Category: Armen Press

  • Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության …

    Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը
  • Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին…

    Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանի (վախճանվել է 2017թ-ին, — խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:
  • Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախա…

    Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը
    Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

    «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Կրթություն խաղաղության համար» բանաձևը, որը նախաձեռնել էր Հայաստանի Հանրապետությունը։ Այս նախաձեռնության միջոցով ՀՀ-ն վերահաստատում է, որ կրթությունը մեր ռազմավարական առաջնահերթությունն է և խաղաղության կառուցման կարևորագույն հենասյունը»,-գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

    Միրզոյանն իր գրառման մեջ նաև շնորհակալություն է հայտնել այն պետություններին, որոնք աջակցել են Հայաստանի նախաձեռնությանը և համահեղինակել են բանաձևը։

  • Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնըhttps://youtu.be/bmAYLBjBEbk?si=gN0lTwoW2i…

    Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը
    https://youtu.be/bmAYLBjBEbk?si=gN0lTwoW2ixajtWk

    Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

    Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը
    #news #armenia #armenpress #wine
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի …

    Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։
    Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։
    Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։
    Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
  • Firebird ընկերության արհեստական բանականության (ԱԲ) մեգանախագիծը, որը Հայաստանը դ…

    Firebird ընկերության արհեստական բանականության (ԱԲ) մեգանախագիծը, որը Հայաստանը դիրքավորում է որպես Կովկասի տարածաշրջանի առաջատար ԱԲ գերհամակարգչային կենտրոն, անցնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ։
    ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցներն առաջին անգամ այցելեցին Հրազդանի մոտակայքում գտնվող ԱԲ տվյալների կենտրոն և Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կառուցվող համալիրում՝ առաջին անգամ անմիջականորեն ծանոթանալով նախագծին՝ մինչև դրա գործարկումը։
  • «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական …

    «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
    Այս մասին տեղեկանում է «Հանրապետության» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից։

    «Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»,– գրել է նա։

  • Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հունիսի …

    Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հունիսի 5-ին «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները Կարապի լճի մոտ անցկացրին վերջին՝ «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան։
    Ըստ նրանց՝ անցնող տարիներին բոլոր քաղաքական ուժերն իրենց տարողունակության չափով լցրել են ժողովրդի համբերության բաժակը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի շրջանակում նրանք մեծ բաժակի մեջ դույլերով ջուր լցրին, այնուհետև շուռ տվեցին բաժակը, որպեսզի ջուրը թափվի։
    Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցի խոսքով՝ ինքն ուրախ է, որ իրենց հաջողվել է փոխել, կոտրել քարոզարշավի ընդհանուր մաղձը, ատելության խոսքը, փոխադարձ վիրավորանքներն ու մարդկանց ժպիտ պարգևել, զուգահեռաբար տեղեկացնել իրենց ծրագրերի մասին։
  • Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական…

    Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

    https://cdn4.telesco.pe/file/691424dd17.mp4?token=vA7S_-VFnXH6KpjIjNjtUq0jzQyIVcjOdYkwicEILuvRyQBCXOm6B1aLm9_sS1EkbmoQgBw13Ve5zpX1aOa8r5JRj5ZxF79IcN6IrNq4NB79gBnl8SYEpjaFeWY1k4J2MYQmtVXWA4Cz6sKKS9iJUSED1VfuS8KJAHSSuMSGg2AVoW6Qifgf79KF9yfpGNXYcIZ_mWuRSyXyalmdf8iwDoScPmB2CrKtnfuBD4DnPJNkyYOx3bmneTxMUMiYiUbPlbYcNKFwusLL42-VJw36tzEDS9ZbX-lWhRG8YuG4G6whNdy63bH9L3YSUoGviAKiU5oktSsD6QaRqsHw6JiXJQ

  • Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու ճապոնական ավանդական…

    Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ «Ճապոնիայից Հայաստան. ավանդական երաժշտության համերգ» խորագրի ներքո։
    Համերգը տեղի կուեննա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 13-ին ժամը 19:30-ին։
    Համերգի ընթացքում կհնչեն ճապոնական ավանդական գործիքներ, ինչպիսիք են շոն, վագոնը և ցուգարու շամիսենը, ինչպես նաև կներկայացվի ճապոնական պար։
    Ծրագիրը կներառի նաև հայ արտիստների հետ համագործակցություններ և դաշնամուրային կատարումներ։
    Մուտքն ազատ է։