Category: Armen Press

  • Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հունիսի 5-ին նշվող մուսուլմանական …

    Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հունիսի 5-ին նշվող մուսուլմանական Իդ ալ-Ղադիր տոնի կապակցությամբ համաներում է հայտարարել 2000 բանտարկյալների նկատմամբ:
    Այս մասին հաղորդել է Խամենեիի մամուլի ծառայությունը։

    «Իդ ալ-Ղադիրի կապակցությամբ գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին բավարարել է դատական ​​իշխանության ղեկավարի խնդրանքը՝ 2000 բանտարկյալների ներում շնորհելու կամ նրանց դատավճիռները մեղմացնելու մասին», — ասվում է Խամենեիի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

  • Իսրայելն Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ գաղտնի կերպով Ադրբ…

    Իսրայելն Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ գաղտնի կերպով Ադրբեջանում էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել՝ Իրանի դեմ գործողություններին նպաստելու նպատակով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրի։
    Աղբյուրներից երկուսի խոսքով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից, այդ թվում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից հատվածում՝ Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 95 կմ հեռավորության վրա։ CNN-ը հիշեցնում է, որ Իսրայելը Թավրիզին հարվածել էր պատերազմի ժամանակ։
    Մյուս երկու աղբյուրների խոսքով՝ տվյալ վայրում տեղակայվել են նաև հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողություններ, ինչն Իսրայելին նշանակալի հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Իրանի հյուսիսը։
    CNN-ը հաղորդում է, որ Ադրբեջանում տեղակայված զորքերը սկզբնապես նախատեսված էին որպես փրկարարական ջոկատ արտակարգ դեպքերի համար, սակայն առաքելությունն ընդլայնվել է՝ դառնալով ռազմական և հետախուզական։
  • Ընտրակաշառ տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձ…

    Ընտրակաշառ տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։

    «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    5 անձ ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

    5 անձ ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկ…

    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաեւ ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
    Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:
    Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:
  • Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վա…

    Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ է եկել  փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։

    ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջը.
    https://src.am
    ***
    secretariat@petekamutner.am
    ***
    ՀՀ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժին +374 60 844 444

  • Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական …

    Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:
    10-րդ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարն է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, ով ունի 8.5 միավոր:
    Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակն ունեն 6.5 միավոր և կիսում են 15-րդ հորիզոնականը։
    Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ունեն 6 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը՝ 5.5 միավոր:
  • Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեակ…

    Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 
    Գերատեսչությունից այլ մանրամասներ չեն հաղորդել։
  • ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խս…

    ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինային միլիարդավոր դոլարի լրացուցիչ օգնության տրամադրման մասին օրինագծին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
    Նախաձեռնության օգտին քվեարկել է 226 կոնգրեսական, դեմ՝ 195-ը։ Օրինագիծն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ 18 հանրապետականներ և մեկ անկախ կոնգրեսական միացել են դեմոկրատներին։
    Օրինագծով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում ռուսաստանցի պաշտոնատար անձանց, ֆինանսական հաստատությունների, նավթի և գազի ոլորտի, ածխի և արդյունահանող արդյունաբերության դեմ, ինչպես նաև ռուսական ապրանքների և ծառայությունների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացում մինչև առնվազն 500%։
    Բացի այդ, օրինագիծը նախատեսում է Ուկրաինային նոր ռազմական օգնության տրամադրում՝ 8 միլիարդ դոլարի չափով։ Նախատեսվում է 300 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրում 2026 և 2027 ֆինանսական տարիներին։
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որո…

    Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ
  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների ա…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ 
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/f0f53ba297.mp4?token=GFE3N5NKwSTI3FLMW7gJSHIolHe8F3gulQDpLwM7OFxnjFoaOJ1sTmnadQ759_aS1iOs-A7HQ0TjnZd4OUCK3Chbn6aSpE9XrUDur2Ea3S1-UVAdZ8QkQDqIWBHCAHfQPOntsbOa0gP7Zp9hP-hMEbJElSQ1iHbDr7gk9PO4lO2PgUGtI7oF-PBPr6qVLwc2B7CFS3G4blo6kYVfQTKo6-SXsbO_2Y8aIX3AFakNk8rN6g_ZkgSVWBR9Tt9gg9C18d2de5ghR5qU9s3o-bos7YENfTfxtROJj93pRC2q1nKdinQBZlygBBu4aXH5nWJpkUnXEtmW—IXB73Dun8ggw