Category: Armen Press

  • ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշ…

    ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում և այդ մասին խոսակցությունները համարում է արհեստական։
    Փաշինյանն այս մասին խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցերին։ 

    «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ են և հենված են փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ փորձերը արդյունք չեն տալիս։

    «Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունենք շատ սերտ հարաբերություններ»,- հայտարարել է Փաշինյանը։

  • Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքներըhttps://www.youtube….

    Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները
    https://www.youtube.com/live/Ltwi35VLgLI?si=jviAiedK2MLeBrXg

    Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները. ՈՒՂԻՂ

    Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք …

  • Գյումրիում նախատեսված ժամին մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունն…

    Գյումրիում նախատեսված ժամին մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները համակարգվում են թիվ 31 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից:
    Ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, երբ քաղաքում գործընթացը համակարգվում էր միայն թիվ 31 ԸԸՀ-ի կողմից (82 ընտրատեղամասով), համապետական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից 58-ը գտնվում է թիվ 31 ԸԸՀ-ի, իսկ 24-ը՝ թիվ 32 ԸԸՀ-ի համակարգման ներքո:
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, 80 հազար 375 ընտրող ունեցող տարածքում ընտրությունները մեկնարկել են ժամանակին:

    «Միակ խնդիրն եղել է այն, որ տեղամասերից չորսում բացակայել են հանձնաժողովի անդամները: Բացակայության պատճառը չգիտենք, բայց ամեն դեպքում իմ կողմից կատարվել են համապատասխան նշանակումներ, և այս պահին ամեն ինչ նորմալ ընթանում է: Իսկ եթե լինում են ընթացիկ հարցեր, փորձում ենք դրանց անմիջապես լուծում տալ: Այս պահի դրությամբ որևէ ահազանգ չկա»,-նշեց Տիգրան Ղազարյանը:

    ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

    Նորություններ Հայաստանի, սփյուռքի հայկական համայնքների, տարածաշրջանի և աշխարհի մասին: Արմենպրես` վստահելի լրատվություն

  • ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյ…

    ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը
    https://www.youtube.com/live/R9T3SiQ9VlQ?si=8uXnK6Fy5dhFFtpG

    ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

    ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը
    #news #armenia #armenpress #parliament
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահըhttps://www.youtube.com/l…

    ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը
    https://www.youtube.com/live/0gI-7ptI0YI?si=UNA6Hrm3oXqX0niy

    ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը. ՈՒՂԻՂ

    ԱԺ ընտրությունների ընթացքը. ներկայացնում է ԿԸՀ նախագահը. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — htt…

  • Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։Քվեարկությ…

    Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։
    Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և կշարունակվի մինչև 20։00-ն, որին կհաջորդի ձայների հաշվարկը։
    Համաձայն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։
    Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։
    Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։
    Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
    Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին՝ ըստ քվեաթերթիկների համարների.
    1. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    2. «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    3. ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
    4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    5. «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    6. «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    7. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    8. «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    9. «ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    10. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    11. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    12. ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    13. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    14. ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    15. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    16. ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ
    17. «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    18. «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ։
    Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր նաև «Ալյանս» կուսակցությունը, կուսակցության քվեաթերթիկի համարը 13-ն էր, սակայն հետագայում կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով չեղարկել իր գրանցումը, ԿԸՀ-ն բավարարել էր կուսակցության դիմումը։
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ այսօր և վաղն իրականացնելու է լայնածավա…

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։  
    Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։
    «Վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։  
    Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը։
  • Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, …

    Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ 202…

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 8-ից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկավոր է ՍԱՏՄ ներկայացնել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող թարմ կարտոֆիլի, կաղամբի, գազարի, լոլիկի, վարունգի, ճակնդեղի, գլուխ սոխի, կանաչ սոխի, պղպեղի, ձմերուկի, սեխի և կանաչիների խմբաքանակներից նմուշառման և նիտրատներ ցուցանիշով լաբորատոր փորձարկման արդյունքները։