Category: Armen Press

  • ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում մասնակցե…

    ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Իրականացման մարմնի՝ Հռոմում կայացած 6-րդ հանդիպմանը (SBI6)
    Այս մասին հայտնում են նախարարությունից:
    Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) օրակարգային փաստաթղթերը, ինչպես նաև Կոնվենցիայի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրման և համապատասխան ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ հարցերը։
    Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ հանդիպումներին՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է COP17-ի նախագահող երկիրը։
  • Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7…

    Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.2%-ով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

    «2025թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ կամ 9474 դոլար»,- նշել է նախարարը:

  • Հասանք տուն…

    Հասանք տուն🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/0b89a06980.mp4?token=gIPLaMHfcUqkh7PIYWwoVIlibXbxuhQ9CJFAkC1noGX6asPA1-gkHNhirv29ky_BRL-X7tyD4K2OKIpCATpFhqMlM5FI3pK-OBQ2WmlMrxd8Hb4yx7ZTEkRLRjfZR5R0KHhjJ702whojO0uIc-YFr1KIlXanL_MaMPb9F_HfDTlifFl8ZyJbDsfGWKv2vHeLWdlnCjOZVfZx7gbVKag7zZ005Tst2P1BgAkx4DSZMG-hZ8egLeopIXuGk8lOqq5t8MwvWckOYerWA9GUmE2IkZtIBLmalGsCqr1uSekA1HveowA03csRbx5afZo2hGcgAiZl25b_Nn59MSBdvgjxrA

  • Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլում կառուցվելիք 300 դպրոցների ցանկի մշակման ու…

    ❗️Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլում կառուցվելիք 300 դպրոցների ցանկի մշակման ուղղությամբ. Սվաջյանը հերքեց դպրոցներ փակելու տեղեկությունները
    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը հերքել է տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ավելի քան 200 դպրոց փակել։
    ԿԳՄՍ փոխնախարարը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում։
    «Տաբեր սոցիալական հարթակներում և լրատվական էջերում շրջանառվում է տեղեկատվություն ավելի քան 200 դպրոցների փակման մասին, ինչը, բնականաբար, ապատեղեկատվություն է։
    Ընդհակառակը, բազմաթիվ գյուղերում իրականացվում են դպրոցաշինության, մանկապարտեզաշինության հսկայածավալ աշխատանքներ, ինչի ապացույցները յուրաքանչյուր ամիս տեսնում ենք նոր կառուցված կամ վերանորոգված դպրոցների ու մանկապարտեզների տեսքով։ Բնականաբար, դրանք փակելու ուղղությամբ որևէ խոսակցություն լինել չի կարող։ Մեր դպրոցական ֆոնդը և մանկապարտեզների շենքային ֆոնդը բավական մեծ մաշվածություն ունի՝ հաշվի առնելով, որ դրանք հիմնականում խորհրդային տարիներից պահպանված շենքեր են, և կառավարության կողմից սահմանված «500 դպրոց, 300 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում առանձնացվել են այն դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք առավել վատ վիճակում են գտնվում, ուստի ծրագրի այս շրջափուլում առավելապես կենտրոնացել ենք գյուղական բնակավայրերի դպրոցների վրա»,- ասաց Սվաջյանը։
    Եթե երբեմն քաղաքային բնակավայրերի դպրոցներից բողոքներ են ստացվում, որ իրենց բավարար ուշադրություն չի դարձվում, ապա այդ հանգամանքն, ըստ Սվաջյանի, պայմանավորված է այն իրողությամբ, որ վերոհիշյալ ծրագրի առաջին շրջափուլում ավելի շատ ուշադրություն է հատկացվում գյուղական բնակավայրերին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում…

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
    Այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 20-ին հյուրընկալ…

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 20-ին հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով նախարար Կվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։
  • ՀՀ ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությա…

    ՀՀ ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, սոցիալական ոլորտներին առնչվող հարցեր
    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, սոցիալական, համայնքային և կառավարման ոլորտներին առնչվող հիմնահարցեր։
    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական բնույթը: «Այս կերպ հնարավորություն ունենք տեղում անդրադառնալ խնդիրներին, քննարկել քաղաքացիներին հուզող հարցերը և համատեղ գտնել գործնական լուծումներ։ Վստահ եմ, որ այս ձևաչափով շարունակական շփումը կնպաստի մարզում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը»։
    Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը։ Պաշտպանի խոսքով՝ վերջին շրջանում մարզից ստացված դիմումներում զգալի թիվ են կազմում թափառող շների հիմնախնդրին վերաբերող հարցերը։
  • Մեծ Բրիտանիան արգելափակել է ԱՄՆ-ի կողմից Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների…

    Մեծ Բրիտանիան արգելափակել է ԱՄՆ-ի կողմից Թագավորական ռազմաօդային ուժերի բազաների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար: Այս մասին հաղորդում է The Times-ը։
    Թերթի տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Լոնդոնը թույլ չի տա օգտագործել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու և Անգլիայի Ֆեյրֆորդի բազաները, որտեղ կանոնավորապես տեղակայվում են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ։
    Ըստ Լոնդոնի և Վաշինգտոնի միջև վաղուց գործող համաձայնագրերի՝ այս բազաները կարող են օգտագործվել երրորդ երկրների դեմ ռազմական գործողությունների համար, եթե դա նախօրոք համաձայնեցվի Միացյալ Թագավորության կառավարության հետ։
    Բրիտանական օբյեկտների օգտագործման շուրջ անհամաձայնությունները պառճառ են դարձել, որ ԱՄՆ նախագահը հրաժարվի աջակցել գործարքին՝ կապված Չագոս արշիպելագի հետ, որի կազմի մեջ է մտնում Դիեգո Գարսիա կղզին, նշում է The Times-ը։
  • Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները հաջող մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկու…

    Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները հաջող մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում
    Գերմանիայի Կոտբոս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի արգելքը հաղթահարեց Հայաստանի 4 ներկայացուցիչ` Արթուր Ավետիսյան (օղակներ), Արթուր Դավթյան (հենացատկ), Մամիկոն Խաչատրյան (նժույգ-թափեր) և Համլետ Մանուկյան (նժույգ-թափեր):
    Եզրափակիչները կկայանան առաջիկա հանգստյան օրերին:
  • Ուկրաինան հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ և ո…

    Ուկրաինան հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ և ողջունում է վարչապետ Սանաե Տակաիչիի քաղաքականությունը՝ ընդլայնելու պաշտպանական արտադրանքի արտահանումը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ճապոնիայի Kyodo լրատվական գործակալության հետ հարցազրույցում:
    Զելենսկին հատկապես ընդգծել է Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ Տակաիչին կբացի «երկխոսության միջանցք» այդ ուղղությամբ: Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպելու Ճապոնիայի վարչապետի հետ՝ հավելելով, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած ձևաչափով՝ միջազգային միջոցառման շրջանակներում հանդիպումից մինչև իր այցը Ճապոնիա:
    Այժմ Ճապոնիայում գործող կանոնների համաձայն՝ պաշտպանական սարքավորումների մատակարարումը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե դրանք օգտագործվելու են հինգ ոլորտում, որոնք կապված չեն մահացու զենքի կիրառման հետ՝ փրկարարական գործողություններ, տեղափոխում, նախազգուշացում, հսկողություն և ականազերծում: