Category: Armen Press

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտո…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
    Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կլինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում, որը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
    Նշվում է, որ այցը Հայաստան և Ադրբեջան կնպաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու ջանքերին և TRIPP նախագծի առաջխաղացմանը։
  • Հայ ընթերցողին ներկայացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հե…

    Հայ ընթերցողին ներկայացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը:
    Մխիթարյանի կենսագրական գիրքը` «Իմ կյանքը` միշտ կենտրոնում»-ը, հայերեն հրատարակել է NewMag հրատարակչությունը: Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված գրքի բնօրինակը իտալերեն է: Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:
    Գրքի շնորհանդեսի ժամանակ Մխիթարյանը հանդես եկավ ուղերձով. «Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, այլ նրանց մասին, ովքեր երազում են, պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում: Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների ու ցավոտ պահերի մասին է»,-ասաց Մխիթարյանը:
    Գիրքը կվաճառվի 7800 դրամով:
  • Հայաստանը 2025 թվականի ընթացքում շարունակել է խաղաղության օրակարգի սպասարկումը, …

    Հայաստանը 2025 թվականի ընթացքում շարունակել է խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։
    Այս մասին արձանագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արտաքին գործերի նախարարությունում գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում։
    Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։
    Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը և նախաստորագրմանը, ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան համաձայնություններին, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերին և նախաձեռնություններին։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:

    Խաղաղության գործընթաց, շոշափելի արդյունքներ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում. ԱԳՆ-ն ամփոփել է 2025 թվականը

    Հայաստանը 2025 թվականի ընթացքում շարունակել է խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև…

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպ…

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարներին։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
    Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 — 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
    Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
    Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։
    Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին։
    Հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում հր…

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, թե «Օթևան» ՊՈԱԿ-ի Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում գտնվող սոցիալական բնակֆոնդի բնակիչներին ստիպում են ազատել իրենց բնակարանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
    «Տեղեկացնում ենք, որ որևէ ընտանիքի բնակարանից դուրս գալու պահանջ չի ներկայացվել: Տվյալ ընտանիքներին առաջարկված նոր պայմանագրերի կնքումը պայմանավորված է բացառապես իրավական փոփոխություններով․ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների կացարանով ապահովման ծառայությունների կանոնակարգումը վերապահվել է «Օթևան» ՊՈԱԿ-ին, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ծառայությունների հետագա մատուցումը կազմակերպել նախարարության որդեգրված քաղաքականության և ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն»,-գրել է Կոստանյանը։
    Նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և մանրամասն պարզաբանում կտրվի նաև տվյալ ընտանիքների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում։
  • Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում, որտեղ կայացավ 25-րդ …

    Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում, որտեղ կայացավ 25-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը
    Բացման արարողության հիմնական մասը կայացավ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում, իսկ արարողության փոքրիկ հատվածը եղավ նար Կորտինայում: Արարողությունը լի էր պարային շոու ներկայացմամբ, որի ընթացքում ներկայացվեցին Իտալիայի պատմության ամենակարկառուն դեմքերը, ինչպես նաև երաժշտական համարով հանդես եկան իտալացի հայտնի երգիչ Անդրեա Բոչելին ու համաշխարհայի փոփ կատարող Մրայա Քերին:
    Մարզիկների շքերթին մասնակցեց նաև հայկական պատվիրակությունը, որտեղ Հայաստանի դրոշակակիրներն էին գեղասագորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։
    Ներկաներին ողջունեցին ու Օլիմպիական խաղերի պաշտոնապես բացեցին ձմեռային այս խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջիովանի Մալագոն ու ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին:

    «Սա ձեր պահն է, ու ես հրաշալի հասկանում եմ, թե ինչպես եք դուք զգում ձեզ հիմա: Հպարտ եղեք ձեզնով, թե որքան հեռու եք հասել ու վայելեք ամեն վայրկյանը: Դուք հասնելու եք ձեր օլիմպիական երազանքներին ու աշխարհին ցույց կտաք՝ ինչպես: Դուք մեզ հիշեցնում եք, որ կարող ենք լինել բարի, խիզախ»,-ողջունելով մարզիկներին` ընդգծեց ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին:

    Օլիմպիական խաղերի կրակը վառեցին լեռնադահուկորդներ Սոֆիա Գոգիան, Ալբերտո Տոմբան, Դեբորա Կոմպանոնիին:
    Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնեն դահուկավազորդները: Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում: Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

  • Հայ-չինական երկկողմ հարաբերությունների համար անցած տարին նշանակալից է եղել և նոր…

    Հայ-չինական երկկողմ հարաբերությունների համար անցած տարին նշանակալից է եղել և նոր զարգացում են ստացել տնտեսական, գործնական համագործակցությունը, մշակութային փոխանակումներն ու ժողովուրդների բարեկամությունը։
    Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը չինական Նոր տարվա՝ Գարնանային տոնի առթիվ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։
  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռ…

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ:
  • Հայաստանի Հանրապետության Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանո…

    Հայաստանի Հանրապետության Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը:
    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
  • Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկադիր կ…

    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2025 թվականի գործունեության հաշվետու խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են ծառայությունից։
    2025 թվականի ընթացքում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն․ կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով: Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ․ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ․ դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն․ դրամ։
    Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։
    Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը դրական է գնահատել ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են։