Category: Armen Press

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած …

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։
    Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների արձանագրությունները։
    Դրանք կարելի է ներբեռնել և ծանոթանալ արդյունքներին։ 
    Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։
    Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։
    ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։
    Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին այլ քաղաքական ուժեր ևս։
  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/…

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/jYRbF4HnvAo?si=CBYNOaM7KPAX03aR

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերահաշվարկի դիմումներ ներկայացնելո…

    Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ին ժամը 11։00-ին։
    Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ նշելով, որ թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ 
    Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։

    «Ստացվել են ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում  կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու»,– ասված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

  • Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հունիս…

    Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ բոլոր քաղաքական դերակատարներին կոչ անելով հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։

    «Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին»,-ասված է հայտարարության մեջ:

    ԵՄ-ն, հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններին, նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ իրավական շրջանակներում:

  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ևս մեկ տարանցիկ բեռնափո…

    Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ևս մեկ տարանցիկ բեռնափոխադրում՝ երկաթուղու միջոցով։ 
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը,  «Բիլաջարի» կայարանից հուլիսի 9-ին կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով և 6 վագոն անթրացիտ (ածխի տեսակ)՝ 414 տոննա ընդհանուր քաշով։
    Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
  • Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին…

    Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված անձան…

    Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը․ ընթացիկ տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։
    Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։
    «Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Մասնավորապես, այս տարվա հունիսի սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որոնցից շուրջ 12 հազարին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,-մանրամասնեց Արմեն Մկրտչյանը։
    2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 հազար հայ տեղափոխվել է Հայաստան։ Հայաստանի կառավարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար իրականացնում է բնակապահովման, նրանց աշխատանքով ապահովելու և տարբեր այլ ծրագրեր։
  • Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է ընտրված վարչապե…

    Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
  • Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հա…

    Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է.
    «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։
    Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
    Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։