Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում անդր…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձավ տարածքային ամբողջականության և անվտանգության վերաբերյալ հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում շրջայցի ընթացքում վարչապետը մասնավորապես խոսեց Մեղրիի վերաբերյալ քննարկումների մասին:
    «Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մարդը հարց է տալիս՝ բայց Մեղրին հայկակա՞ն է լինելու: Մեղրիում այդպիսի հարց չի եղել, մենակ մի հոգի ասել է՝ իբր այս քարտեզի վրա Մեղրին կտրած հանած է: Զարմանում եմ՝ Երևանում ո՞նց է այդպիսի հարց ծագում»,- ասաց Փաշինյանը:
    Վարչապետը հավելեց՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված, 2022 թվականը նեգատիվ ազդեցություն է ունեցել Ջերմուկի զբոսաշրջային բիզնեսի վրա, սակայն Ամանորին Ջերմուկի հյուրանոցների բոլոր սենյակները զբաղված են եղել:
    «Հեղինակային երգի միջոցառում կար, ծնողները եկել էին, որ մասնակցեին, Ջերմուկում չէին գտել տեղ, որ գիշերեին, Վայքում էին գիշերել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
    Շրջայցի ընթացքում վարչապետը պատասխանեց նաև բնակարանի սեփականության իրավունքների ձեռքբերման, իրավական համակարգի և այլ թեմաների վերաբերող հարցերի:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ կառավարության քաղաքական խոսույթ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ կառավարության քաղաքական խոսույթները հասել են քաղաքացիներին:
    Այս մասին վարչապետը նշեց Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում:
    «Մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, որոնք շատ կարևոր ռազմավարական հարցերում մեր դիլեմաները հասցեագրելու գործում ունենալու են նշանակություն, շատ կոնկրետ նշանակություն: Ամենակարևոր բանը, որ ինձ համար այլևս աներկբա է, որ մեր խոսույթները հասել են մարդկանց: Մեր քաղաքականություններն օրգանական կապով կապված են ժողովրդի ներքին մղումների հետ»,- ասաց վարչապետը:
    Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ամբողջ կոնֆլիկտի ընթացքում ամեն տեղ հնչել է խաղաղության կենացը, բայց ժողովուրդն այս ուղերձը չի ընկալել:
    «1 մլն մարդ այս երկիրը լքել է կոնֆլիկտի տարիներին, այսինքն՝ 8 Ղարաբաղ, 1 Երևան: Դրանից ավելի մեծ ցուցի՞չ, որ մարդը չի ուզում, չի ընդունում…»,- նշեց պատգամավոր Արման Եղոյանը:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության ամենամեծ երաշխիքը խաղաղությունն…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության ամենամեծ երաշխիքը խաղաղությունն է համարում:
    Այս մասին վարչապետն ասաց Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում, անդրադառնալով անվտանգության համար երրորդ երկրի երաշխավորության անհրաժեշտության վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին:

    «Մենք 2022թ. դրան ենք վերջ տվել, որ մենք ասել ենք՝ մենք պետք է գործենք, որոշումներ կայացնենք: Այդ որոշումները երբեմն դժվար պետք է լինեն, երբեմն անհնար պետք է լինեն, բայց մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք: Երբ որ քո խնդրով գնում ես ուրիշի մոտ, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը»,- ասաց Փաշինյանը:

    Վարչապետը հավելեց՝ տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական և հասարակական խոսույթում շրջանառվել են թեզեր, որ երաշխավոր երկիրը կամ երկրները մեզ դավաճանեցին կամ լքեցին:

    «Ոչ ոք պարտավոր չէ իր զահերը զոհաբերել մեր շահերին, մենք էլ պարտավոր չենք մեր շահերը զոհաբերել իրենց շահերին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

    Հայաստանի վարչապետի խոսքով՝ կարևոր է անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու է երկիրը փրկության կարիք ունենում որևէ պարագայում:

    «Երբ որ խոսում ենք Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, դա նկատի ունենք: Այսօր էլ են ասում՝ ասում են՝ Արարատը մերն է, բայց զոհ պետք է չլինի. չի լինում այդպես»,- ասաց վարչապետը:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի …

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի տոնին մատուցվող պատարագին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի էջում։

    https://cdn4.telesco.pe/file/e7e8bc3b0d.mp4?token=CiqlFFWaDG0akwIwnsoUIzz3paW17K8x7SII7_B5JuOpSUvmiuNia374i1E1tfydxYBAafvw4Qws4r5JsN3q48NN7H_d-VPouTYBhfTsNZcAnu9c24tVxm5uByz93IjK5_LuCUboIfpuxDsYfa4k9yTSPDy8MfeJK68ChHDvXTvVxDldTQkcK_8Ils4nU-kriHme4flUhy7OZameyqRu1hrgKduPaAyvjLSeVTxfr7VYY5EEWNnR5i3eE_4E1WqpdhQzDiKz7mGAoZrx5ScMhShP6caJj4sF2EXpVuoB9CPV3NRm4hKxNUCxFcYUGX5w0Rqal-AmO3fPJ7m2o27yKhuKw6aQ0V0z_xiZqCRTB0VzES1ImxjhsC3zpIMw1vumQfQRUtJ5BumbA8569ALr6vO6XGFCmd6WqInCkHKbdTgkPV62bcQnNcYc5iZ7WLtmEKJEhowTYFRt1ciEVbKdGzRftC_3zVj-EQstU2Zkh2ZA4zhS5evk0KkvRuZ7WeLLSAVMmFg6fvn5rqCrFqryHySsZdriOndh0vUyrTDEZZHRT7JU0u9r2SRA3KFsDy4G40FWN6lrkXMMT0lWVbG_FMFacFGvd7HqqR19tS5FyFVk0OQazIi1hcjCXuniSBWvDeum1ptmUOdj5EebzmhekJyqQtb3rl2BZ5eXHYZTx9g

  • Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների, որոնք կարող են տևել…

    Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների, որոնք կարող են տևել մի քանի շաբաթից մինչև երկու ամիս։
    Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
    Հրապարակման համաձայն, Պենտագոնի կողմից քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի կարող համարվել լիարժեք ներխուժում։
    Զինվորականների կողմից նախապատրաստվող գործողությունները ներառում են սահմանափակ ռմբակոծություններ՝ հատուկ նշանակության ուժերի և սովորական հետևակի մասնակցությամբ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ափամերձ տարածքներում, ինչպես նաև Խարգ կղզու հնարավոր գրավումը, որը իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է։
    Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը The Washington Post-ին ասել է, որ Պենտագոնի նպատակն է պատրաստվել բոլոր արտակարգ իրավիճակներին և «գլխավոր հրամանատարին տալ գործողությունների առավելագույն ազատություն»։
    «Սա չի նշանակում, որ նախագահը որոշում է կայացրել [ցամաքային գործողության վերաբերյալ]», — ասել է նա։
  • Այս տարի Ծաղակազարդը տոնում ենք մարտի 29-ին։ Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է …

    Այս տարի Ծաղակազարդը տոնում ենք մարտի 29-ին։ Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: «Արմենպրես»-ին այս մասին …

    ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։
    Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրան…

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
    Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետ…

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց խաղաղության գործընթացի և հնարավոր պատերազմի վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը պետք է տեր կանգնել ժողովրդի աջակցությամբ։
  • Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երկար ժամանակ չկա…

    Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երկար ժամանակ չկառուցվող հատվածի հարցով Կառավարությունը փորձում է բանակցությունների միջոցով հասնել լուծման։
    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ շփման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Գիտեմ, դատական գործ կա, որը ձգձգվել է։ Հիմա փոխվարչապետին խնդրել եմ բանակցություններով համաձայնության հասնել։ Այդ կտորը ոնց որ ձեռիս մեջ խոց լինի։ Այդքան գործը արել ենք, 350 մետրը չենք կարողանում։ Դատական վեճ կա այդ հողակտորի հետ կապված»,- ասաց Փաշինյանը։
    Հյուսիս-հարավ ճանապարհի նշված հատվածի կառուցումը տարիներ շարունակ չի ավարտվում հողատարածքի շուրջ առաջացած վեճի պատճառով։
    Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շուրջ 350 մետր երկարությամբ հատվածը չի կառուցվում նախկին սեփականատիրոջ հետ տարաձայնությունների պատճառով, որը պահանջում է փոխհատուցման ավելի մեծ գումար։