Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր առաջին անգամ ունի Ադրբեջանի հետ հաստատված խաղաղություն՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսին նախորդած շրջանում երբեք խաղաղություն չի եղել
    Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

    «Պատերազմի եռագլուխ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ, նաև 2018 թվականից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն։
    Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով։ Ընդ որում, զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվն էլ էականորեն ավելի մեծ է։ Սա, թերևս, նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր, իսկ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի և վիրավորների բացակայություն, խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։
    Նախորդող շրջանում մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ, պարբերաբար եղել են դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ։ Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե այդ իրավիճակը և մեծ պատերազմի հետ հարաբերությունները ի՞նչ են եղել և ի՞նչ են նշանակել։ Իմ ասածն այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում»,- մանրամասնել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել նաև, թե ինչպես և ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը։

    «Դա էլ, ըստ էության, գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությամբ, ինքնիշխանությամբ, պետականությամբ, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ։ Նաև սա է պետք արձանագրել, որ այդ վճարամիջոցն արդեն սպառվել էր 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը։ Ոչ միայն տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել էր բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս էր ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված և բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսի նամակին»,- ասել է վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ իր հայտարարությունը, որ նախորդ շրջանում երբեք խաղաղություն չի եղել, իսկ հիմա խաղաղություն է հաստատված, հիմնավորում է նրանով, որ 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով Հայաստանը չի ունեցել զոհեր և վիրավորներ։

    «Իսկ գործնականում մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի փետրվարից։ Այսինքն, վերջին նման դեպքն արձանագրվել է 2024 թվականի սկզբին»,- նշել է նա։

    ՀՀ վարչապետը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրված, այլ նախաստորագրված է, սակայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արդեն իսկ դե յուրե ամրագրում ունի։

    «Դե յուրե ամրագրումը 2024 թվականին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կողմից ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգի ընդունումն է, որն ընդունվելուց հետո երկու երկրներում համապատասխան ընթացակարգերով վավերացվել է՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ փաստաթղթում է, որ Ալմաթիի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Եվ սա ունի դե յուրե բարձրագույն նշանակություն երկու երկրներում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով ճանաչել են, որ անկախ Հայաստանը իր տարածքով նույնական է Խորհրդային Հայաստանի հետ, և անկախ Ադրբեջանը իր տարածքով նույնական է Խորհրդային Ադրբեջանի հետ։ Սա է խաղաղության հիմքը, և սա ունի երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում է պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE
  • Փաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի ա…

    Փաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանը
    https://www.youtube.com/live/oPajfDgERrg?si=E0WH9YGEEJDTlHZd

    Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողություն

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուտով Իսլամաբադում կ…

    Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուտով Իսլամաբադում կհյուրընկալվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։
    Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը չի մանրամասնել՝ արդյոք բանակցությունները կլինեն ուղիղ թե անուղղակի։
  • Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը…

    Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը
  • «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձըhttps://www.youtube.com/liv…

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը
    https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE

    «Խաղաղություն», թե խաղաղություն․ վարչապետի անդրադարձը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային հարվածի երրորդ ալիքն է իրականացրե…

    Իրանը վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռային հարվածի երրորդ ալիքն է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
    Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսությունը։
    Այլ մանրամասնություններ առայժմ չեն հաղորդվում։
    Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին տարբեր ժամերի հաղորդագրություններ է տարածել Telegram-ում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին՝ նշելով, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։
    ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում տարբեր ռազմական ենթակառուցվածքների:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The Financial Times-ի հետ հարցազրույցում։

    «Գուցե, մենք գրավենք Խարգ կղզին, գուցե և՝ ոչ։ Մենք շատ տարբերակներ ունենք։ Դա կնշանակեր, որ մենք պետք է որոշ ժամանակ այնտեղ (Խարգ կղզում) մնանք», — նշել է նախագահը։

    Լրագրողի հարցին՝ կապված կղզում Իրանի պաշտպանության հետ, նա պատասխանել է, որ ամերիկյան ուժերը կարող են «շատ հեշտությամբ» գրավել կղզին։

    «Չեմ կարծում, թե նրանք այնտեղ որևէ պաշտպանություն ունեն», — ասել է Դոնալդ Թրամփը։

    Նա հավելել է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համաձայնել է թույլ տալ, որ մարտի 30-ից Հորմուզի նեղուցով 20 նավթատար նավ անցնի։ Թրամփի խոսքով՝ դա կշարունակվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ «որպես հարգանքի նշան»։

    «Նրանք մեզ ասել էին Պակիստանի դրոշի ներքո նավարկող 10 լցանավի մասին։ Այժմ նրանք թույլատրում են 20, և այդ 20-ն արդեն ճանապարհ են ընկել», — ասել է Դոնալդ Թրամփը։

    Նա նշել է, որ հենց Ղալիբաֆն է լիազորել նավերի անցումը։

    «Հիշո՞ւմ եք, որ ասացի, որ նրանք ինձ նվեր են անում, և բոլորն ասացին՝ «Ի՞նչ նվեր»։ Երբ նրանք լսեցին այդ մասին, արդեն լռեցին», — ասել է ԱՄՆ նախագահը։

    Նա հավելել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։

  • Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը, որը հաճախ անվանում են …

    Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը, որը հաճախ անվանում են նաև աուտիզմի սպեկտրի խանգարում, պայմանների բազմազան խումբ է, որոնք կապված են ուղեղի զարգացման հետ: Աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն՝ դրանից չի կարելի բուժվել, դրանով չի կարելի վարակվել, դրանով չեն «տառապում»:
    Օրվան ընդառաջ առկա խնդիրների, մարտահրավերների, առաջարկվող լուծումների և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական բժիշկ-նյարդաբան, ԵՊԲՀ գիտաշխատող Թամարա Ավետիսյանի հետ:

    Podcast-Հարց բժշկին. Աուտիզմը չի բուժվում, սակայն վաղ միջամտությունը կարող է էական փոփոխություն բերել by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը, որը հաճախ անվանում են նաև աուտիզմի սպեկտրի խանգարում, պայմանների բազմազան խումբ է, որոնք կապված են ուղեղի զարգացման հետ: Աուտիզմը հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն՝ դրանից չի կարելի…

  • Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը շարուն…

    Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից: Նախատեսված է իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ներառված տարբեր ռազմավարական փաստաթղթերում:
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը՝ ընդգծելով, որ ջրային ոլորտում իրականացվող ծրագրերը հիմնականում իրականացվում են միջազգային գործընկերների աջակցությամբ, իսկ նախարարությունը հանդես է գալիս որպես համակարգող մարմին:
  • Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի կառավարու…

    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։
    Աբբաս Արաղչին այդ մասին հայերենով գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

    «ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- գրել է Արաղչին։