Category: Armen Press

  • Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաս…

    Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի վերաբերյալ։
    Գործակալությունը, հղում անելով արևմտյան հետախուզական և կառավարական պաշտոնյաների, գրում է, որ Ռուսաստանն ակտիվացրել է ջանքերը Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը կանխելու համար՝ վախենալով, որ դա կարող է ամրապնդել Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք։  

    «Համաձայն արևմտյան հետախուզության 5 աշխատակիցների հետ հարցազրույցների և փաստաթղթերի, որոնք տեսել է Reuters գործակալությունը, հունիսի 7-ին ընդառաջ Մոսկվայի գործողությունները ներառում են ապատեղեկատվական արշավը՝ hաջակցություն պրոռուսական թեկնածուների և Ռուսաստանից տասնյակ հազարավոր հայերի Հայաստան տեղափոխելու համարձակ ծրագիրը՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,- գրում է գործակալությունը։

    Reuters-ը գրում է, որ դեպի ծով ելք չունեցող, 3 միլիոն բնակչությամբ Հայաստանը սառը պատերազմի տարիներից ի վեր հիմնականում գտնվել է Մոսկվայի ուղեծրում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հարցումների համաձայն՝ առաջատարն է առաջիկա ընտրություններում, մտերմացել է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ՝ դառնալով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, որն էլ իր հերթին արդեն աջակցություն է հայտնել Փաշինյանին։
    Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել էր Երևան, որտեղ համաձայնագիր էր ստորագրել օգտակար հանքանյութերի, ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կարող է ավելի թուլացնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը։
    Reuters-ը նաև հիշեցրել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, 2024 թվականից էլ կասեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր մասնակցությունը՝ շեշտադրելով նաև այն, որ այս ամսվա ընթացքում Հայաստանում հյուրընկալվել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
    «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի թաքցնում իր դժգոհությունը Փաշինյանի շրջադարձի առնչությամբ։ Վերջին օրերին Մոսկվան զգուշացրել է, որ Հայաստանը ռիսկի է դիմում՝ կորցնել բնական գազի էժան մատակարարումները, ինչպես նաև սահմանափակել է հայկական արտադրանքների ներմուծումը՝ ներառյալ մրգերը, բանջարեղենը, ծաղիկներն ու կոնյակը։
    Արևմտյան երեք չինովնիկի խոսքով՝ Մոսկվայի ենթադրյալ թեկնածուն Սամվել Կարապետյանն է, միլիարդատեր, որն անցնում է դատական պրոցեսներով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով»,- գրում է գործակալությունը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը հերքում է Ռուսաստանից աջակցություն ստանալու վերաբերյալ մեղադրանքները։

  • Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Ար…

    Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում բացվեց «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԵԱՏՄ նիստին…

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԵԱՏՄ նիստին

  • Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձր…

    Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը
    Խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Փաշինյանն այս օրերին մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։
    Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է, որ չի մասնակցելու նիստին՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու պատճառով։
    Նիստի մեկնարկին բացման խոսքով է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
    Նա նշել է, որ հանդիպումը յուրահատուկ նշանակություն ունի՝ հիշեցնելով, որ 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրվել է պայմանագիրը, որով տրվել է Եվրասիական տնտեսական միության մեկնարկը։ «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ մայիսի 29-ը հայտարարվել է որպես Եվրասիական տնտեսական միության օր»,- ասել է Ղազախստանի նախագահը։
    Տոկաևը նշել է, որ ԵԱՏՄ-ի պատմությունը շարունակվում է ավելի քան 10 տարի, այդ ընթացքում մեծ աշխատանք է տարվել տնտեսական ինտեգրացիայի խորացման ուղղությամբ։
  • հայտարարել է, որ Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասակ…

    հայտարարել է, որ Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ ինֆլյացիայի վրա։
    ՌԴ տնտեսական զարգացման նախարարն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

    «Ես պատրաստ եմ մեր շուկայի անունից խոսել։ Մեր շուկայի վրա, իհարկե, չի ազդի։ Երեկ ինձ հարցնում էին, ի՞նչ է լինելու ինֆլյացիայի հետ և այդպես շարունակ։ Դրանք բավականին ցածր սպառում ունեցող ապրանքներ են։ Հիմնական ծավալը մենք միշտ բավարարում ենք մեր սեփական արտադրության հաշվին՝ այնտեղ, որտեղ պետք է։ Այդ ուղղություններով մենք մեր շուկայի մատակարարների բավականին դիվերսիֆիկացված համակարգ ունենք։ Չնայած, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, բայց ոչ մի խնդիր մեր տնտեսության համար չի լինի»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կազդեն  Ռուսաստանի տնտեսության վրա հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների ներմուծման  նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները։

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականաց…

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի խումբ ընտրողների տվել են ընտրակաշառք։

    «Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կոմիտեից՝ ներկայացնելով նաև ձայնագրություն։

    https://cdn4.telesco.pe/file/6d6b7bc91d.mp4?token=qElR9WLUEQ-pt9MahqISYNQ0fOPlZT5sIFXjYUUubpT7BdhK4ZRWs4iPeebwxdvB-PcTdCZUXdUF1veXJ7JUZyn4IbrU1nOU2J0M60OphSUghnP9EdsKJzxqNV4lnE4ErrpwJGR83-5q9HCSGD6ug031HmE5bVE-MY-ssT7gDj4QhVwLGGPTgGxdKs-cXPxhRo3vc9szGkbCkOsFEw-CqZN-9p3Vv5XntaEHsBiln7638CFXLDZVPvjZXMpwlZ1K_4T-KCTbGHbWvItBLZBxdiFD8kDrCUGaTEJQ1_imqueEsV00VbLjS4x5tp6z_ph_NM1RUL0YFOWHfnNVzxXVpyPKXy4yBC4Mpvn2O_1v5pLtMS6jNSsLSKIRtblkGiZ9tU7spZkb53_8Sap5XUfTzslJfSiGaKSQpo6m2VgFkp4XgttlYDa7-ZWP2FJcV3e8r_CMrTf32mtkD3E12TWPqFTSI4AAaE__vlYlFVsgYh4HubZkerLRmeIjdBg5a6ST1PnxHBghp0gx78mrO9JTZjkrC7y1zYUrZL2Ox37KlrhAT2rzQ1YRD-h0EJ01QSWYsme47PsOelr_K5tbxPF0cnb2aNQzDrJ4kLKWPen-lHR0ZQ25y4aspPuZ4oi2wWthA4NaBhG335ofzJfsqCmW9IifKmvZSOsIzKyDYg59qOg

  • Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առան…

    Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում  Աստանայում պլանավորված չէ
    Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը մեկնարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որ չի կարողանալու մասնակցել գագաթնաժողովին՝ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պատճառով։
    Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ փոխվարչապետի և ՌԴ նախագահի առանձին հանդիպում պլանավորված չէ։

    «Ոչ, առանձին հանդիպում պլանավորված չէ,. սակայն, եթե նրանք ցանկանան, նրանք կարող են հրաշալի զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի հարթակներում»,- ասել է Պեսկովը։

  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության ազգային թիմի անդամ Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմեն…

    Հայաստանի ֆուտբոլի առաջնության ազգային թիմի անդամ Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիա» ակումբի հետ չեմպիոնությունը կարևոր ձեռքբերում է համարում

    «Հրաշալի տպավորություններ ունենք այս չեմպիոնությունից հետո: Բառերով չեմ կարող փոխանցել այն, քանի որ երկար տարիների դադարից հետո «Արարատ-Արմենիա»-ն կրկին Հայաստանի չեմպիոնն է: Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:

    Վերջինիս խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի ֆուտբոլի այս առաջնության մրցաշրջանի երկու հատվածներն էլ իրենց առանձնահատկությունն ու բարդություններն ունեին:

    «Չեմպիոնության համար պայքարը շարունակվում էր մինչև վերջին տուրերը, ինչն ավելի էր բարդացնում մրցակցությունը թիմերի միջև: Պրեմիեր լիգան այս տարի առավել տպավորիչ էր ինձ համար: Մրցանակային տեղերի համար պայքարող բոլոր թիմերը լավ պայքար էին ցույց տալիս ամեն մի խաղում: Մենք արժանի էինք այս չեմպիոնությանը թե մեր կայուն խաղով, թե խաղային որակներով»,-առանձնացրեց նա:

    Հայաստանի ֆուտբոլի առաջնության այս տարվա չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը հավաքեց 60 միավոր:
    Սա «Արարատ-Արմենիա»-ի Հայաստանի երրորդ չեմպիոնությունն է։
    Ակումբը Հայաստանում լավագույնն էին նաև 2018–19 և 2019-20 մրցաշրջաններում։

  • Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ևս մեկ տարանցիկ բեռՎկայակոչել…

    Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ևս մեկ տարանցիկ բեռ
    Վկայակոչելով APA գործակալությանը, մայիսի 29-ին Հայաստան է ուղարկվել հացահատիկով լի չորս վագոն՝ ընդհանուր առմամբ 280 տոննա, և  277 տոննա պարարտանյութով լի չորս վագոն։
    Մինչ օրս Ռուսաստանից տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 28,000 տոննա հացահատիկ, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
    Տարանցիկ բեռնափոխադրումներից բացի, Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։
    Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 10,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։
  • Հայաստանում Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական ն…

    Հայաստանում Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ներկա էր 3 պատգամավոր։