Category: Armen Press

  • ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստhttps://www.youtube.com/live/lv1f5pTY7…

    ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
    https://www.youtube.com/live/lv1f5pTY7cM?si=a8juuEHuYIFPraWo

    ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի կարևորագույն իրադարձություններից է համա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի կարևորագույն իրադարձություններից է համարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ 2026 թվականին արդեն գործնական փուլ կմտնի նաև «TRIPP» նախագիծը։
    Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ 2025 թվականի կարևորագույն իրադարձությունը խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացն էր։

    «2025 թվականի կարևորագույն իրադարձությունը, իհարկե, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ընդունելով հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը»,-ասել է Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝ այժմ առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ինստիտուցիոնալացումն է։

    «Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է․ մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք»,-նշել է նա։

    Փաշինյանն անդրադարձել է նաև «TRIPP» նախագծին՝ ընդգծելով, որ ավարտվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումը, և առաջիկայում նախատեսվում է սկսել դրա վավերացման գործընթացը։
    Նրա գնահատմամբ՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար և կարող է էապես փոխել երկրի դիրքը տարածաշրջանում։

    «Սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում է «Խաղաղության խաչմերուկ»-ի»,-ընդգծել է Փաշինյանը։

    Վարչապետը հավելել է, որ ծրագրի գործնական իրականացումը կմեկնարկի արդեն այս տարի։

    «2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները»,-հայտարարել է նա։

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց Հայաստան…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ 
    Այս պահի դրությամբ ամփոփվել են 2005 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 477 հազար  736։
    Ըստ Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալների՝ ԿԸՀ արձանագրության համաձայն առաջատար 4 քաղաքական ուժերին կողմ քվեարկություններն ունեն հետևյալ տեսքը․
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 160 կամ 49,825 տոկոս
    «Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 88 կամ 23,281 տոկոս
    «Հայաստան» դաշինք –145 հազար 113 կամ 9,934 տոկոս։
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 կամ 3,996 տոկոս։
  • Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահhttps://youtu…

    Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ
    https://youtu.be/CWQ2On4RTzQ?si=3-SioGPgq2Jkm6C8

    Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԿԸՀ նախագահի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/s1YJWJlT8Bo?si=71jRpCOM8B8I…

    ԿԸՀ նախագահի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/s1YJWJlT8Bo?si=71jRpCOM8B8ILzj8

    ԿԸՀ նախագահի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Հայաստանի վարչապ…

    Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
    Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։ 

    «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,-գրել է նա։

    Մարգուս Ցահքնան նաև հավելել է, որ այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների պայմաններում։  

    «Էստոնիան և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են երկկողմ կապերը, և մենք անհամբեր սպասում ենք այս դրական դինամիկայի զարգացմանն առաջիկա տարիներին»,-եզրափակել է էստոնացի նախարարը։

  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:
  • Նիկոլ Փաշինյան -ի ասուլիսը ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների նախնական հաշվ…

    Նիկոլ Փաշինյան -ի ասուլիսը ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկից հետո
    Փաշինյանը նշեց, որ Ազգային ժողովի ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն։
  • ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փա…

    ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը բացառել է ընտրությունների ընթացքում քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության կողմից որևէ ապօրինի ներգործությունը։
    Լրագրողի հարցին, թե ընդդիմադիր ուժերը ողջ օրվա ընթացքում բարձրաձայնում էին ընտրախախտումների, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին և դրանք կապում էին «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի հետ, Փաշինյանը նշել է, որ չի կիսում այդ գնահատականները։

    «Ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ որևէ ապօրինի ներգործություն իշխանության կողմից»,- ասել է Փաշինյանը։

    Միաժամանակ նա պնդել է, որ ընտրական գործընթացում իրավապահ մարմիններն արձագանքել են ընտրակաշառքի և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններին։

    «Ակնհայտ է նաև, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ աշխատացրել է, և մեր իրավապահ մարմինները, իհարկե, արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական ենք կարողացել բացահայտել, և մնացածը հընթացս կերևա»,- հայտարարել է վարչապետը։