարդու ձեռքերը բռնեն ու դու հանգիստ թքես իր վրա: Այսինքն…

  • Ծանր հիվանդությունների դեղորայքի՝ մարդկանց համար անհասանելի լինելու մասին․ դեղեր…

    Ծանր հիվանդությունների դեղորայքի՝ մարդկանց համար անհասանելի լինելու մասին․ դեղերը պետք է հանել սև շուկայից
    Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրացնում եմ այն հարցը, որ ծանր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի դեղորայքը հասանելի չէ մարդկանց համար, այդ դեղերը գրանցված չեն, ապօրինի են բերվում Հայաստան ու վաճառվում են սև շուկայում՝ մի քանի անգամ ավելի բարձր գնով, քան օրինակ հարևան Վրաստանում։ Չտա Աստված, երբ մարդիկ նման խնդրի առաջ են կանգնում, բժիշկները տալիս են նրանց հեռախոսահամար և ասում՝ դեղի հարցերը լուծելու համար զանգեք այստեղ, մնացածը իրենք կասեն։
    Բարձրացրածս հարցին անդրադարձել է Նարեկ Կարապետյանը, որի ուժի ծրագրում առանձին կետ կա հենց դողարայքի և դրանց գների մասով։ Կարծում եմ՝ սա կարևոր խոսակցություն է ու մենք պետք է հստակ խոսենք այս խնդրի մասին ու հետագայում տանք նաև դրա լուծումը։ Դեղերի սև շուկա չպետք է լինի․ դեղորայքը պետք է Հայաստան մտնի օրինական ճանապարհով և վաճառվի դեղատներում՝ մատչելի գներով։