Category: Armen Press

  • Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 11-ի համեմատ այս տարվա նույն օրվա դրու…

    Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 11-ի համեմատ այս տարվա նույն օրվա դրությամբ ցածր է մնում 12 սանտիմետրով։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 23 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 35 սանտիմետր նիշի դիմաց։ Իսկ այս տարվա հունվարի 11-ից մինչ փետրվարի 11-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով։
    2026 թվականի հունվարի 1-ից մինչ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 6 միլիոն 88 հազար խմ ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
  • Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Աստվածահայտնությունից…

    Հայ Առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Աստվածահայտնությունից քառասուն օր հետո նշում է Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։
    https://armenpress.am/hy/article/1242008
  • Չեմ ընկալում, որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ…

    Չեմ ընկալում, որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար
    https://youtu.be/1tV0MiD-Jsg

    Չեմ ընկալում, որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու․ ՆԳ նախարար

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը փակ է Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանո…

    Բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը փակ է Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհին («Կազբեգի» անցակետ) ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով, հայտնել են Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից։
  • Կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործարկվի 2026 թվականի աշնանը։«Ար…

    Կենսաչափական անձնագրերի համակարգը Հայաստանում կգործարկվի 2026 թվականի աշնանը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
    «Սա մեր տեսլականն է, և մենք արել ենք պրակտիկորեն առավելագույնը, որպեսզի այս ժամկետը պահպանվի։ Այս պահի դրությամբ ունենք հստակ ֆիքսված վերջնաժամկետ՝ 2026 թվականի աշուն, որի շրջանակում բիոմետրիկ նոր համակարգը կգործարկվի, և մեր քաղաքացիները կկարողանան ստանալ ինչպես բիոմետրիկ նոր անձնագրեր, այնպես էլ նույնականացման քարտեր»,-ասաց նախարարը։
    Նրա խոսքով՝ նույնականացման քարտերի մասով արդեն հաստատվել է վերջնական նկարագիրը, իսկ խմբաքանակն ուղարկվել է մեծածավալ մեխանիկական տպագրության։
    «Այս փուլում աշխատանքներ են տարվում կենսաչափական անձնագրի դիզայնի վերջնականացման ուղղությամբ։ Առաջիկայում հանրությանը կներկայացվի նաև նոր անձնագրի նկարագիրը, որից հետո կսկսվեն խմբաքանակային տպագրությունները»,- նշեց նախարարը։
    Սարգսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ հին նմուշի անձնագրերը և նույնականացման քարտերը ավտոմատ կերպով դուրս չեն գալու շրջանառությունից։
    «Դրանք շարունակելու են գործել այնքան ժամանակ, որքան վավեր են տվյալ պահի դրությամբ։ Քաղաքացիները իրենց կամարտահայտությամբ կդիմեն նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար»,- ասաց Սարգսյանը։
    Նախարարը հավելեց, որ նախատեսվում է ներդնել հերթերի կառավարման նոր համակարգ։
    «Քաղաքացիները նախօրոք առցանց կգրանցվեն, կներկայացնեն անհրաժեշտ տվյալները և վճարումները, ինչի շնորհիվ գրասենյակ այցելելիս գործընթացը կտևի ընդամենը մի քանի րոպե՝ ներառելով մատնահետքի և լուսանկարի հանձնումը»,- եզրափակեց նախարարը։
  • Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տա…

    Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
  • 2025 թվականը շրջադարձային է եղել Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիա…

    2025 թվականը շրջադարձային է եղել Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար
    Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

    «2025 թվականի ընթացքում Հայաստան մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ, դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ: Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ բացառիկ են դիտարկվում թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների մասով, որովհետև 2010 թվականից, ինչ մենք սկսել ենք հաշվարկել հատկապես Հայաստանի քաղաքացիների հետ կապված մուտքերի և ելքերի միգրացիոն սալդոն, առաջին անգամ է, երբ մենք ունենք լիովին այլ պատկեր: Արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական սալդո, որը կազմել է 30477։ Այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է՝ 8660։ Նշեմ, որ վերջին 15 տարիների կտրվածքով սա առաջին տարին է, երբ Հայաստանի քաղաքացիների սալդոն դրական է։ Միակ բացառությունը եղել է 2020 թվականին, ինչը պայմանավորված է եղել կորոնավիրուսի համավարակով, ուստի սա պետք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ»,- ասաց Արփին Սարգսյանը:

    Նախարարը շեշտեց, որ այսպիսով գրանցվել է արտագաղթի պատուհանի փակում, և արդեն իսկ ներգաղթի միտումներ են ձևավորվում Հայաստանի միգրացիոն իրավիճակում։ Նախարարի խոսքով՝ սա վկայում է ՀՀ ներքին անվտանգության մակարդակի մասին, խաղաղության հասնելու ՀՀ ջանքերի մասին և մնացած դրական փոփոխությունների մասին, որոնք անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել։

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսըhttps://youtu.be/OzR30CUEGtMՆԳ նախար…

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը
    https://youtu.be/OzR30CUEGtM

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը. ՈԻՂԻՂ

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը. ՈԻՂԻՂ
    #armenia #news #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կա…

    ❗️Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
    Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։
    Հայկական կողմի մասնակիցներ
    Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ
    Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
    Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
    Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
    Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
    Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ
    Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
    Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
    Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան
    Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
    Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
    Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
    Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող
    Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
    Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
    Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
    Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
    Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
    Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
    Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

    Ադրբեջանական կողմի մասնակիցներ

    Ֆարհադ Մամեդով — Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն
    Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
    Քամալա Մամեդովա – 1news az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր
    Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ
    Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ
    Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող
    Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)
    Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն
    Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու
    Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
    Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ
    Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ
    Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ
    Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան
    Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ
    Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
    Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից
    Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ
    Ֆուադ Ագամալիև – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ
  • Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կ…

    🔴 Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։
    https://youtu.be/XoTXEGjdWmY

    Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/