Category: Armen Press

  • Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվԸնդունեք իմ ան…

    Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

    Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
    Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։
    Մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։
    Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ։

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է մնալ տարածաշրջան…

    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է մնալ տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաներից մեկը. չնայած երկու երկրների միջև վերջին զարգացումները վկայում են խաղաղության ուղղությամբ կարևոր առաջընթացի մասին՝ այնուամենայնիվ, խաղաղությունը դեռևս մնում է փխրուն և պահանջում է միջազգային հանրության հետևողական աջակցություն։ 
    «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է արտահայտել ՄԱԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դավիդ Ֆերնանդես Պույանան՝ անդրադառնալով ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերություններն ու գործընկերությունն առավել խորացնելու ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող քայլերին ու Երևանի եվրոպական ձգտումներին:
  • Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ո…

    Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
  • Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Փոքր …

    Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
    Մոնակոյում ընթացող Փոքր երկրների Եվրոպայի առաջնության 1500 մետր ու 5000 մետր մրցատարածությունում Երվանդ Մկրտչյանը առաջինն է հատել եզրագիծը՝ դառնալով մրցաշարի կրկնակի ոսկե մեդալակիր:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությու…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գործող իշխանությունը նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց է սկսել։
    ՀՀ վարչապետն այդ մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

    «Մենք թևակոխել ենք նոր որակի պետություն ստեղծելու գործընթաց։ Եվ նոր որակի պետությունն ունի մի քանի կարևոր բնորոշիչներ։ Այդ բնորոշիչներից առաջնայինն այն է, որ պատմության և իրականության միջև տեղի է ունեցել սահմանազատում և սահմանագծում, ինչը նշանակում է, որ պատմությունը մեզ համար ոչ թե ապագայի մեջ մտնելու խոչընդոտ է, այլ ապագայում, որն այսօր է, անցյալի ողբերգությունները և ձախողումները չկրկնելու ուղեցույց։ Այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք 2022 թվականից ի վեր, մեր պատմությունն ընթերցելու, վերընթերցելու, վերլուծելու արդյունք է։ Եվ այսօր պատիվ ունեմ ձեզ զեկուցել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի»,-  ասել է Փաշինյանը։  

    Նրա խոսքով՝ նոր որակի պետություն նշանակում է նոր որակի կրթություն, նոր որակի սոցիալական ապահովություն,  նոր որակի տնտեսություն։

    «Այսօր Հրազդանում մեծ տեմպերով կառուցվում է արհեստական բանականության գործարան, հիմա արդեն Գագարինում պատրաստ է և առաջիկա օրերին բացվելու է արհեստական բանականության առաջին գործարանը, որը ավելի փոքր մասշտաբ ունի, բայց սա էլ շատ մեծ իրադարձություն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

  • Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությ…

    Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ուրախ, գունեղ և հետաքրքիր տոնական միջոցառման։
    ՀՀ ներքին գործերի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
    «Միջոցառումը կմեկնարկի ժամը 11։00-ին՝ ՆԳՆ փրկարար ծառայության հրապարակում (Դավթաշեն, 4-րդթաղամաս, Անաստաս Միկոյան փողոց 109/8)։
    Փոքրիկներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ճանաչողական և իրազեկող խաղեր, թեմատիկ մրցույթներ, հետաքրքիր առաջադրանքներ, նվերներ ու լուսանկարման անկյուն։
  • Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 5-ին` ժամը 20:00-ին, «Քաղաքացիական պայ…

    Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 5-ին` ժամը 20:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կանցկացնի իր քարոզարշավային ամփոփիչ հանրահավաքը:

    «Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում սպասում եմ մեկ մարդու, և այդ մեկ մարդը Դու՜ ես»,- ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է ՔՊ առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Երևանում մայիսի 30-ի ցերեկը, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-4-ին առավելապես երեկո…

    Երևանում մայիսի 30-ի ցերեկը, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-4-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, հանրապետության տարածքում մայիսի 30-ի ցերեկը շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
    Մայիսի 30-ի ցերեկը տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։
    Հունիսի 1- 4-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
  • Ամերիկյան Anthropic ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է 65 մի…

    Ամերիկյան Anthropic ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ իր արժեքը հասցնելով 965 միլիարդ դոլարի։