Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությա…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։
    Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։
    Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին այցելության և շնորհավորանքի համար։
    Առանձնազրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի:
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանակ…

    «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանի Վերնիսաժի տարածքից՝ ներկայացնելով իր հիմնական առաջարկները ՀՀ քաղաքացիներին։
    Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ կուսակցության հիմնական քաղաքական առաջարկներից են ընտրական համակարգի փոփոխությունը, խորհրդարանական ընտրություններում «կայուն մեծամասնության» դրույթի վերացումը և ընտրական շեմի իջեցումը մինչև 1 տոկոս։
    Կուսակցությունն առաջարկում է նաև ընտրական քվեաթերթիկում ներառել «բոլորին դեմ եմ» տարբերակը՝ իրավական հետևանքներով։
    Նրանց կարծիքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա քվեարկել նաև այն դեպքում, երբ մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին չի ցանկանում քվեարկել, և դրա ամենալավ եղանակը քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» տարբերակը ներառելն է։

    «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։

    Կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի մեկնարկին իրականացրել են նաև, այսպես կոչված, «ցեխ շպրտելու» ակցիա. բոլոր քաղաքական ուժերի տարբերանշաններով պաստառի վրա ցեխ են շպրտել՝ շեշտելով, որ դա խորհրդանշում է քաղաքական դաշտում առկա «ցեխի և կեղտի մթնոլորտը»։

  • Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցո…

    Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրությունը չեղարկվելու է։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը։
  • Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական …

    Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է կուսակցության ծրագրի 7 կետերի ներկայացմամբ։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել նախկին ԽՍՀՄ հանրապետություննե…

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների, Աբխազիայի (խմբ.՝ միջազգայնորեն չճանաչված) և Հարավային Օսիայի (խմբ.՝ միջազգայնորեն չճանաչված) ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարա…

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արարատի մարզ։
    Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քարոզարշավի շրջանակներում չնախատեսված կանգառ են ունեցել Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, ապա հանդիպումները շարունակվել են Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։

    «Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։

    Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։

    Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային»,- գրել է Ծառուկյանը։

  • Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Մ…

    Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը «Միասնության թևեր» կուսակցությունը սկսել է Գոշավանքից։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արման Թաթոյանի ղեկավարած ուժը քարոզարշավի մեկնարկի վայրի ընտրությունը պատահական չի կատարել․

    «Սա պատահական ընտրություն չէ։ Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, մարդ, ով դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանն ունի նաև այսօր»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

    Կից հրապարակվել է նաև տեսանյութ։

  • Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատա…

    Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
    Հրաժարականը, հավանաբար, կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։
    Մայիսի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
    Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
    Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բոլոր այս պաշտոնանկությունները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։
    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանքներ են առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը …

    «Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը սկսեց Ազգային ժողովի շենքի մոտ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Նարեկ Կարապետյանի և Դավիթ Ղազինյանի ճեպազրույցով։
    Նարեկ Կարապետյանն ընդգծեց, որ իշխանության գալու դեպքում իրենք այնպիսի ծրագրեր են իրականացնելու, որ մարդիկ իրենց գրպանի վրա զգան փոփոխությունները, զգան, որ իրենց կյանքի որակը փոխվել է։
    «Մենք նախատեսում ենք ամսական 100-150 հազար դրամ տալ 5-ից ավելի անդամ ունեցող և ծայրահեղ աղքատ յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ գումարի 70 տոկոսը տալու են աշխարհի հարուստ հայ գործարարները, և միայն 30 տոկոսով մասնակցելու է պետությունը»,- ասաց Կարապետյանը։
    Նա, դիմելով Հայաստանի ժողովրդին, կոչ արեց մասնակցել ընտրություններին և, եթե ցանկանում են փոփոխություններ, քվեարկել իրենց ուժի օգտին։
    Դավիթ Ղազինյանն էլ շեշտեց՝ կասկած չունի, որ առաջիկա ընտրություններում իրենք հաջողության են հասնելու։
    Նրա խոսքով՝ իրենց ուժը ներկայացրել է իրատեսական ծրագիր, պոպուլիստական խոստումներ չի տալու, ժողովրդի հետ լինելու է անկեղծ՝ ասելով միայն ճշմարտությունը։
    «Մենք գնում ենք առաջ և վստահ ենք, որ ունենալու ենք ուժեղ Հայաստան»,- ասաց Ղազինյանը։
  • Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշ…

    Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:
    6-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներ հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Ջեյքոբսոնը, գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն և ուզբեկ միջազգային վարպետ Մուխամմադզոխիդ Սույարովն ունեն 5 միավոր:
    Առաջատարների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:
    Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանն ունի 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 3.5 միավոր: