Category: Armen Press

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ամերիկյա…

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի՝ Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն, որի գլխավոր աստղը Գրեմմիի մրցանակակիր Բեդ Բաննին էր, պատմության մեջ վատագույններից մեկն է եղել։
    Այս մասին Թրամփը գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։

    «Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն պարզապես սարսափելի էր, բոլոր ժամանակների վատագույններից մեկը։ Այն անիմաստ է, վիրավորանք է Ամերիկայի մեծությանը և չի համապատասխանում հաջողության, ստեղծարարության ու գերազանցության մեր չափորոշիչներին։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է ասում այս տղան, իսկ պարը զզվելի է՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր ԱՄՆ-ի ողջ տարածքում ու ամբողջ աշխարհում դիտում են այն։ Այս «շոուն» պարզապես «ապտակ է» մեր երկրին, որն ամեն օր նոր ստանդարտներ ու ռեկորդներ է գրանցում»,- գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ շոուն որևէ դիտարժանություն չունի։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, փետ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
    Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
  • Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս պահին գների էական տատանումներ չեն արձանագր…

    Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս պահին գների էական տատանումներ չեն արձանագրվում. Երևանում  գները պահպանվում են գրեթե անփոփոխ, իսկ մարզերում նկատվում է  ավելի ակտիվ շարժ:
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ  Էդգար  Կիրակոսյանը նշեց, որ շուկայական արժեքների ուսումնասիրության համար առանձնացվել են այն գործարքները, որոնք  ունեն առավել մեծ տեսակարար կշիռ և իրական ազդեցություն շուկայի ընդհանուր պատկերի վրա: Դրանք,  մասնավորապես, հողամասերի և բնակարանների առուվաճառքի գործարքներն են:

    Անշարժ գույքի շուկան Հայաստանում շարունակում է պահպանել կայուն դինամիկա

    Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս պահին գների էական տատանումներ չեն արձանագրվում. Երևանում գները պահպանվում են գրեթե անփոփոխ, իսկ մարզերում…

  • Տիգրան Ավինյանը հորդորով դիմեց երևանցիներինhttps://youtu.be/mTyv43NoDz0Տիգրան Ավ…

    Տիգրան Ավինյանը հորդորով դիմեց երևանցիներին
    https://youtu.be/mTyv43NoDz0

    Տիգրան Ավինյանը հորդորով դիմեց երևանցիներին

    Տիգրան Ավինյանը հորդորով դիմեց երևանցիներին։
    #armenia #news #municipal #yerevan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Տիեզերքում տեղի ունենալիք որոշ երևույթների 2026 թվականին հնարավոր կլինի հետևել ն…

    Տիեզերքում տեղի ունենալիք որոշ երևույթների 2026 թվականին հնարավոր կլինի հետևել նաև Հայաստանի տարածքից: Սակայն մեզ համար նկատելի չի լինի, օրինակ, Արևի ամբողջական խավարումը: Ի՞նչ կարող ենք այս տարի տեսնել`մեր հայացքը դեպի երկինք ուղղելիս: Այս և այլ հարցերի մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:
    — Ո՞րն եք համարում 2025 թվականին Բյուրականի աստղադիտարանի գիտնականների կատարած ամենանշանակալի հետազոտությունը կամ հայտնագործությունը: Նմանապես ո՞րն էր, ըստ Ձեզ, աշխարհում ամենանշանակալի աստղագիտական իրադարձությունը նախորդ տարի:

    — Լավ աշխատանքներ շատ ունենք, հայտնաբերել և հայտնաբերում ենք բազմաթիվ տիեզերական նոր օբյեկտներ: Սակայն կուզենայի առանձնացնել հատկապես մեր գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի աշխատությունը, որն արժանացավ բարձր գնահատականի և մեծ արձագանք ստացավ գիտական շրջանակներում: Հեղինակը սահմանել և հաշվարկել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես փոքր է մնում «վակուումում լույսի տարածման» արագությունից: Այսպիսով, Գագիկ Տեր-Ղազարյանը, դրսևորելով հատուկ մոտեցում, ստեղծել է իր տեսությունը և լուծել Էյնշտեյնի «Հարաբերականության տեսության» մի կարևորագույն խնդիր, որի լուծումը 1915 թվականից մինչև անցյալ տարի չէր հաջողվում գտնել: Գագիկ Տեր-Ղազարյանի ներկայացրած համակարգում բոլոր արագություններն արդեն տեղավորվում են լույսի արագության ավելի ցածր տիրույթում:
    Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, ապա շատ եմ կարևորում Եվրոպական տիեզերական գործակալության Gaia տիեզերական դիտակի հաղորդած տվյալները, որոնք առավել մանրակրկիտ են ներկայացնում մեր գալակտիկայի պատկերը: Կան ևս մի քանի նշանակալի աշխատանքներ, բայց առավել տարածվածները հիմնականում առնչվում են մեծ տվյալների բազաներին:

  • Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂhttps://www.youtu…

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/live/LEI_a_FPq2E?si=gmJS8-aB27XHw92I

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ

    Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ
    #armenia #news #armenpress #municipal #yerevan #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • ԱՍՀ նախարարությունը հերքում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությա…

    ԱՍՀ նախարարությունը հերքում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը դադարեցնելու խոսակցությունները
    Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը դադարեցվելու են։
    Նվեր Կոստանյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։ Այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։

    Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են` թե´ բնակապահովման, թե´ զբաղվածության, թե´ սոցիալական աջակցության ուղղություններով։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Դիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանը՝ որպես Հովհաննես Շարամբեյանի ա…

    Դիլիջանում բացվել է Հայկական գործվածքի թանգարանը՝ որպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

    «Երեկ Դիլիջանում բացվեց Հայկական գործվածքի թանգարանը՝ որպես Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ։
    Պետության միջոցներով հուշարձան շենքն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ներսում հրաշալի ցուցադրություն է, որը տեսնելը պետք է դառնա Դիլիջան գնալու ևս մեկ առիթ»,- գրել է նախարարը։

  • Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի՝ Հայաստան այցի շր…

    Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի՝ Հայաստան այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
    «Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները»,- գրել է Պապիկյանը:

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտո…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
    Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում, որը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
    Նշվում է, որ այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու ջանքերին և TRIPP նախագծի առաջխաղացմանը։