Category: Armen Press

  • Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն: Հայկական կողմը…

    Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն: Հայկական կողմը հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կհաջողվի կառուցողական մթնոլորտում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել ծագած խնդիրները և գտնել փոխշահավետ լուծումներ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

    Յուրաքանչյուր ձայնից է կախված մեր ընդհանուր ապագան. Արարատ Միրզոյան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շար…

    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել բոլոր այն երկրների հետ, որտեղ հնարավոր կլինի ստեղծել հայկական ապրանքների արտահանման նոր հնարավորություններ։
    Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ այս պահին Եվրոպական միությանն անդամակցության հանրաքվեի հարց օրակարգում չկա։

    «Քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների՝ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Անհամատեղելի է երկու կազմակերպություններին անդամակցելը, սակայն այն մակարդակի հարաբերությունները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ՝ որպես անդամ պետություն, և այն հարաբերությունները, որ այսօր ունենք ԵՄ-ի հետ, համոզված ենք՝ համատեղելի են»,- ասել է նա։

    Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության հետ՝ առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։

    «Ընտրություններից հետո էմոցիաները կհանդարտվեն, և հանգիստ պայմաններում հնարավոր կլինի քննարկել ու լուծումներ գտնել։ Գիտեք, որ ԵՄ-ն պատրաստակամ է հայկական ապրանքների համար նոր հնարավորություններ ստեղծել, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- նշել է ԱԽ քարտուղարը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի առջև ոչ բնական ձևով առաջացող խնդիրները լուծում կստանան։

  • Ընտրակաշառքի նոր դեպք. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակելՀայաստանի Հա…

    Ընտրակաշառքի նոր դեպք. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել
    Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Արարատի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ։

    Ընտրակաշառքի նոր դեպք. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է Հայաստանի Հանրապե…

    Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է
    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ժամը 08։15-ին Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել:

    «Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի առկայությունը, որի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Ս.Թ.-ն մոտեցել է ընտրախցիկին և տեսանկարահանել չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը և քվեաթերթիկները։

    Ս.Թ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

  • Հայաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսա…

    Հայաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին հունիսի 7-ին ժամը 11։00-ի դրությամբ ստացվել է 17 ահազանգ։
    Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ տեղեկացնելով, որ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
    Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
  • ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ հունիսի…

    ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ հունիսի 7-ին մասնակցելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։
  • ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշ…

    ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում և այդ մասին խոսակցությունները համարում է արհեստական։
    Փաշինյանն այս մասին խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցերին։ 

    «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ են և հենված են փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ փորձերը արդյունք չեն տալիս։

    «Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունենք շատ սերտ հարաբերություններ»,- հայտարարել է Փաշինյանը։