Category: Armen Press

  • ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդ…

    ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար
    Հայաստանի կառավարությունը շարունակում է աջակցել արտահանողներին՝ սուբսիդավորելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը և տրանսպորտային ծախսերի զգալի մասը։ Արդյունքում արդեն արձանագրվել են արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ։
    Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Արյուսակ Մանավազյանի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է արտահանման աջակցության ծրագրի առումով։
    Նախարարը հիշեցրեց, որ Կառավարության որոշումներից մեկով արդեն հաստատվել էր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը։

    «Կառավարությունը սուբսիդավորում է մաքսատուրքերը և տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և շատ այլ երկրներ։ Այս գործընթացը շարունակական է, և մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ»,- ասաց Պապոյանը։

    Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում արտահանման ծավալների սահմանափակում չկա։

  • Նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելությունը շարունակելու ենք. վարչապետhttp…

    Նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելությունը շարունակելու ենք. վարչապետ
    https://youtu.be/O8WqRl8J8PU?si=Xlwh3Zd1n98pxKvO

    Նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելությունը շարունակելու ենք. վարչապետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվ…

    Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։
  • Բեյրութում լույս տեսնող  հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյա…

    Բեյրութում լույս տեսնող  հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ընդհանուր հրադադարը դյուրաբեկ է, խախտվող, սակայն մեծ հաշվով պահպանվում է, բայց նույնը չի կարելի ասել Լիբանանի պարագայում, որի հարավային հատվածների դեմ ուղղված իսրայելական զինուժի գործողություններն ավելի ակտիվ են։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին իսրայելական զինուժի կողմից հատկապես թիրախավորվել է Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքը։ Թեև ռազմական գործողությունները գլխավորապես կենտրոնացել են Լիբանանի հարավային հատվածների ուղղությամբ, սակայն երբեմն հարվածներ են հասցվում նաև մայրաքաղաք Բեյրութի արվարձաններին։  
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք …

    Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք երկրում` ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա:
    Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային ռադիոյի երկրորդ ալիքի սպորտային թղթակից Գևորգ Մալաքյանին, որի հետ խոսել ենք հյուրընկալող երկրներից, խմբերի ֆավորիտներից, չեմպիոնության հիմնական հավակնորդների, թիմերի ներուժից:

    Podcast-Sport. Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

    Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք երկրում` ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում…

  • Քուվեյթի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը՝ Իրանի կողմից երկրի տարա…

    Քուվեյթի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը՝ Իրանի կողմից երկրի տարածքում իրականացրած հարվածների ֆոնին։ Այս մասին հայտնում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության։

    «Այս միջոցառումը ձեռնարկվել է Քուվեյթի տարածքում Իրանի կողմից իրականացված սարսափելի հարձակումների և տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի համար դրանց հնարավոր ռիսկերի լույսի ներքո», — ասվում է X-ում վարչության հայտարարության մեջ։

    Նշվում է, որ ներկայում օդում գտնվող չվերթները կուղղորդվեն այլ օդանավակայաններ։

  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ընտրություններում նրա համոզի…

    Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ընտրություններում նրա համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
    Ես շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը, և կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի այնպիսի մեծության և հաջողության մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասումները։
    Դոնալդ Թրամփ
  • Աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելլին և մի խումբ այլ աստղեր ելույթ…

    Աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ Անդրեա Բոչելլին և մի խումբ այլ աստղեր ելույթ կունենան ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը և կներկայացնեն մրցաշարի պաշտոնական երգը։
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ:
    Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
    «Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:
    Վերահաստատում եմ Պորտուգալիայի հետ ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը»,-ասված է նախագահի ուղերձում։
    Նախագահ Խաչատուրյանը Ժոզե Սեգուրուին նաև մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
  • Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջ…

    Հսկող դատախազը որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: 
    Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

    «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:

     Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով», — գրել է Մարտիրոսյանը: