Category: Armen Press

  • Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի առաջին տուրի համար Եղիշե Մելիքյանը ներկայա…

    Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի առաջին տուրի համար Եղիշե Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը:
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմում ընդգրկված են` Օգնյեն Չանչարևիչը, Էրիկ Փիլոսյանը, Խուլիո Բուենոն, Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Նարեկ Հովհաննիսյանը, Արթուր Միրանյանը, Արթուր Սերոբյանը:
    Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմրցի Լատվիայի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզ…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։
    ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև առավել սերտ կապերի ձևավորման հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը։
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգա…

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
    ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) երկրորդ վերանայման շրջանակներում բարձրացված հարցերը: 
    Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականությանը:
    Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ երկրում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ցուցաբերված տեխնիկական աջակցության համար:
  • Հռոմի Լևոն XIV պապը պետական այցով Ֆրանսիայում է…

    Հռոմի Լևոն XIV պապը պետական այցով Ֆրանսիայում է
  • Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսնե…

    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3․2 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 274․3 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
    Օգոստոսին՝ հուլիսի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 13․3, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 9․8 տոկոսով: Օգոստոսին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 663․2 մլն դոլար:
    Արտահանումը տարվա առաջին ութ ամիսներին 6․5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 4 մլրդ 623․9 մլն դոլար: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, ծավալը կրճատվել է 4 տոկոսով, սակայն 2025 թվականի օգոստոսի համեմատ աճել է 1․3 տոկոսով: Օգոստոսին Հայաստանից արտահանումը գնահատվել է 573․5 մլն դոլար:
    Ներմուծումը հունվար-օգոստոսին 9․3 տոկոսով գերազանցել է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 8 մլրդ 650․4 մլն դոլար: Օգոստոսին՝ հուլիսի համեմատ կրճատվել է 17․5, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ աճել է 14․9 տոկոսով: Օգոստոսին ներմուծման ծավալը եղել է 1 մլրդ 89․7 մլն դոլար:
    ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հունվար-օգոստոսին եղել է 372․29, իսկ օգոստոսին՝ 365.48 դրամ:
  • Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազիhttps://youtu.be/aN-upTMF_…

    Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի
    https://youtu.be/aN-upTMF_b0?si=ZPH0c6sPYu1YiYYJ

    Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

    Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի:
    #news #armenia #armenpress #weather
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագ…

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ:
    Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
    «ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ղազախստանյան հատվածում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում ուսումնամարտական խնդրի կատարման ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների մահվան»,- ասված է հեռագրում:
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
    Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։
    ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։
    Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։
    Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը նաև տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։
    Ընդգծվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման ու բազմաբովանդակ զարգացման համար։
    Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկյուդիեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։
  • Հայաստանը և Թուրքիան վճռականորեն առաջ են մղում երկկողմ հարաբերությունների կարգավ…

    Հայաստանը և Թուրքիան վճռականորեն առաջ են մղում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
    «Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, եւ ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասել է Փաշինյանը։
  • Վրաց-ռուսական սահմանի «Դարյալի» հսկիչ անցակետի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքաց…

    Վրաց-ռուսական սահմանի «Դարյալի» հսկիչ անցակետի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
    Հաղորդվում է, որ Դևդորակի հովտում ազդարարման համակարգերը գրանցել են ջրի մակարդակի բարձրացում գետաբերանի հատվածում։ Դրա հետևանքով «Դարյալի» հսկիչ անցակետում գտնվող քաղաքացիները, պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները անվտանգ վայր են տարհանվել։
    Նաև անվտանգության նկատառումներով սահմանափակվել է ավտոմոբիլների երթևեկությունը երկու ուղղություններով։