Author: Vahe Aghajanyan

  • Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ն…

    Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևը
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ներդրում» բառը օգտագործե՞լ է, թե՞ ոչ դա քաղաքական առումով այն գլխավոր հարցը չէ, որի շուրջ պետք է ծավալվեն քննարկումները, սակայն երեկվանից Հայաստանում բանավեճերը ծավալվել են հենց այս հարցի շուրջ, սակայն կա ավելի էական հարց, որի շուրջ պետք է լինի քննարկում գոնե քաղաքական-վերլուծական շրջանակներում։
    Մեր տարածաշրջանում վերջին 6 տարում ստեղծվել են նոր իրողություններ, փոփոխության է ենթարկվել ուժային բալանսը ու ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ու, ընդհանրապես, ԱՄՆ-ի հետաքրքրությունները (շատ կամ քիչ) այս տարածաշրջանում պայմանավորված են այդ իրողություններով կամ, գուցե, ավելի տեղին կլինի ասել՝ բխում են այդ իրողություններից։
    Իշխանությունները ու անձամբ Փաշինյանը ԱՄՆ-ի հետ հարաբերվելու իր տեսլականն ու պատկերացումները ունի ու, ըստ այդմ, ձեռնարկում է քայլեր՝ Հայաստանի շահերից շատ կամ քիչ բխող։ Ընդդիմությունը, այսինքն, այն ուժերը, որոնք իշխանության գալու իրատեսական հավակնություններ ու հնարավորություն ունեն, իրենք ևս պետք է ԱՄՆ-ի ու Թրամփի վարչակազմի հետ հարաբերվելու սեփական տեսլականն ու պատկերացումները ունենան ու գործեն ըստ այդմ, առնվազն հանրությանը ներկայացնեն իրենց պատկերացումները ու համագործակցության ձևաչափը ներկայիս ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանի ներկայիս իրողություններում։
    Այն Հարավային Կովկասը, որը կա այսօր, տարբերվում է նրանից, ինչ կար մինչև 2020 թվականը ու սա պետք է ընդունել։ Ընդդիմության կողմից քննարկման թեման պետք է չլինի Վենսի կողմից «ներդրում» բառը օգտագործել կամ չօգտագործելը, այլ պետք է լինի այն, թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի շահերից բխող համագործակցությունը ու աշխատանքը ԱՄՆ-ի հետ։
    Իսկ տարածաշրջան Վենսի կատարած այցին, ստորագրված փաստաթղթերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին վերլուծական առումով ավելի նպատակահարմար կլինի անդրադառնալ, երբ ավարտվի նրա այցը Բաքու ու մենք տեսնենք ընդհանուր պատկերը։
    Հ․Գ․ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչի համար մենք շնորհակալ ենք ԱՄՆ փոխնախագահին։
    🇺🇸🇦🇲 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: @armgeopolitic

  • Սա էլ մի խնդիր է, որը արձանագրել եմ ընդդիմադիր գործընկերների հետ շփումների արդյո…

    Սա էլ մի խնդիր է, որը արձանագրել եմ ընդդիմադիր գործընկերների հետ շփումների արդյունքում։ Բոլորը կարծում են, որ ունեն ինչ-որ բարձր տոկոսներ, երևի իրենց շուրջ հավաքված մարդիկ են դա իրենց վստահեցնում, որպեսզի հաճոյանան։ Չկա նման բան, ժող ջան։
    Ընդդիմության մեջ ամենաբարձր տոկոսը ունի Սամվել Կարապետյանը, ընդ որում՝ բարձր, բայց ոչ բավարար, հետո Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ Քոչարյանը ունի շատ ավելի քիչ, քան ինքը պատկերացնում է ու իրեն ասում են, իսկ մնացածը անցողիկի խնդիր ունեն ու դրա մասին պետք է մտածեն։
    Հետո չասեք՝ չենք ասել։

  • Տեսանելի չէ, որ Գագիկ Ծառուկյանը, անգամ այն դաշինքով, որ հավաքում է իր շուրջ, հն…

    Տեսանելի չէ, որ Գագիկ Ծառուկյանը, անգամ այն դաշինքով, որ հավաքում է իր շուրջ, հնարավորություն ունի 8 տոկոսի շեմը հաղթահարել։
    Եթե իսկապես կա ցանկություն օգտակար լինել ընդդիմադիր դաշտին, ապա ճիշտ որոշում կլինի կուսակցական ֆորմատով գնալ ընտրության ու հավանական դաշինքի գլխավոր դեմքերը թող հավաքվեն կուսակցական ցուցակում, քանի որ 4 տոկոսի շեմը հաղթահարելի խնդիր է։ Մարդ-կուսակցություններով ի՞նչ դաշինք, միևնույն է՝ այդ կուսակցությունները մի քանի մարդկանց մասին են, այնտեղ չկա որևէ կուսակցություն։
    Եթե պարոն Ծառուկյանը ընտրությունների գնա դաշինքի ֆորմատով, ապա ցավով պետք է արձանագրենք, որ կհավաքի շուրջ 5-6 տոկոս, որը կփոշիանա։ Ուղղակի չի երևում, որ կա հնարավորություն 8 տոկոս շեմը հաղթահարելու ու սա խնդրի է բերելու։

  • Թափառող շների խնդիրը և դրա չլուծման պատճառները Աբովյան համայնքում (և ոչ միայն)․ …

    Թափառող շների խնդիրը և դրա չլուծման պատճառները Աբովյան համայնքում (և ոչ միայն)․ համայնքապետի հետ քննարկման արդյունքները
    Քանի որ նյութը, որը գրել եմ, բավականին ծավալուն է ու Տելեգրամում ուղղակի չի տեղավորվում, այստեղ տեղադրում եմ հղումը, որով կարող եք անցնել և ծանոթանալ։
    Փաստացի այս խնդիրը ամբողջ հանրապետությունում է, ոչ միայն Աբովյանում ու, ինչպես պարզվեց համայնքի ղեկավարի հետ քննարկման ժամանակ, խնդրի լուծումը ամենաքիչը համայնքներից է կախված։
  • ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել…

    ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ «ժողովուրդը իրենցից պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին»։
    Ով ով, բայց Վիլենը պետք է հասկացած լիներ, որ մարդկանց կարելի է կալանավորել բացառապես օրենքով, այլ ոչ թե «ժողովրդի պահանջով»։ Իսկ «ժողովրդի պահանջը» այսօրվա Հայաստանում դա ոչ այլ ինչ է, քան «Նիկոլի քմահաճույքը»։
    Եթե Վիլենը սա չի հասկանում ու նաև սրա հետևանքները չի տեսնում հենց իր մասով, թե վաղը «ժողովուրդը» ինչեր կարող է պահանջել, որ անեն իրենց հետ, ես դա պատրաստ եմ սիրով բացատրել Վիլենին։ Իսկ թե ինչու՞ եմ ասում, որ հենց Վիլենը մարդկանց կալանավորելու մասով չպետք է «ժողովրդի» ցանկություններին տրվի, ինքը, կարծում եմ, կհասկանա, բայց եթե դա էլ չհասկանա, դա էլ եմ պատրաստ բացատրել իրեն։

  • Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանից ողջամիտ ժամկետներում ակնկալում եմ արձ…

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանից ողջամիտ ժամկետներում ակնկալում եմ արձագանք։ Կա խնդիր քաղաքում, որը ՊԵՏՔ Է հանգուցալուծում ստանա ու ինքս էլ պատրաստ եմ իր հետ քննարկման, թե ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծում ստանալու։ Հարգանքով՝ Աբովյան համայնքի…

  • Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին Պարոն Բաբայան, այն, որ դուք լավ համա…

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին Պարոն Բաբայան, այն, որ դուք լավ համայնքապետ եք, դրանում խնդիր չկա, բայց մենք քաղաքում ունենք խնդիր, որը ոչ միայն չի լուծվում, այլև գնալով խորանում է։ Խոսքը թափառող շների մասին է, որոնց կողմից այսօր առավոտյան հերթական…

  • Երբ մենք խոսում ենք նրա մասին, որ ոստիկանությունում կամ քննչականում ծեծելով ու ք…

    Երբ մենք խոսում ենք նրա մասին, որ ոստիկանությունում կամ քննչականում ծեծելով ու քֆուր տալով ցուցմունք կորզել չպետք է լինի, շատերին, հատկապես «քաղաքականությամբ չզբաղվողներին» թվում է, թե այս հարցը ևս իրենց հետ կապ չունի, մեկ է` ջայլամի պես ապրում են, բայց ոստիկանությունում հայտնվելուց ոչ մեկ ապահովագրված չէ ու այնտեղ ամենաանպաշտպանը հենց նրանք են, ովքեր ջայլամի պես են ապրել:
    Երբ մենք հրապարակային խոսում ենք այդ և շատ այլ հարցերի մասին, շատ ռիսկերի տակ ենք մտնում, բայց դա նաև այդ ջայլամների համար ենք անում, որոնք իրենց չհասկացողի տեղ դրած ապրում են:
    Մենք այն վիճակում չենք, որ «ամեն մեկս մեր գործը լավ անենք, ամեն ինչ լավ կլինի», սա էլ է հերթական տխմար միտքը, որը շատ եմ լսում: Մենք խնդիրներ ունենք մեր երկրում ու մեր գործը լավ անելուն զուգահեռ նաև այդ խնդիրների լուծման մասին պետք է մտածենք:
    Մի եղիր ջայլամ, այս երկիրը նաև քոնն է:

  • Երեկոյան դիտելու համար լավ զրույց է, բավականին շատ հարցեր են քննարկվում, այդ թվո…

    Երեկոյան դիտելու համար լավ զրույց է, բավականին շատ հարցեր են քննարկվում, այդ թվում` սուր հարցեր: https://youtu.be/a_wZ-XCUIjU?si=dcUPnb8wLYr61TSd

  • Շատ հետաքրքիր ու խորը զրույց է` ամենատարբեր, այդ թվում` քաղաքական թեմաներով: Խոր…

    Շատ հետաքրքիր ու խորը զրույց է` ամենատարբեր, այդ թվում` քաղաքական թեմաներով: Խորհուրդ կտամ դիտել:
    Առիթից օգտվելով` շատ ուրախ եմ, որ Հրանտ Թոխատյանը բուժվել է ու վերադարձել ինչպես Հայաստան, այնպես էլ բեմ: Առողջություն և երկար տարիների կյանք մեր սիրելի Թոխատյանին:
    https://youtu.be/w5ijWeiSXLo?si=-9l8DrrnekZfxcwx

    Rearrange #279 Հրանտ Թոխատյան — Ազատ խոսքը, կինոյում հայտնվելը. «Մեր բակից» մինչև Կամո խաղալը

    Մեր համայնքը
    https://www.lll.network/
    Աջակցել նախագծին
    https://www.patreon.com/rearrange
    Հրանտ Թոխատյանը դերասան է։
    Ձայնային տարբերակ
    Apple podcast: https://apple.co/3DTKwp8
    Spotify: https://spoti.fi/3r5m5kZ
    Google podcast: https://bit.ly/30YBSas
    Մենք…