Category: Armen Press

  • 2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել…

    2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն մ³-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
    Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։ Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեից:
  • ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների…

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ԱԺ հերթական ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են ԿԸՀ կայքում ու կոչ է անում որևէ քաղվածքի հղում անելիս կեղծ տվյալներ չտարածել։
    «ԶԼՄ մեր գործընկերներին տեղեկացնում ենք, որ ընտրական համակարգի բարի համբավին և հեղինակությանը հասցված  վնասը վերականգնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու, անհրաժեշտության դեպքում նաև դատական հայցեր ներկայացնելու միջոցով»,- հայտնում են ԿԸՀ-ից:
  • Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին Այս մասին հայտարարե…

    Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին
    Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանն՝ անդրադառնալով «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին։

    «Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից։ Հենց այդ պատճառով էլ տարօրինակ է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը։

    Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար, արձանագրվել է ընթացակարգային խախտում։

    Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը»,– ասված է խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։

  • Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հուն…

    Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ
    Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման և փոխկապակցվածության զարգացման հարցեր։
    Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը՝ մասնավորապես ընդգծելով Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները։
    Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։
    Քննարկվել են նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանման և այդ գործընթացում հունական ենթակառուցվածքների հնարավոր դերակատարության հարցերը։
    Մարզպետ Տոպսիդիսը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ՝ ընդգծելով ԵՄ կողմից ֆինանսավորվող միջտարածաշրջանային ծրագրերին համատեղ մասնակցության լայն հնարավորությունները։
    Նա ներկայացրել է նաև մարզի ռազմավարական նշանակությունը, այդ թվում՝ Ալեքսանդրուպոլիի նավահանգստի և օդանավակայանի դերակատարությունը տարածաշրջանային փոխադրումների և լոգիստիկայի ոլորտում։
    Զրուցակիցները կարևորել են նաև հայ համայնքի պատմական ներկայությունն ու ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում և պայմանավորվել շարունակել համագործակցության հնարավորությունների շուրջ աշխատանքը։
  • Բելգիայի հայտնի հայերը. Կարոլին Սաֆարյանի պատմությունըՀայկական ինքնության, դրա փ…

    Բելգիայի հայտնի հայերը. Կարոլին Սաֆարյանի պատմությունը
    Հայկական ինքնության, դրա փոխանցման անհրաժեշտության և ընտանեկան լռության միջև բելգահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանը տարիներ շարունակ ստեղծում է մի արվեստ, որը խորապես սնվում է հիշողությունից։
    Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում դերասանուհի և դրամատուրգ Կարոլին Սաֆարյանն անդրադառնում է իր ինքնությանը, ընտանեկան պատմությանը, լռության ծանրությանը, ինչպես նաև իր վերջին ստեղծագործության՝ «Մոռացվածների վալս»-ի ծնունդին, որը ներշնչված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններով։
    «Իմ ինքնությունը բազմաթիվ բաների խառնուրդ է։ Եվ այն փոխվում է։ Այն շատ տարբեր է այն ամենից, երբ ես 20 տարեկան էի։ Այն ձևավորվել է փորձառությունների, բայց նաև այն որոնման միջոցով, թե ինչ է նշանակում լինել հայ»։
    Կարոլին Սաֆարյանի համար այդ ինքնության որոնումը նախ սկսվել է հայերի ողբերգական պատմության մեջ խորասուզվելուց։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիքի…

    Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիքի մարզ ՝ ընդգծելու հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
    Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ԱՄՆ գործընկերների հետ։ Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, Մեղրիում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու:
    Նախատեսվում է նաև այց «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։ 
    ԱՄՆ դեսպանությունից նշում են, որ այցը նպատակ ունի ընդգծել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերությունը և շարունակական համագործակցությունը տնտեսական հնարավորությունների ընդլայնման, էներգետիկ համագործակցության խորացման, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով։