Author: Vahe Aghajanyan

  • Չգիտեմ՝ ով ինչ վերաբերմունք ունի Իրանի ներկայիս իշխանությունների ու Խամենեիի նկա…

    Չգիտեմ՝ ով ինչ վերաբերմունք ունի Իրանի ներկայիս իշխանությունների ու Խամենեիի նկատմամբ, բայց դա որևէ նշանակություն չունի, երբ որևէ այլ երկիր սպանում է մեկ այլ երկրի պաշտոնական դեմքի։ Խոսքը ահաբեկչական կազմակերպության ղեկավարի մասին չէ, խոսքը պետության ղեկավարի, նախարարի կամ որևէ այլ պաշտոնական ֆիգուրի մասին է։
    Օրինակ, մենք չենք սիրում Նիկոլ Փաշինյանին, ես ինքս նրան ընդդիմադիր եմ, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ ողջունել, եթե որևէ այլ երկիր՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, ԱՄՆ որոշեն նրան ֆիզիկապես վերացնել։ Մի բան գիտեմ, որ դա անողը հաստատ Հայաստանի ու հայ ժողովրդի լավի մասին մտածելով չէ, որ անելու է։ Նույնը Իրանի դեպքում է։ Քմծիծաղ են առաջացնում այն մեկնաբանությունները, որ «ԱՄՆ-ը Իրանի ժողովրդին ազատում է բռնապետությունից»։ Որևէ երկրի ղեկավարի ճակատագիրը որոշում է տվյալ երկրի ժողովուրդը, ոչ թե մեկ այլ երկրի ղեկավար։ ԱՄՆ-ի կողմից «փրկված» շատ երկրներ դեռ այդ «փրկության» տակից չեն կարողանում դուրս գալ։
    Մենք հոկտեմբերի 27 ապրած երկիր ու ժողովուրդ ենք ու եթե մենք, ըստ մեր կամայականությունների, ողջունում ենք նման արարքը մեկ այլ պետության ներսում, մեկ այլ իշխանության նկատմամբ, մենք ակամայից աջակցում ենք ահաբեկչությանը, քանի որ դա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։

  • «Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»: Նման հայտարարությ…

    «Թշնամին պետք է միշտ վախենա մեզանից, ինչպես վախենում է այսօր»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    Սա հերթական դեպքն է, երբ Ալիևը, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելիս, օգտագործում է «թշնամի» եզրույթը: Ֆիքսենք. «թշնամի» է կոչում մի պետության և ժողովրդի, որի ղեկավարի հետ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրել է խաղաղության համաձայնագիր:
    Ալիևի մարտավարությունը հետևյալն է. դրսում, միջազգային հարթակներում նա նման տերմինաբանություն չի օգտագործում, մտնում է «կիրթ ու կառուցողական» դաշտ, սակայն Ադրբեջանի ներսում նա իր իրական դեմքն ու նպատակները հստակ ցույց է տալիս:
    Մենք, այսինքն, այն մարդիկ, որոնք դեմ են ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը, դեմ չենք խաղաղությանը ու մենք, իհարկե, պատերազմ չենք ուզում, սա հիմար մեկնաբանություն է, երբ ստիպված են պաշտպանել Ալիևի թեզերը, բայց մենք հստակ հասկանում ենք, որ այն, ինչ մեզ հիմա փորձում են վաճառել որպես խաղաղություն, անգամ չնչին աղերս չունի խաղաղության հետ ու մի օր փաստի առաջ է կանգնեցնելու այն մարդկանց, որոնք կհավատան Ալիևի «խաղաղասիրությանը»:
    Չեն կարող քեզ կոչել թշնամի, հայտարարել, որ դու միշտ վախեցած պետք է լինես ու մենք դա ընկալենք որպես «երկար սպասված խաղաղություն»:

  • Արթուր Վանեցյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը ռացի…

    Արթուր Վանեցյանի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը ռացիոնալ որոշում է, որը ցույց է տալիս, որ նա ճիշտ է գնահատել քաղաքական ներկայիս իրավիճակը, իր հնարավորությունները և ցանկություն չունի մասնակցել «մասնակցելու համար» տրամաբանությամբ` մի քանի մանդատի ակնկալիքով:
    Վանեցյանը գործող խորհրդարանում եղել է, մանդատը վայր է դրել իր կամքով ու հասկանում է, որ որպես ընդդիմադիր այնտեղ լինելը անիմաստ զբաղմունք է: Լավ կլիներ` շատ այլ ուժեր ևս սա հասկանային ու ճիշտ գնահատեին ներկայիս իրավիճակում իրենց հնարավորությունները:
    🇦🇲 Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ @armgeopolitic

  • Թե ում անձնական կյանքում ինչ է կատարվում, մեծ հաշվով, թքած ունեմ, բայց ինձ հետաք…

    Թե ում անձնական կյանքում ինչ է կատարվում, մեծ հաշվով, թքած ունեմ, բայց ինձ հետաքրքրում է քաղաքականությունը, իսկ հիմա այդ իմաստով նոր իրավիճակ է ստեղծվել երկրում։
    Անննան իր խոսքում ասում է հետևյալը․ «Ես չեմ կարող ասել, որ սիրում եմ բոլորիդ, քանի որ երբ դու նման բան ես ասում, պետք է կարողանաս դա ապացուցել ու քայլերով ցույց տալ»։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ թաքնված է տողատակերում, իսկ այստեղ ես տողատակ տեսնում եմ։ Կոնկրետ այս դրվագի վրա արժի ուշադրություն դարձնել։
    Փաշինյանն ասում է, որ Աննան իր «ապավենն ու հենարանն էր, որին ինքը շատ դառնություն է պատճառել»։ Հետաքրքիր ձևակերպում է նաև հոգեբանական իմաստով։ Փաստացի այդ հենարանն ու ապավենը այլևս չկա։
    Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճակատագիրը կախված է Աննա Հակոբյանից։ Եթե ընտրություններից առաջ Աննա Հակոբյանը, օրինակ, հրապարակավ հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը այլևս կոմպետենտ չէ ու պատրաստ չէ շարունակել երկրի կառավարումը, պատկերացնու՞մ եք, թե դա ինչի կարող է բերել։
    Իհարկե, հայկական քաղաքական մտքի այն սցենարը, որ սա «թատրոն» է, ևս գոյության իրավունք ունի, բայց դեռևս չէի շտապի այս հարցում։ Թե իրականում ինչ է կատարվում, հասկանալի կլինի նրանից, թե առաջիկայում ինչով կզբաղվի Աննա Հակոբյանը, կանհետանա՞, թե՞ ինչ-որ գործունեություն կծավալի։
    Կրկնում եմ՝ այս ամենն ինձ հետաքրքիր է բացառապես քաղաքական իմաստով, իսկ առհասարակ այս ընտանիքն իրենց անձնական ու ընտանեկան կյանքը շատ վաղուց է, որ փռել է հանրության առաջ, ինչը համարում եմ զզվելի երևույթ։

  • Արփինե Հովհաննիսյանն ամիսներ շարունակ խոսում էր «Վեոլիա ջուր» կազմակերպությունու…

    Արփինե Հովհաննիսյանն ամիսներ շարունակ խոսում էր «Վեոլիա ջուր» կազմակերպությունում տիրող իրավիճակի մասին, մանրամասն ներկայացնում էր՝ ինչ է կատարվում այնտեղ, ինչ խախտումներ են արվում այնտեղ, ինչպիսի անբացատարելի բաներ են տեղի ունենում այնտեղ ու հիմա կրկին «Վեոլիա ջուրը» անակնկալ է մատուցել մարդկանց՝ հայտարարելով, որ այսուհետ գիշերը մարդիկ ջուր չեն ունենա։
    Այս տեսանյութը ամիսներ առաջվա է։ Տիկին Հովհաննիսյան ջան, Ձեզ հորդորում եմ ու առաջարկում եմ շարունակել «Վեոլիա ջուր» կազմակերպության մասով իրազեկումը մարդկանց, որպեսզի ժողովրդին չկարողանան էշի տեղ դնել։
    Սա անընդունելի իրավիճակ է ու դա պետք է հանգուցալուծում ստանա։

  • Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պաշտոնանկ արվեց տվյալ շրջանի ոստիկանապետը։…

    Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պաշտոնանկ արվեց տվյալ շրջանի ոստիկանապետը։ Տվյալ ժամանակահատվածում ուժային կառույցներից քիչ թե շատ տեղյակ մարդիկ ուղղակի բղավում էին, որ ոստիկանությունում կա համակարգային խնդիր․ համակարգը պարզապես չի աշխատում, որովհետև տվյալ սպանությունը հնարավոր էր կանխել ու դա չի արվել։
    Վերջին շաբաթներին ու ամիսներին հանրապետությունը շարունակում է թաղվել կրիմինալ միջադեպերի մեջ․ ամեն օր դանակահարություններ են, «ռազբորկաներ», սպանություններ։ Ամենաթողությունը հասել է այն աստիճանի, որ մարդիկ թույլ են տալիս իրենց Երևանում ավտոմատով իջնել բակ և կրակահերթ արձակել։
    Այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ոստիկանապետի տեղակալներին։ Սա ոչ այլ ինչ է, քան «քավության նոխազների» նշանակում, ինչպես Վալոդյայի սպանության դեպքում, իսկ նպատակը ընդամենը առաջացող հանրային դժգոհությունը մեղմելն է, իսկ գործողության տրամաբանությունը նույնն է՝ «ի՞նչ անի խեղճ վարչապետը, Պողոսն է մեղավոր, Պետրոսն է մեղավոր»։ Վալոդյայի սպանությունից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ կրկին բարձր պաշտոնի է նշանակվել ոստիկանությունում։ Համոզված եմ՝ նույնը լինելու է այսօր ազատված ոստիկանների հետ։
    Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ․ երկրում առկա խնդիրները, այդ թվում՝ խորացող կրիմինալ իրավիճակն ու ամենաթողությունը քաղաքական բնույթի են ու դրանց լուծումն էլ քաղաքական է։ Ի՞նչ է սա նշանակում։ Քաղաքական ղեկավարությունն իրեն սպառել է ու ունակ չէ կառավարել, իսկ դա նշանակում է, որ լուծումներ կարող են լինել բացառապես քաղաքական իշխանության փոփոխության դեպքում։
    Հ․Գ․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը գոնե ինձ համար շարունակում է մնալ չբացահայտված։ Այստեղ կան սպանությունը կատարած անձինք, որոնք ձերբակալված են ու կա հիմնավոր կասկած պատվիրատուների առկայության մասին, որոնք ուշ թե շուտ պատասխանատվության են ենթարկվելու՝ անկախ նրանից, թե որտեղ փախած կլինեն։

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆՍա Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ռազբորկայից լուսանկար է, որը…

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
    Սա Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ռազբորկայից լուսանկար է, որը ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը ավտոմատը ձեռքին Երևանի բակերից մեկում, դպրոցի կողքին, որտեղ բազմաթիվ երեխաներ, սովորական մարդիկ կան, կրակահերթեր է արձակել, ինչի պատճառով մարդ է զոհվել։
    Հասկանու՞մ եք։ Ավտոմատը ձեռքին ֆռֆռում են Երևանում, այդքան արխային են ընկել ստեղծված բառդակից։ Դե ոստիկանություն չկա, ԱԱԾ չկա, խի՞ չանեն որ։ Ձեր երեխան, ձեր ծնողը, դուք կարող էիք այնտեղ լինել, կամ ձեր բակում կարող է նման մի բան լինել։
    Վանո Սիրադեղյան ՆԳ նախարար ունենալու դեպքում ի՞նչ կլիներ այդ մարդու հետ, որտե՞ղ կմտներ այդ ավտոմատը։
    Այս ամենի ՈՒՂԻՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ Նիկոլ Փաշինյանն է, նա է թույլ տալիս, որ ուժայինները այս բառդակը ստեղծեն, նա է ծնել այս անպատժելիության մթնոլորտը, նրա օրոք է, որ ամեն փողոցի խուժան իրեն թույլ է տալիս ավտոմատով բակեր դուրս գալ ու կրակոցներ արձակել։ Նիկոլ Փաշինյանին, եթե չնչին հետաքրքրեր այս վիճակը, նա արդեն այս լուսանկարը տեսնելուց հետո պաշտոնանկ կաներ ՆԳ նախարարին։ Սա արդեն որերո՞րդ դեպքն է։ Ինչքա՞ն հանդուրժենք, Նիկոլ։

  • Հետևում եմ հերթական տեղեկատվական գրոհին, այս անգամ Ալեքսանյան Ալիկի դեմ, դա անու…

    Հետևում եմ հերթական տեղեկատվական գրոհին, այս անգամ Ալեքսանյան Ալիկի դեմ, դա անում են, ինչպես միշտ, կեղտոտ ձևով, ընդհուպ հայհոյանքներով, լկտի վիրավորանքներով:
    Ալիկը հենց ինքը, ժողովրդական լեզվով ասած, «ռայոնի» տղա ա, մենք նույն «ռայոնում» ենք մեծացել, հետևաբար զառանցանք ա էն, ինչ հիմա փորձ ա արվում ռասկրուտկա անել ու պատկեր ստանալ, թե իբր «ռայոնների» մասին վատ բան է ասվել:
    Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Իշխանությունները Գյումրիում ունեն խնդիր ու ցանկացած առիթ օգտագործվում է մաքսիմալ հակաքարոզչական էֆեկտ ստանալու համար` մաքսիմալ էմոցիոնալ ֆոնով: Տարակուսելի է, որ այս կուտը նաև ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ են ուտում ու միանում թեմային:

  • Էջս երեկվանից հարձակման տակ է, ինչ-որ անհասկանալի ֆեյք էջերով հայհոյանքներ, «սպա…

    Էջս երեկվանից հարձակման տակ է, ինչ-որ անհասկանալի ֆեյք էջերով հայհոյանքներ, «սպառնալիքներ», իսկ պատճառն այն է, որ Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական ինչ-որ ծրագրի մասին էի խոսել՝ նշելով, որ լավ է, որ «թուրք-դավաճան» խոսակցությունից դուրս նաև տնտեսական թեմա է բացվում քաղաքական դաշտում ու լավ կլինի, որ մյուս ուժերը ևս տնտեսական ծրագրեր ներկայացնեն հանրությանը։
    Սա լավ ճանապարհ չէ ու չի սազում մեր «ժողովրդավար» և «խոսքի ազատությունը» առաջնային համարող երկրին, ուստի, երևի թե արժի շարունակել խոսել հենց տնտեսական ծրագրերի մասին։ Կարապետյանի թիմին ու մյուս ուժերին կհորդորեմ ավելի ակտիվ խոսել տնտեսության մասին ու տնտեսական ծրագրեր ներկայացնել մարդկանց։
    Տպավորություն է, որ «ինչ-որ մարդկանց» ձեռք չի տալիս, երբ խոսակցությունը դուրս է գալիս վիրավորանքի ու հայհոյանքի դաշտից, և գնում է խոսակցության տնտեսական հարցերի, երկրի խնդիրների լուծման մասին 🙂
    Սամվել Կարապետյանի թիմը ՏՏ ոլորտի հետ կապված ծրագրերից մեկն է ներկայացրել, որն իրենից ենթադրում է TUMO-ի շուրջ ՏՏ խոշոր կլաստերի ստեղծում, որտեղ ներկայացված կլինեն միջազգային տարբեր կազմակերպություններ, ուսանողները կունենան այնտեղ սովորելու, պրակտիկա անցնելու…

  • Միհրան Պողոսյանը հետաքրքիր անձնավորություն է, երբեք առիթ չի եղել հետը շփվելու, բ…

    Միհրան Պողոսյանը հետաքրքիր անձնավորություն է, երբեք առիթ չի եղել հետը շփվելու, բայց կա 2 դրվագ իր հետ կապված, որի մասին ստորև կխոսեմ։
    1. Պողոսյանը նախկին իշխանության այն եզակի դեմքերից մեկն է, ով նախընտրեց ոչ թե գործարքի գնալ այս իշխանության հետ, «լեզու գտնել», այլ դեռևս Նիկոլ Փաշինյանի ամենաբարձր ռեյտինգի ժամանակներում սկսեց խոսել նրա դեմ ու հեռացավ ՀՀ-ից։ Նման կերպ վարվեց նաև Ռուբեն Հայրապետյանը։
    2. Պողոսյանի երկրորդ արարքը, որը ես անձամբ գնահատում եմ, դա այն էր, որ վերջերս նա բաց խոսեց 2018-ի իրադարձությունների մասին՝ շատ անկեղծ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը եղել է ՀՀԿ-ի քաղաքական որոշումը ու անձամբ Սերժ Սարգսյանի ցուցումը։ Տեսանյութը՝ կից։
    Այլ հարցեր ևս կան, որոնց պատասխանները կուզեի լսել Միհրանից։ Եթե բաց մտնում ես քաղաքական պայքարի մեջ, պետք է այդպես բաց ձևով էլ մնացած ամեն ինչը անկեղծորեն ներկայացնես հանրությանը, իսկ Միհրանը շատ բան, այսպես ասած, ներսից է տեսել ու, վստահաբար, շատ ասելու բան կունենա։