Category: Armen Press

  • Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ի…

    Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ից փակվել են երկրի ամբողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է ձայների հաշվարկը։
  • Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծ…

    Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա. ձերբակալվել է 7 անձ:
    «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, այդ թվում՝ նույն քաղաքական ուժի պատգամավորի թեկնածու գրանցված անձը, այլ համակիրների հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ շուրջ 45 ընտրողների 7.5 միլիոն դրամի չափով խոստացել և տվել են ընտրակաշառք»,- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
    Մանրամասերը՝ տեսանյութում:

    https://cdn4.telesco.pe/file/c60573cd12.mp4?token=dOXMvPznasYV309kJfnVGuJTpp0wl_mJ-7hOccuqBlBfnpHvqnfgrCou88JaSu4K05YnFraKTNxNyBzyI1EWHGqk4sqbKb1Jc5JqaSMhE5_DJgjmq5azuJYz5D3-hy10BHqCHLoyYa51Hyba7_o0v-eA5e3uh2hMoHCQDwjhmYclMWticMTX2V_u37FYurKH61gQJMND8RhU0A_qdt09GgyTGoMFuzqQid4q0wkpblF9ltZJqV24DLMxOz_oTN7Gt9_q-vG4BD_RczyAkHxt_r2jLaIKF5MTORDYQlaEmvAbwHO078b4RrIIiwGyglR2xFh4RZB-aufNVCOwdbM8Mm1mnkqcf5nbS7qCvaJAGD0AfIGVoIGtDz64lYfibQBsdz25zKkFpCj6PFdgn9NWtIuyQqWXicikONU3udW684NA0ibhyFWwfQw2OJNQcRDCbwTzDjfd2hd9WU4Jijd4uj4RhI-FL069iWHpcpwwY5yipO1DPoeEc9gxUDQzkG7PXuFtmZ9b-wxY6XMRpFCk0GXH6xnZK9j9zSEdHoc1U91vnAfkTxwNC8W2toBaJ527HJgL2crEpOKXCA9o07tO6bdZFmyN9H97jK4Ame4pWmgDXzUsPMyryJKTmPxsVwsWU628SZrilyNcG6RiFildEBbpkoCcGc2meGdWkTTUbGM

  • Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտ…

    Ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով հայկական ծաղիկ արտադրողներին Եվրոպայի և  Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։  
    Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
    Նիդեռլանդների ԱԳ նախարարը գրել է, որ իր երկիրն աջակցում է Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսած աջակցության փաթեթին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

    «Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում, Royal Flora Holland-ն (խմբ. Royal Flora Holland-ը միջազգային ամենամեծ ծաղկաբուծության շուկան է) այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝  նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ»,- գրել է Նիդեռլանդների ԱԳ նախարարը:

    Նա անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին՝ շեշտելով, որ Նիդեռլանդներն ընդգծում է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը՝ որպես կայուն, ժողովրդավարական ապագայի հիմք, ապագա, որը Հայաստանն ինքն է որոշում։

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քա…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ՝ հետընտրական լուրջ զարգացումներ չեն կարող լինել , քանի որ, ըստ նրա, Հայաստանում այլևս ընտրությունները չեն կեղծվում։
    Արուսյակ Ջուլհակյանը նման համոզմունք հայտնեց հունիսի 7-ին ՔՊ ընտրական շտաբում հրավիրված ասուլիսին։

    «Հետընտրական զարգացումներ ունենալու տրամաբանությունն այն դեպքում է հասկանալի, երբ ընտրությունները կեղծվում են։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդ դեպքում հետընտրական զարգացում չի կարող լինել։ Իհարկե, կարող են մի քանի հոգի որոշել, որ պետք է դուրս գան փողոց, բայց դա որևէ կերպ չի կարող որևէ պրոցես գեներացնել, որովհետև հանրության շրջանում չի կարող լինել ընկալում, որ ընտրությունները կեղծված են»,-ասաց Ջուլհակյանը։

  • Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը…

    Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը  մեկնաբանել է շրջանառվող լուրերը, թե «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձ կա հաշվառված։
    «Արմենպրես»-ը ներկայացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պարզաբանումը։

    «Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։ Մեդիա տիրույթում տարածում ստացած լուսանկարի առնչությամբ պարզաբանում ենք, որ նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել։
    Նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։ Հայտնում ենք, որ Ռ․ Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։
    Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
    Հետևապես, որևէ հաշվառում որակել՝ որպես ընտրակեղծիքի աղբյուր, պարզ մոլորեցում է»։

    Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձ կա հաշվառված՝ դա ներկայացնելով որպես ընտրակեղծիքի աղբյուր։

  • Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 4…

    Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը
    https://armenpress.am/hy/video/1252278

    Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 48.92 տոկոսը

    Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում 17:00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 224…

  • Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղ…

    Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին համատիրության նախագահ Ա.Գ.-ն ձեռքին ունենալով ընտրողների ցուցակ, Աբովյան քաղաքում գտնվող 29/09 ընտրատեղամասում մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին և քվեարկության հետ կապված նրանց հետ ունեցել է զրույցներ։

    «Ա.Գ.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

  • Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր…

    Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շտապի պետ Արայիկ Հարությունյանն ընդհանուր առմամբ շատ լավ է գնահատում Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների ընթացքը։
    Այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբում հրավիրված ասուլիսի ընթացքում։

    «Արձանագրում ենք նաև, որ որոշ գործընկերներ, որոշ լրատվամիջոցներ ավելորդ աժիոտաժ են ստեղծում ընտրությունների շուրջ և գիտենք նաև դրա նպատակները, բայց ակնհայտ է, որ ահազանգերի մեծամասնությունը փաստահեն չէ, և բոլոր այն դեպքերում, որտեղ փաստերը կան թե՛ մենք, թե՛ իրավապահներն արձագանքում ենք դրան»,-հավաստիացրեց Հարությունյանը։
    Նա նաև շեշտեց, որ իրավական առումով արդեն մի քանի գործընթաց է սկսվել ընտրությունների լռության օրվա և քարոզչության արգելքների հետ կապված խախտումների վերաբերյալ։

    Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։
    Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:
    Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 45 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 41 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
    ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
    117 քրեական վարույթից 9-ը` 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
    Կոմիտեից հայտնում են, որ վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել է շուրջ 1200 անձ, կատարվել շուրջ 280 խուզարկություն: