Category: Armen Press

  • Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խ…

    Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության օրվա առթիվ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել զինված ուժերի մի խումբ սպաների։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    Նրա տեղեկատվությամբ՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մասնավորապես՝

    — ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին,
    — 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին,
    — 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին,
    — ինչպես նաև  բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին։

    ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

  • Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խափանել և ձախողման է …

    Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խափանել և ձախողման է մատնել ՀՀ պետականությունը ծնկի բերելու որոշ շրջանակների ծրագիրը։

    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ օրեր առաջ իր կողմից հնչեցված հայտարարությանը։

    «Իմ խոսույթը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի փսևդոէլիտային և նրանց հարակից շրջանակներին, նրանք փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են և ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշել պատերազմի մեջ։ Ղարաբաղի, այսպես կոչված, փսևդոէլիտային արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից։ Այսօր եկել են, ասում են Ղարաբաղի հարցը …. իրենք պետք է պարզաբանեն՝ որտե՞ղ են եղել, բացի փախնելուց, ուրիշ ինչո՞վ են զբաղվել, ոչ մի բանով։ Այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որոնք կարող էին զոհվել և չեն զոհվել, այլ նրանց, որոնք ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։ Իմ որդու մոտ՝ արկից, խրամատի իր ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում, և դա դարձել է շատ քննարկումների առարկա։ Ղարաբաղի փսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են, եկել են, ուզում են Հայաստանը կրկին ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Այդ թվում՝ Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում պահել, դա ունեցել է մեկ նպատակ՝ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը Մեղրիով միջանցք տալուց հետո, մենք այդ բոլոր պլանները խափանել ենք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Մեղրին ու Սյունիքը հանձնելու պլան է եղել, որը հրապարակված է։ Այդ պլանի իրագործման համար է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ը, և ես հպարտ եմ, որ այդ պլանը խափանել եմ»,- ասաց Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Ղարաբաղի փսևդոէլիտայի բոլոր ներկայացուցիչները պետք է պարզաբանեն՝ ինչու չեն եղել առաջնագծում, փախել են։

    «Բոլոր փախածների ցուցակը կա։ Առաջիկայում Ղարաբաղի փսևդոէլիտա ունեցվածքի ցանկերը հրապարակենք Հայաստանի Հանրապետությունում, որ պատկերը պարզ լինի։ Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողնում տնավորվեն։ Պլանավորում ենք առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացում անել, որ այդ ժողովուրդը ի վերջո տնավորվի, հանդարտվի, հանգստանա, պանդուխտի և գաղթականի հոգեբանությունից դուրս գա, բայց փոքր, փախած պսևդոէլիտան չի ցանկանում հանգիստ տալ ժողովրդին, հետևաբար՝ այդ փսևդոէլիտայի գործունեությունը պետք է զրոյացվի …. Ապօրինի գույքի բռնագանձնման համակարգով հատ-հատ այդ տասնյակ և հարյուրավոր տները ձեռքներից առնելու ենք, առաջիկայում դա անպայման տեղի է ունենալու։ Դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից»,-նշել է Փաշինյանը։

  • Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստան…

    Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստանի տնտեսությանը որևէ վտանգ չի սպառնում
    Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի և Կառավարության ղեկավարի հետ ունի վստահելի հարաբերություններ։

    «Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ։ Առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ընդգծել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայում տրանսֆորմացիայի փուլում են։

    «Ես նախկինում էլ ասել եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Եվ ես դա դրական տրանսֆորմացիա եմ համարում»,- նշել է ՀՀ վարչապետը։

    Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ նմանատիպ գործընթացներ նախկինում ևս եղել են, սակայն դրանք լուծվել են աշխատանքային կարգով։

    «Մենք այդ նամակներից ստացել ենք մի քանի անգամ՝ վերջին ութ տարում։ Ես համոզված եմ, որ այս անգամ էլ լուծումներ կգտնենք»,- հայտարարել է նա։

    ՀՀ վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն է տալիս հարցերը լուծել կառուցողական երկխոսության միջոցով։

    «Ես միակ պաշտոնյան եմ, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի և բարձրագույն խորհրդի անդամ եմ։ Ես ուզում եմ պատկերացնեք այդ լծակի մասշտաբը և այդ լծակին ընձեռնված հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը։

    Նրա համոզմամբ՝ այդ հնարավորությունները թույլ կտան շարունակել համագործակցությունը և գտնել փոխընդունելի լուծումներ։

    «Ես կարծում եմ, որ այս լծակները մեզ հնարավորություն կտան կոնստրուկտիվ երկխոսության ճանապարհով գտնել հարցերի լուծումները»,- նշել է վարչապետը։

    Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանի տնտեսությանը վտանգ չի սպառնում։

    «ՀՀ տնտեսությանը ոչինչ չի սպառնում։ ՀՀ տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ»,- հայտարարել է նա։

  • Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգերը բավարար չափով կայացած են՝ կանխել…

    Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգերը բավարար չափով կայացած են՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ։

    «Արմենպրես»
    -ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե իրենից հաղթանակը «գողանան», ինքը պատրաստ է գնալ հեղափոխության։
    «Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»,- ասել է վարչապետը։
    Փաշինյանը նաև հայտարարել է, որ անիմաստ է մեկնաբանել Քոչարյանի՝ ընտրություններում հաղթելու վերաբերյալ պատկերացումները։
    «Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է՝ ինքը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն անել։ Մնում է միայն կարեկցել այդ մարդուն»,- նշել է նա։
  • Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն Հայաստանի նո…

    Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ:
    Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի թղթակցի՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրին վերաբերող հարցին։ 
     

    «Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվագյուտ միներալները: Հուշագրի նպատակը Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով, կան միներալներ, որոնք քառասուն, հիսուն տարի առաջ, բացի գիտականից, էական հետաքրքրություն չեն առաջացրել, իսկ այսօր էական նշանակություն ունեն արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,- նկատեց վարչապետը:

    Փաշինյանը հավելեց՝ այժմ միշտ չէ, որ ընդերքը հորատումով են հետազոտում․

    «Տիեզերական հետազոտությունների միջոցով կաշխատենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ»:

  • Չենք պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ. Փաշինյանhttps://youtu.be/VRbQNkF4Hrg?si=PstB…

    Չենք պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ. Փաշինյան
    https://youtu.be/VRbQNkF4Hrg?si=PstBHWQkqjV0r3v7

    Չենք պատրաստվում ԵԱՏՄ-ից դուրս գալ․ Փաշինյան

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Հայաստանի ընդերքը կուսումնասիրվի ժամանակակից տեխնոլ…

    ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Հայաստանի ընդերքը կուսումնասիրվի ժամանակակից տեխնոլոգիաներով. վարչապետ
    https://youtu.be/eKMlhabRj2w?si=kCq-0FA8C2i_lmQs

    ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Հայաստանի ընդերքը կուսումնասիրվի ժամանակակից տեխնոլոգիաներով․վարչապետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղա…

    Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Թրիփփ նախագիծը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացված լինելու հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի: Առանձին համաձայնագիր է ստորագրվում և այդ համաձայնագիրը կիրականացվի»,- ասաց վարչապետը:

  • Հանրապետության օրվա զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են ՀՀ բանակի նորագույն…

    Հանրապետության օրվա զորահանդեսին առաջին անգամ ներկայացվել են ՀՀ բանակի նորագույն սպառազինությունն ու տեխնիկան:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ելույթը. Զորահանդես 2026…

    ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ելույթը. Զորահանդես 2026