Category: Armen Press

  • Լիտվան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթա…

    Լիտվան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները․ այժմ կարևոր է ապահովել պայմանագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը՝ Վաշինգտոնի հռչակագրում նշված մյուս պարտավորությունների լիարժեք կատարման հետ մեկտեղ։
    Այս մասին «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Օդրա Պլեպիտեն։
  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը նախընտ…

    Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը նախընտրական ուղերձ է հրապարակել՝ ընդգծելով կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, ազգային ինքնությանը և պետականությանը։
  • Առեղծվածային թռիչքի ուղղությունը դեպի Հայաստան. Wizz Air-ի «Let’s Get Lost» արշա…

    Առեղծվածային թռիչքի ուղղությունը դեպի Հայաստան. Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի մասնակից մի խումբ ճանապարհորդներ բացահայտեցին իրենց անակնկալ ուղղությունը միայն վայրէջքից հետո։
    ‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ առեղծվածային թռիչքը մեկնել էր Լոնդոնից՝ համախմբելով ավելի քան 100 ճանապարհորդի, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլուենսերների), լրագրողների և արկածասերների, որոնք մասնակցել են Wizz Air-ի ամենահայտնի արշավներից մեկին։
    Թռիչքի ամբողջ ընթացքում ուղևորներին չէր հայտարարվել վերջնական ուղղությունը՝ ճանապարհորդությունը վերածելով հետաքրքիր և անսպասելի փորձառության։ Երևան ժամանելուն պես հյուրերին հենց օդանավակայանում դիմավորեցին երաժշտությամբ, պարով և հայկական ջերմ հյուրընկալությամբ՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթն ու մթնոլորտը։ Այնուհետև հյուրերը մասնակցեցին Ազգային պատկերասրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը հան…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի երրորդ օրը հանդիպումներ և ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Վայոց ձորի մարզում։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում հայտնել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
    Փաշինյանի խոսքով՝ քարոզարշավը մեկնարկել է Ջերմուկից, որտեղ նախատեսված են շրջայցեր քաղաքի աջափնյա և ձախափնյա թաղամասերում։
    Նրա խոսքով՝ օրվա ընթացքում կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նաև Գնդեվազում, Զառիթափում, Մարտիրոսում, Վայքում, Մալիշկայում, Գետափում, Արենիում և Եղեգնաձորում։
    Փաշինյանը նշել է, որ հանդիպումները լինելու են քաղաքացիների հետ անմիջական շփումների ձևաչափով, իսկ անհրաժեշտության դեպքում հնչելու են նաև կարճ ելույթներ։
    Օրվա ամփոփիչ հանրահավաքը նախատեսված է ժամը 19։30-ին՝ Եղեգնաձորի ամֆիթատրոնում։
    «Այնտեղ օրվա ամփոփումը կլինի, ելույթներ կհնչեն, երաժշտություն կհնչի, և նաև դրոնշոու կլինի՝ Վայոց ձորի մարզին նվիրված»,- նշել է Փաշինյանը։
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում…

    Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում
  • Շվեդական Blankspot կայքը հայտնում է, որ գաղտնի փաստաթղթի միջոցով բացահայտել է Հա…

    Շվեդական Blankspot կայքը հայտնում է, որ գաղտնի փաստաթղթի միջոցով բացահայտել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վրա Ռուսաստանի ուղղակի ազդեցության մասին տեղեկություններ:
    Կայքը, մասնավորապես, նշել է, որ գաղտնազերծված փաստաթղթի միջոցով կարողացել է բացահայտել, թե ինչպես է Ռուսաստանը պլանավորել նվազեցնել Հայաստանի կառավարության ժողովրդականությունը։ Blankspot-ը, հղում անելով վստահելի աղբյուրին, նշել է, որ ձեռք է բերել «2026 թվականի «հակափաշինյանական» ուղղությամբ աշխատանքի ծրագիր» վերնագրով ռուսական փաստաթուղթ, որում ուրվագծվում են ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման կոնկրետ մեթոդները։
    Ըստ կայքի՝ ի թիվս այլ բաների, փաստաթղթում նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես ‹‹անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վստահության քվե››։

    ‹‹Այն նաև նկարագրում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը սահմանափակելու ջանքերը։ Մեկ այլ նպատակ է կանխել Փաշինյանի ‹‹քաղաքական կերպարի›› փոփոխությունը կամ ‹‹արդիականացումը›› քվեարկությունից առաջ։ Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե որ ընդդիմադիր կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համեմատ։ Դրա փոխարեն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է օգտագործվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Առաջարկությունների թվում է սոցիալական ցանցերում Ռուսաստանին միտված նարատիվների առկայությունը 2025 թվականի աշնան համեմատ եռապատկելու ծրագիրը՝ օրական մեկ միլիոն դիտումից մինչև երեք միլիոն››,-գրել է կայքը։

  • Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանա…

    Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը սահմանազատման աշխատանքի վերաբերյալ փաստաթղթի նախագիծ են համաձայնեցրել։
    Այս մասին News am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    «Հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն, նկարագրում են պրոցեդուրալ, իհարկե, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետև փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք գործել։ Այդ փաստաթղթերը հրապարակային են, իրենք երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգով հաստատվեն»,- նշել է Գրիգորյանը։
    Փոխվարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում նախատեսվող Թրամփի ուղուն հարող հատվածի սահմանազատման գործընթացին։
    «Որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները Թրամփի ուղու հետ կապված, այդ հատվածները մենք առանձին կսահմանազատենք, կարծում եմ՝ դա ժամանակատար պրոցես չի լինի»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը։
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգումhttps://www.youtube.com/w…

    Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում
    https://www.youtube.com/watch?v=MR4QKpS0324&t=1s

    Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում

    #news #armenia #armenpress #victoryday
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի …

    ❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով
    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
    Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի եւ խաղաղության տոն։
    Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արեւմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։
    Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը եւ դատապարտել այդ երեւույթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց։
    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
    2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։
    Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով եւ զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, եւ այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։
    Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապե…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն այսօր անվտանգ և ինքնիշխան է, քան երբևէ։
    Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ձեռք բերված համաձայնություններով` Սյունիքի հետ կապված, եթե նույնիսկ հարցեր եղել են, բոլոր հարցերը լուծված են, և Սյունիքի անվտանգությունը երաշխավորված է։ 

    «Մենք պետք է դադարենք ավելի մեծ հայրենիքի մասին երազելուց, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազած հայրենիքն է։ Մենք այլևս գաղթական չենք, և Հայաստանի հայերով, Ղարաբաղի և աշխարհի հայերով պետք է տնավորվենք Հայաստանում»,-ասել է նա։

    Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծել է այն փաստը, որ ամեն անգամ Գորիս գալիս նոր փոփոխություններ է տեսնում. մի նոր փողոց, մի նոր շենք, մի նոր կապիտալ ներդրում։

    «Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, Գորիսը տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներից մեկն է։ Գորիսն իրոք վերածնվում է, և դա մեծ ուրախություն է մեզ համար»,-ասել է Փաշինյանը։

    Նա նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանը գնացել է խաղաղության հետևից։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ