Category: Armen Press

  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից, այդ թ…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանից վերադարձած Հայաստանի զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել 25-օրյա վարժական հավաքներում
    Ճեպազրույցի ընթացքում լրագրողը նախարարից հետաքրքրվել է շրջանառվող տեղեկությունների մասին, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները սահմանային անցակետերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցումներ են տալիս Ռուսաստանից ժամանող Հայաստանի քաղաքացիներին։
    Ի պատասխան՝ Պապիկյանը նշել է, որ ծանուցման համար սահմանված կարգ կա, և այն իրականացվում է այդ ընթացակարգերին համապատասխան։

    «Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում տալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ»,- ասել է պաշտպանության նախարարը։

    Նրա խոսքով՝ Ռազմական ոստիկանությունն իրականացնում է իրեն վերապահված գործառույթները, իսկ տարբեր պետական կառույցներ անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել համապատասխան գործողություններ։

    «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Հայաստանում նաև տարբեր ինստիտուտներ կան, որոնք ըստ անհրաժեշտության ֆունկցիաներ են իրականացնում։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- նշել է Պապիկյանը։

    Լրագրողի հարցին, թե արդյոք կարող է բացառել, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները կարող են ուղարկվել 25-օրյա վարժական հավաքների, նախարարը բացասական պատասխան է տվել։

    «Ինչպես կարող եմ բացառել դա։ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլն, և այլն»,- ասել է պաշտպանության նախարարը։

    Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

    Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործո…

    🔴 Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ աշխատում է՝ նպատակ ունենալով Հայաստանին օգնել հաղթահարելու Ռուսաստանի կողմից առկա տնտեսական ճնշումները։  
    Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Միջազգային առևտրի կենտրոնի կողմից հայ արտահանողների հետ կազմակերպած հանդիպմանը։

    «Մենք՝ եվրոպացիներս, ձեռք ձեռքի տված աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ՝ օգնելու հաղթահարել այն ճնշումը, որը դուք զգում եք այսօր»,-ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից վերջին շրջանում հայկական ապրանքների ներմուծման վրա պարբերաբար կիրառվող սահմանափակումներին։

    Նա նշել է, որ քննարկումներ են ընթանում այնպիսի պրակտիկ հարցերի շուրջ, ինչպիսիք են լոգիստիկան, ինչպես նաև այն բոլոր միջոցները, թե ինչպես կարող է Եվրոպական միությունն աջակցել հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանմանը և Եվրոպայում այդ ապրանքների նկատմամբ գայթակղության հնարավորինս մեծացմանը։

    «Եվրոպական միությունը չէ, եվրոպական բարեկամները չեն, որ խնդրում են ձեզ ընտրություն կատարել։ Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, մենք չենք ճնշում, մենք օգնում ենք և ցանկանում ենք վստահ լինել, որ աշխարհի ամենաընդարձակ տնտեսական ցանցի՝ Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները շարունակում են աճել և ձեզ (խմբ․՝ Հայաստանին) դարձնում են ապահով»,-ընդգծել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

  • Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կներվեն Ղարաբաղից տեղահանվածներ…

    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կներվեն Ղարաբաղից տեղահանվածների մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում:
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, որոշումը վերաբերում է նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը։
    Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաև նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։
    Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցած համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց վարկառուի մասնակցության։
  • «RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքինhttps://youtu.be…

    «RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին
    https://youtu.be/f-29XhwKhbo?si=RSXuAAGEb5iehE0l

    «RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

    «RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին
    #news #armenia #armenpress #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — ht…

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստա…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Եվ ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ես երեկ ստորագրել եմ, և որով բարգավաճման նոր ճանապարհ է սկսվում։ Խոսքը ԹՐԻՓՓ-ի մասին է, որը բացառիկ հնարավորություններ է ստեղծում երկու երկրների և հատկապես Հայաստանի համար՝ հարգելով երկրի սուվերենությունը, որպեսզի նրանք իսկապես կարողանան օգուտներ քաղել դրանից»,- ասել է Ռուբիոն։

  • ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-…

    ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը. ՀՀ-ԱՄՆ համատեղ նախաձեռնություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։
    Նախաձեռնությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը։
    Խորհուրդը հաստատել է 2.5 միլիարդ դոլարի նոր ռազմավարական ներդրումների փաթեթ՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի և մատակարարման շղթայի անվտանգության զարգացման համար, որոնց թվում է նաև ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնումը։
  • Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հ…

    Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի և սահմանափակումների ֆոնին։
    Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հունիսի 4-ին սպասվում են կարևոր հանդիպումներ և հեռախոսազանգեր, որից հետո կհայտարարվի Հայաստանին լրացուցիչ աջակցության միջոցառումների մասին։

    «Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»,- ասել է Մարագոսը։

    Դեսպանը նշել է, որ հայ արտահանողների, տնտեսվարողների հետ հանդիպման նպատակը նրանց գաղափարները լսելն է, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել, որպեսզի նրանք կարողանան դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները
    Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանի մասնավոր սեկտորի համար։

    «Հայ գործարարներն ամենահաջողակների թվում են ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սա իսկապես շատ կարևոր մեկնարկային կետ է, բայց հիմա մենք ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը ընթացիկ մարտահրավերների մասին։ Այս հանդիպման գլխավոր նպատակն է լսել ձեր կարծիքները, իմանալ ձեր սպասելիքների մասին։ Մենք այստեղ չենք Կառավարությանը փոխարինելու համար, թույլ տվեք սա հստակ ընդգծել։ Եվ մենք բացարձակապես նոր բան չենք անում, որովհետև մենք շարունակում ենք այն, ինչ արդեն միասին սկսել էինք»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

  • Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանակ…

    Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

    Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

    azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է…

  • Հայաստանի կառավարությունն ընդունել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարե…

    Հայաստանի կառավարությունն ընդունել է ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանողներին աջակցելու ծրագիրը՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում աջակցության ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

    «Էկոնոմիկայի նախարարության շարունակական նպատակն է շուկաների դիվերսիֆիկացումը, մեկ շուկայից կախվածության նվազեցումը և հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում։
    Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում աջակցել հայ տնտեսավարողներին՝ դիվերսիֆիկացնելու շուկաները և ձևավորելու մատակարարման նոր շղթաներ»,-ասել է նա։

    Խոջոյանի տեղեկատվությամբ՝ աջակցության ծրագիրը ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում է, որի շրջանակում որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար աջակցություն։
    Այդ շրջանակում, մասնավորապես, ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար սահմանվել է 770 դրամ, լոլիկի 1 կիլոգրամի համար՝ 275 դրամ, պղպեղի՝ 400 դրամ և ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ աջակցություն։
    Փոխնախարարը պարզաբանել է, որ ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական, ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում։
    «Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն և ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն ծաղիկ։
    Աջակցության միջոցառման ժամկետը սահմանված է մեկ ամիս՝ անհրաժեշտության դեպքում վերանայելու սկզբունքով»,-մանրամասնել է Խոջոյանը։
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավաստիացրել է, որ միջոցառումն առաջինն է, որին մոտ ժամանակներում կհետևեն աջակցության այլ ծրագրեր՝ տարածվելով նաև մրգերի, գինու, կոնյակի ու հանքային ջրերի արտահանման վրա։
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ տեղեկացրել է, որ այս պահին քննարկումներ կան որոշ երկրների հետ, որպեսզի նրանք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի արտոնություններ տրամադրեն հայկական ընկերություններին։
    Միրզոյանի խոսքով՝ սա ևս լրացուցիչ աջակցություն կլինի Հայաստանից արտահանում իրականացնող տնտեսավարողների համար։

    Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար https://youtu.be/z80R-wmG3uU?si=CiaYfqb6L35AwSaX