Category: Armen Press

  • Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով …

    Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
    Բրիտանացի պաշտոնյան նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի նոր կառավարության հետ։
    «Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ՝ մեր ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սթիվեն Դաութին։
  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ՄԻՊ հաստատության ա…

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ՄԻՊ հաստատության առջև շարունակում են կանգնած մնալ մի շարք չլուծված խնդիրներ՝ կապված կառուցվածքային փոփոխությունների, ռեսուրսների ավելացման, շենքային պայմանների և օրենսդրական բարեփոխումների հետ։
    Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Մանասյանը նշել է, որ հաստատության կառուցվածքային փոփոխությունների հարցը երկար ժամանակ չի վերանայվել, մինչդեռ առկա են բազմաթիվ միջազգային հանձնարարականներ։

    «Մենք կառուցվածքային հարցերի առնչությամբ վերջին փոփոխությունները շատ վաղուց ենք ունեցել, մինչդեռ հիմա ունենք բազմաթիվ միջազգային հանձնարարականներ, որոնք հենց հաստատության ներսում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են ենթադրում»,- ասել է նա։

    Պաշտպանի խոսքով՝ այդ փոփոխությունները պահանջում են նաև լրացուցիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ։

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան …

    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու մեղադրանքով։
  • Այսօրվանից սկսած Գյումրիում պետք է արագ գործողություններ իրականացնենք…

    Այսօրվանից սկսած Գյումրիում պետք է արագ գործողություններ իրականացնենք

    https://cdn4.telesco.pe/file/2df3a9ac50.mp4?token=ckeMYkPTbDKj6f9qYVsDR5HF9VHuPJX4RLaDq_dZJzha0KL7IRJrdwJbQAHQCuIBs4tyo3OLc3s7t9FPp6LsSLYGbgTN5GGTFY_dgjnpKvHRGTH6WltuB6fiodJPSTzu-0cq3wzPgvSSsqW8oPEhhjDLjnlqSuPQQPIlcuCcKqGcePqmEE4KDmVl608tcHT7dRhyOHJA-fL8rW7rabchlbJnli-YtrF8doVnnSqM1Gfv7wqK7miSciRLlmUUHqHf7CGIzmglIsSTDHm15q0WxJrfE4RjFJ7i69sWYTmLP5uNf4gz1ShF3UCuxrgPkd3UZwjerasTisAXzcEKbNEwFo9hIJpPoA7CQroLKFHyJOvwHUcolmbkDF6IfkDTMrKNe0wpepO3xfRz7x0Qbz2OpC779wkHAepgDckpezVSzh0dKb5Xxi58QbJhKZ7JUiy8nBo9c1Ar-R1vocHzcvbGqAwq9rc7v_QqrltqhD9coGzsDQkW0e-zZ_y-EXSWecK1T8G9v2gRHaogif-Izc9UbY4u-bcMRdIOA7weHdejfTQdx-CWcTzFqjITGDHfvg3BnM935MYLBq9rgwfTTWF2v39Dc62zwJE9e3eIOdo3-vv-Wy94aSh0Gi9N2DYiPZnXIz4ZmMGiSuFUYWX0eBq_BgN2YP8TgQJyiVAMC7bLmdI

  • Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հերքել է որոշ ընդդիմադիր շրջանակների …

    Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հերքել է որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչող պնդումները, թե Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը համադրելի չէ հայկական բանակի սպառազինության հետ։
    Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պնդումներին, թե իբր նոր գնված զինատեսակները Հայաստանի զինված ուժերի ընդհանուր սպառազինության հետ համադրման խնդիր ունեն, Ասրյանն ասել է, որ նոր զինատեսակ գնելիս՝ հաշվի են առնվում դրա բոլոր պարամետրերը և Զինված ուժերի սպառազինությանն ու տեխնիկային դրա  համադրելիությունը։
    «Մենք հենց այնպես զենք չենք գնում։ Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները՝ այդ զենքը մենք կարո՞ղ ենք ինտեգրել մեր սպառազինությանն ու տեխնիկային, մենք ունա՞կ ենք սովորելու, մեր զորքն ունակ կլինի՞ կիրառելու, ինչպե՞ս ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում»,- ասել է Ասրյանը։
  • Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետhttps://youtu.be…

    Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ
    https://youtu.be/_FOOrFJQonY?si=EBExir47z7sj-z8f

    Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել․ ԳՇ պետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի արտա…

    Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետներ Ռոմիլոս Խաձիյանողլուի և Ադամանտոս Պապադոպուլոսի հետ։
    Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների և քաղաքների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ ընդգծելով Էվրոսի շրջանի հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։
    Զրուցակիցները կարևորել են Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքների պատմության մեջ հայկական համայնքի ներդրումը և քննարկել Հայաստանի մարզերից մեկի քաղաքների հետ համագործակցության հաստատման, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները։
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած …

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։
    Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների արձանագրությունները։
    Դրանք կարելի է ներբեռնել և ծանոթանալ արդյունքներին։ 
    Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։
    Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։
    ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։
    Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/…

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/jYRbF4HnvAo?si=CBYNOaM7KPAX03aR

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/