Category: Armen Press

  • Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, …

    Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն։
    —Նիկոլ Փաշինյան
  • ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներըhttps://www.youtube.com/liv…

    ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները
    https://www.youtube.com/live/XNd-fmfInPc?si=5hxDnmD4UNVjVMVK

    ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանակա…

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
    Այս պահի դրությամբ ամփոփվել են 314 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 99 հազար 3։
    Ըստ հրապարակված արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
     

    «Ռեֆորմիստների կուսակցություն»-89 ձայն, 0.09 տոկոս
     
    «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» — 971 ձայն, 1 տոկոս
     
    «Ուժեղ Հայաստան» դաշինք – 21513 ձայն, 22.08 տոկոս
     
    «Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 1208 ձայն, 1.24 տոկոս
     
    «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 828 ձայն, 0.85 տոկոս
     
    «Միասնության թևեր» կուսակցություն – 2271 ձայն, 2.33 տոկոս
     
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 5070 ձայն, 5.20 տոկոս
     
    «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 251 ձայն, 0.26 տոկոս
     
    «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» – 77 ձայն, 0.08 տոկոս
     
    «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 151 ձայն, 0.15 տոկոս
     
    «Հանրապետություն» կուսակցություն – 668 ձայն, 0.69 տոկոս
     
    «Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 118 ձայն, 0.12 տոկոս
     
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 251 ձայն, 0.26 տոկոս
     
    «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 1585 ձայն, 1.63 տոկոս
     
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 53 հազար 460 ձայն, 54. 87 տոկոս
     
    «Հայաստան» դաշինք – 8158 ձայն, 8.37 տոկոս
     
    «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 309 ձայն, 0.32 տոկոս
     
    «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 451 ձայն, 0.46 տոկոս։

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաք…

    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին՝ ՀՀ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։ 
    Վրաստանի վարչապետն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։ 

    «Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»,- գրել է Վրաստանի վարչապետը։

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կուսակցության շտաբում հետևում …

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կուսակցության շտաբում հետևում են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը։
    Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ քվեարկության նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են։

    «Հիմա մենք ՔՊ շտաբում ենք, որտեղ ամփոփում ենք քվեարկության արդյունքները։ Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են, և կարծում եմ, որ այդպես էլ կշարունակենք և կունենանք մեծամասնություն։ Հաշվարկը դեռ շարունակվում է, չեմ կարծում, որ թվերը շատ մեծ փոփոխության կենթարկվեն»,- ասել է Հարությունյանը։

    Տեսանյութում քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ, որոնք նույնպես շտաբում հետևում են ձայների հաշվարկին։ Նրանց կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրություններում վստահ հաղթանակ է տանում։
    Արայիկ Հարությունյանը մինչ այս պահը սոցցանցի իր էջում հրապարակել է 52 տեղամասի արդյունքներ, որոնցում բոլորում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։

    https://cdn4.telesco.pe/file/524cb2b9d2.mp4?token=BCMB_oPrW8P-APpf_qXAgmKtmHIcMCoNRYxUIeF27EVMPRC6NjRtItQotMDnoomSkOezKl8SgNGQGJuB3KfWxBEJ2Xq_fF4UPM4yzEs7nyRN6VD2laYNXBFPALr12DCZd7bwAbFF_JWhAdTLKSgZpGrey8_63kjGF5XTYuUBzAkb2qEDyf0oj1mnq3YoU863f87M6Wco9jysYmpsaKzMAsRwiCsBXvklwAlFUX4j6l8Zp1CTLqumUNeMiNj7wmgUlw4FofuLKWlldTEvFkzKCqV-MbIF7bP-2_4yPGWXpJ1z8AnIlV5z3HjDm2QdfcyCbSlejXJnXxx0TvklJNPPlYxDmhSn1X5NltGrbkUEBEVGScVqB-fNjwjUrEyNz-jTc_OMl-2Kv9mPEtNRAZJcWtVEGVDsP6_LJZOEh0Bz8jLiPrpETIq8CrZ9UENhtFDAKRi9SJODxiTThGJMke4tv6Rj2JLnz9wbuydId8qH530kL3cHzkssdCAlgLCnjIA8WnpC-3aTWNVD67xmJCD5GBzw8pbyICzB1OSMxxnGawXmvL_LP7pb26rlaJ5Sj8yqyP8IIDGZ3-qMdvs6C-v1YOGH99XCArAFsXfc6qDco9PSHHjSiHLKp-JnqIUsul_mEVUzKwgvW_Sz2loztWbvsiLBiSxGBThWNXCG2TZkAEQ

  • Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է խորհրդարանական ընտրութ…

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։
    Արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
    Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 537 է, որից քվեարկությանը մասնակցել է 410-ը։
    Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 22։
    Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
    «Ռեֆորմիստների կուսակցություն» — 0
    «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն — 5
    «Ուժեղ Հայաստան» դաշինք — 13
    «Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» — 5
    «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն — 3
    «Միասնության թևեր» կուսակցություն — 13
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 5
    «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն — 0
    «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն — 0
    «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն — 0
    «Հանրապետություն» կուսակցություն — 4
    «Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» — 0
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — 1
    «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն — 1
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 330
    «Հայաստան» դաշինք — 8
    «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն — 0
    «Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 1
    Ձայների բաշխման տվյալները ներկայացնելուց հետո ԿԸՀ-ն վավերացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։
    Հիշեցնենք, որ համապետական ընտրություններին էլեկտրոնային քվեարկությամբ մասնակցելու իրավունք ունեն օտար երկրներում Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները։
  • Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգայ…

    Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում։
    425 հաղորդումներից՝
    — 186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    — 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    — 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան։
    Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում։
    Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր։
  • ՀՀ դատական դեպարտամենտը ներկայացրել է հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ ընտրութ…

    ՀՀ դատական դեպարտամենտը ներկայացրել է հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված գործերի քանակը։
    Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին։
    Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին։
    Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին։
    Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին։
    Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին։
    Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին։
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է մուտքագրվել 54 դատական գործ։
    Վարչական դատարան է մուտքագրվել 44 դատական գործ։
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյա…

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ։
    Ռոմանոս Պետրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ-ում բոլոր ընտրատեղամասերն այլևս փակված են, և քվեարկությունն արտացոլող քվեաթերթիկները գտնվում են արդեն իսկ կապարականքված քվեատուփերի մեջ։
    Ըստ այդմ, առաջիկա ժամերին հնարավոր հոսանքազրկումների դեպքում հերթապահության մեջ գտնվող ՀԷՑ-ի շուրջ 2.000 աշխատակիցներից բաղկացած խմբերն ամենասեղմ ժամկետներում օպերատիվորեն կվերացնեն անջատման հետևանքները և կվերականգնեն էլեկտրամատակարարումը բոլոր հասցեներում։
    Հատկանշական է, որ մինչև հնարավոր հոսանքազրկումների վերացնելը, բոլոր դեպքերում ընտրատեղամասերը ապահովված են անհրաժեշտ լապտերներով, պահուստային սնուցման աղբյուրներով, և իհարկե, բոլոր մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ վստահված անձինք, ֆիզիկապես գտնվում են տվյալ տարածքում՝ կապարակնքված քվեատուփերի անմիջական հարևանությամբ»,- գրել է Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ մի խումբ ընտրատեղամասերում, որոնցում էլեկտրականության խափանումներ էին արձանագրվել, էլեկտրականությունը վերականգնված է։