Author: Vahe Aghajanyan

  • Հակոբ Բադալյանը ճիշտ դիտարկումներ է կատարում ու իսկապես կարևոր է, որ հենց «Մեր Ձ…

    Հակոբ Բադալյանը ճիշտ դիտարկումներ է կատարում ու իսկապես կարևոր է, որ հենց «Մեր Ձևովում» էլ լինի այն ընկալումը, որ նման հարցադրումները, թեկուզ քննադատությունները առաջին հերթին հենց իրենց են պետք, որովհետև այսօր առողջ ընդդիմադիր դաշտը, առողջ մարդիկ չեն ցանկանում, որ Սամվել Կարապետյանը տապալվի քաղաքականության մեջ։

  • Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետոԱ. Սամվել Կ…

    Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետո
    Ա. Սամվել Կարապետյանի որդին քաղաքական առումով միայն վնաս է տալիս թիմին ու ժամանակն է բաց խոսել սրա մասին: Ակնհայտ է, որ քաղաքական փորձառության բացակայությունն է պատճառը: Գուցե, կարիք կա քննարկել նրան առժամանակ հրապարակային խոսքով հանդես չգալու խնդրանքով դիմելու հարցը:
    Բ. Թիմի ներսում պետք է ստեղծվի մարմին, որը կհսկի տեղեկատվական ու քարոզչական մասը: Այսինքն, մարդիկ, որոնք հասկանում են մեդիայից ու քարոզչությունից, պետք է ունենան լիազորություններ ինչ-որ բան եթեր տալ-չտալու կամ տալուց հետո հեռացնելու: Պետք է նշանակվեն հստակ պատասխանատուներ` ամեն ուղղությամբ:
    Գ. Ամեն ինչ կառուցված է Սամվել Կարապետյանի անվան շուրջ: Եթե հնարավոր չէ օգուտ տալ, առնվազն չպետք է վնասել, իսկ «Մեր Ձևովում» կան մարդիկ, որոնք իրենց տարբեր ելույթներով ընդհանուր գործին վնասում են ու խոսքը միայն Սարգիսի մասին չէ:
    Վստահ եմ` գրառումս ճիշտ կընկալվի, նպատակս սխալ թույլ տվածին հարվածելը չէ, այլ նման սխալներ թույլ տալը բացառելու լուծումը ներկայացնելը: Առջևում քարոզչության թեժ փուլն է, որին պետք է լինել մաքսիմալ պատրաստ, քանի որ այդ ժամանակ սխալները կարող են որոշիչ լինել:

  • Վարորդների համար դժվա՞ր է կռահելը կամ հասկանալը, որ եթե ձախ եզրային գոտում գտնվո…

    Վարորդների համար դժվա՞ր է կռահելը կամ հասկանալը, որ եթե ձախ եզրային գոտում գտնվող մեքենան կանգնել է հետիոտնային անցումի դիմաց, ապա անենայն հավանականությամբ` անցնում է հետիոտն, որին պետք է զիջել, այլ ոչ թե կենտրոնական գծով բարձր արագությամբ անցնել։
    Այսօր հերթական նման դեպքին ականատես եղա, երբ հետիոտնը պարզապես մազով պրծավ նման մի մեքենայի տակ ընկնելուց։
    Ամեն տխմար այսօր մի մեքենայով նետվում է փողոց ու փորձանք է դառնում մարդկանց համար։ Որ իրենց գլուխը ուտեն, ջհանդամ, բայց նմանների պատճառով անմեղ մարդիկ են տուժում։

  • Հայկ Սարգսյանի շահերից չի բխում, որ իր՝ պատգամավորի թեկնածու չգրանցելու մասին Ք…

    🇦🇲 Հայկ Սարգսյանի շահերից չի բխում, որ իր՝ պատգամավորի թեկնածու չգրանցելու մասին ՔՊ-ի վարչությունում տեղի ունեցած քննարկումները դառնան հրապարակային։ Այդ պատմությունը մի բանի մասին է, որ ՔՊ-ն, այդ թվում՝ իր անդամների ոչ կանոնավոր ու կոռուպցիոն բազմաթիվ խնդրահարույց…

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    Հայկ Սարգսյանը այս օրերին տեսանյութեր է հրապարակում՝ ապացուցելու համար, թե ինքը որքան հավատարիմ է եղել Նիկոլ Փաշինյանին։
    Հայկ ջան, կարծես թե դու այդ մարդուն լավ չես ճանաչում։ Ավելին՝ ունեմ ներքին զգացողություն, որ դու շուտով բանտում ես հայտնվելու։ Չգիտեմ…

  • Ասելիք ունեցող լուսանկար։ Պարտադիր տարեք ձեր երեխաներին Եռաբլուր ու բացատրեք այդ…

    Ասելիք ունեցող լուսանկար։ Պարտադիր տարեք ձեր երեխաներին Եռաբլուր ու բացատրեք այդ վայրի նշանակությունը, խորհուրդը, որպեսզի մեծանան հայրենասիրական ոգով, դառնան ՀԱՅՐԵՆԻՔԻՆ արժանի զավակներ։
    Ամեն ինչ այսպես չի մնալու ու մենք ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ենք ունենալու !

  • Կարապետյան Նարեկի ու Պետրոսի հարցազրույցի մասով էլ ասելիք կա, տարբերվող ասելիք կ…

    Կարապետյան Նարեկի ու Պետրոսի հարցազրույցի մասով էլ ասելիք կա, տարբերվող ասելիք կա, բայց դա թողնենք մի քիչ էյֆորիկ տրամադրությունները հանգստանան ընդդիմության ներսում, որ կարողանան ընկալել մեր վարկածը։

  • Սամվել Կարապետյանն ու նրա թիմը պետք է հստակ «Պլան Բ» ունենան այն դեպքում, եթե Նի…

    Սամվել Կարապետյանն ու նրա թիմը պետք է հստակ «Պլան Բ» ունենան այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իրենց ուժին չգրանցեն ընտրություններին մասնակցության համար կամ գրանցեն, բայց քարոզարշավի կեսից չեղարկեն գրանցումը, ինչը ավելի հավանական է։
    Կա՞ տարբերակ անելու այնպես, որ Փաշինյանը վախենա նման քայլի գնալուց։ Իհարկե, կա։ Ամեն դեպքում, պետք է գլխում ունենալ մի քանի սցենար ու պատրաստ լինել ամեն ինչի։
    Տեղեկացնեմ Սամվել Կարապետյանին, որ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ ուժեր ատամները սրած սպասում են հենց նրան, որ Փաշինյանը չի գրանցի Կարապետյանին, որպեսզի իրենք կարողանան «փախցնել» այդ ձայները ու իրենց տեղը ունենալ «արևի տակ»։

  • Հրապարակային ձևով դիմում եմ գերությունից վերադարձած մեր եղբայրներին. տղերք, խնդր…

    Հրապարակային ձևով դիմում եմ գերությունից վերադարձած մեր եղբայրներին. տղերք, խնդրում եմ, որ որևէ քաղաքական թեմայի մեջ չմտնեք` ոչ ի օգուտ իշխանության, ոչ ի օգուտ ընդդիմության։
    Տղերք, առանց այն էլ տանջվել եք, հիմա ուղղակի թույլ մի տվեք, որ ձեզ այս կամ այն խումբը օգտագործի ու քաղաքական միավորներ հավաքի։ Իրոք, մի մտեք էտ թեմայի տակ։

  • Շիզոֆրենիայի հերթական դրսևորումըԱռավոտյան մի գրառում նկատեցի իշխանական ամենավառ …

    Շիզոֆրենիայի հերթական դրսևորումը
    Առավոտյան մի գրառում նկատեցի իշխանական ամենավառ պրոպագանդիստներից մեկի կողմից, որը խորհրդավոր կերպով նշում էր, որ ինչ-որ գաղտնի տեղեկություն է ստացել, որ հեսա-հեսա «հիբրիդային պատերազմի» շրջանակներում ինչ-որ ֆիլմ է հրապարակվելու ու «դրա դեմը պետք է առնել»։
    Հետո պարզ դարձավ, որ ֆիլմը, որի մասին խոսքը գնում է, նվիրված է լինելու «Արարատ-73»-ին ու նրա անցած ճանապարհին, կերտած պատմությանն ու հաղթանակներին։
    Այս մարդկանց ոչ ադեկվատությունն այլևս չի ճանաչում ո՜չ սահմաններ, ո՜չ կարմիր գծեր․ նրանք պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով, բառի ուղիղ իմաստով՝ ամեն ինչի։
    Նկատեցի նաև այս լավ հոդվածը, որի հեղինակ Արա Թադևոսյանը փաստարկներով պարզապես ջախջախում է տվյալ պրոպագանդիստին՝ հանրությանը ցույց տալով նրա խեղճությունն ու դատարկությունը։
    https://mediamax.am/am/column/121663/

    «Հիբրիդային» պսիխոզի թիրախում «Արարատ-73»-ն է

    Արա Թադեւոսյան

  • Աշխատանքային օրվա ավարտից հետո աչքի տակով Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսակ…

    Աշխատանքային օրվա ավարտից հետո աչքի տակով Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական ծրագիրը նայեցի, ավելի մանրամասն դա կնայեմ հանգստյան օրերին, նաև կարծիքս կասեմ դրա մասին, չնայած հետաքրքիր ու կարևոր կետեր կային, բայց այս գրառումը այլ բանի մասին է։
    Մեկնաբանություններն եմ նայում, թե հանրության մի շերտ ինչպես է վիրավորում Սամվել Կարապետյանին ու ինչ ագրեսիվ ձևով է դա անում։ Վիրավորանքներն էլ բովանդակությունից զուրկ, այսինքն, գոնե Սամվել Կարապետյանին չեն կարող մեղադրել թալանի մեջ, նրան պարզապես հայհոյում են։
    Իմ մեջ դա չի տեղավորվում էլի, թե տղամարդը, իսկ նման մեկնաբանություններ գրողները միջին ու բարձր տարիքի տղամարդիկ էին, ինչպե՞ս կարող են նման ձևով ատել հաջողության հասած իրենց հայրենակցին, որը անգլերենում լավ տերմին կա, self made է, այսինքն, ինքն է իրեն ստեղծել, 0-ից բարձրացել, հասել այս կետին։ Լավ, խի՞ եք ատում նման մարդկանց, սրան ես չունեմ բացատրություն։
    Լավ, չես սիրու՞մ մեկին, ինչ-որ պատճառով սրտո՞վդ չի, կոռեկտության սահմաններում հակադրվել կա, քննադատել կա, բայց եթե դու սկսում ես հայհոյել, դա արդեն այլ բան է։ Ընդ որում՝ ես միշտ եմ ասել, որ նույն Փաշինյանի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ կապված էլ ես դեմ եմ նման բառապաշարի կիրառմանը, եթե իրենք դա չեն սկսում ու քաղաքական պայքարը պատկերացնում եմ բացառապես կոռեկտության սահմաններում՝ առանց անձնական ու բարոյական սահմաններ հատելու:
    Հ․Գ․ Աբսուրդը գիտե՞ք որն է ինձ համար։ Որ այն, ինչ առաջարկում է Սամվել Կարապետյանից, ամենից շատ հենց այդ շերտին էլ վերաբերվում է, նրանց կյանքը ավելի լավը դարձնելու համար է․․․