Category: Armen Press

  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որո…

    Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ
  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների ա…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ 
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/f0f53ba297.mp4?token=GFE3N5NKwSTI3FLMW7gJSHIolHe8F3gulQDpLwM7OFxnjFoaOJ1sTmnadQ759_aS1iOs-A7HQ0TjnZd4OUCK3Chbn6aSpE9XrUDur2Ea3S1-UVAdZ8QkQDqIWBHCAHfQPOntsbOa0gP7Zp9hP-hMEbJElSQ1iHbDr7gk9PO4lO2PgUGtI7oF-PBPr6qVLwc2B7CFS3G4blo6kYVfQTKo6-SXsbO_2Y8aIX3AFakNk8rN6g_ZkgSVWBR9Tt9gg9C18d2de5ghR5qU9s3o-bos7YENfTfxtROJj93pRC2q1nKdinQBZlygBBu4aXH5nWJpkUnXEtmW—IXB73Dun8ggw

  • Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական արտադր…

    Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական արտադրության զինատեսակների և սպառազինության ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից։ 
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին ժամեր…

    ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են իր անունից ուղարկված կեղծ էլեկտրոնային նամակներ։
    Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է, որ որպես ուղարկող նշված nazeli.baghdasaryan@secretary-gov.com էլեկտրոնային հասցեն երբևէ չի պատկանել իրեն և չի օգտագործվել ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական հաղորդակցության նպատակներով։

    «Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։ Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- գրել է նա։

  • ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների խումբը կմասնակցի Հայաստան…

    ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդների խումբը կմասնակցի Հայաստանում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը։
    ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ առաքելությունը ձևավորվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերի հիման վրա։
    Դիտորդական խմբի համակարգող է նշանակվել Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժաքիպ Ասանովը։
  • Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական …

    Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պայմաններում
    Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

    «Ակնկալում եմ սկսել ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես այսօր պայմանավորվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- X-ի իր էջում գրել է Կոսը։

    Նա ընդգծել է, որ Եվրոպան աջակցում է Հայաստանին։

    «Եվրոպան համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող տնտեսական ճնշումների պայմաններում»,- նշել է ԵՄ հանձնակատարը։

    Կոսի խոսքով՝ Եվրամիության ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն մեղմել այդ ճնշումները։

    «ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն թեթևացնել ճնշումը։ Ակնկալում եմ շատ շուտով կրկին այցելել Հայաստան»,- գրել է նա։

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում ընտրակ…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին կոչ է անում ընտրական իրավունքն իրականացնել ազատ կամարտահայտման սկզբունքով, չտրվել ապօրինի առաջարկներին և ընտրակաշառքի վերաբերյալ որևէ տեղեկության տիրապետելու դեպքում անհապաղ հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

    «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ընտրական գործընթացներում ներգրավված տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշառք տալու հանցավոր գործողություններում։
    Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջիններս պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին, նախապես համաձայնություն տված քաղաքացիներին փոխանցել ընտրակաշառք՝ ակնկալելով, որ լռության օրվա ընթացքում իրավական արձագանքը կլինի սահմանափակ»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Կոմիտեն զգուշացնում է, որ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է, իսկ դրանց մասնակից անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության՝ անկախ ժամանակից, վայրից կամ ներգրավված անձանց շրջանակից։

  • 2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին…

    2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին
  • «FlyOne Armenia» ավիաընկերությունը հունիսի 4-ից մեկնարկել է Երևան- Ալիկանտե-Երևա…

    «FlyOne Armenia» ավիաընկերությունը հունիսի 4-ից մեկնարկել է Երևան- Ալիկանտե-Երևան չվերթnերը: 
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունից՝ մանրամասնելով, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: