Category: Armen Press

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը
  • Մարկո Ռուբիոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Արարատ Միրզոյանը։…

    Մարկո Ռուբիոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Արարատ Միրզոյանը։
  • Հայաստանը ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։«Արմենպրես»-ի հաղոր…

    Հայաստանը ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ։
    «Զորահանդեսին ներկայացնելու ենք ժամանակակից օտարերկրյա արտադրության զենքեր։ Շատ կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք»,- ասել է վարչապետը։
    Նրա խոսքով՝ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում ոչ թե երկու-երեք, այլ 6-7 երկրից։
    «Մենք երկու-երեք երկրից չէ, որ զենք ենք ձեռք բերում։ Մենք 6-7 երկրից զենք ենք ձեռք բերում։ Սա կարևոր է, որ մենք ունենանք ընտրություն»,- նշել է Փաշինյանը։
    Վարչապետը հայտարարել է, որ զորահանդեսին ներկայացվելու է նաև Հայաստանում արտադրված ժամանակակից սպառազինություն։
    «Ամենակարևորը՝ նաև ժամանակակից սպառազինություն է լինելու որոշակի չափի, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ու խ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ու խաղաղության երաշխիքը ուժեղ և պաշտպանունակ բանակն է։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ։
    https://armenpress.am/hy/article/1251200

    Հայաստանի անվտանգության և խաղաղության երաշխիքը ուժեղ և պաշտպանունակ բանակն է. Փաշինյան

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ու խաղաղության երաշխիքը ուժեղ և պաշտպանունակ բանակն է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…

  • Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են լայնածավալ և …

    Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ձևավորել գիտահեն, կանխատեսելի և միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ, որն ուղղված է օդի որակի արդյունավետ վերահսկմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։  
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ «Աստվածաշնչի թանգարան»-ի միջև ստորագրվեց համագործակցութ…

    ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ «Աստվածաշնչի թանգարան»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
  • Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ…

    Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսում կներկայացվի Հայաստանի կողմից  2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը։
    Նախընտրական քարոզարշավի շրջանակում Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ զորահանդեսը լինելու է «հաշվետվություն-զորահանդես»։
    «Այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը»,- ասել է վարչապետը։
    Նրա խոսքով՝ զորահանդեսում ներկայացվող զինտեխնիկայի շուրջ 90 տոկոսը ձեռք է բերվել 2022 թվականից հետո։
    Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի բանակի հրետանու հիմնական միջոցներից համարվող Դ-30 հրետանային համակարգը Հայաստանը գործարանային արտադրության տարբերակով առաջին անգամ ստացել է 2023 թվականին։
    «Առաջին օգտագործողը մենք ենք, գործարանից դուրս է եկել և եկել է Հայաստանի Հանրապետություն»,- ասել է նա։
    Վարչապետը նաև անդրադարձել է նախկինում Հայաստանի սպառազինության վիճակին՝ նշելով, որ բանակի զինատեսակների մեծ մասը եղել է 1950-70-ականների արտադրության։
    «Մեր բանակի զենքի 70 տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների զենք»,- հայտարարել է Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումից հետո միջազգային շուկաներում Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվել զինտեխնիկայի ձեռքբերման հարցում։
    «Երբ մենք ճանաչել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր հարևաններն էլ մերը, զենքի շուկան մեզ համար բացվել է, որովհետև լեգիտիմ իրավունք է սեփական տարածքի անվտանգությունը և անձեռնմխելիությունը պաշտպանելը»,- ասել է Փաշինյանը։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վր…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

    «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առիթով։
    Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ:
    Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ընդգծում Ձեր գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում անցկացված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
    Մենք բարձր ենք գնահատում նաև տարածաշրջանային փոխգործակցությանն ուղղված Վրաստանի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը։
    Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»։

  • Հայաստանի զինված ուժերի ավիացիան Երևանի կենտրոնում քիչ անց թռիչք կկատարի՝ մայիսի…

    Հայաստանի զինված ուժերի ավիացիան Երևանի կենտրոնում քիչ անց թռիչք կկատարի՝ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
    Նշենք, որ քիչ առաջ զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում Երևանի կենտրոնում թնդանոթի երեկ համազարկ հնչեց։
  • Հայաստանը ներկայացնող կին շախմատիստները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնութ…

    Հայաստանը ներկայացնող կին շախմատիստները մեկնարկել են Եվրոպայի անհատական առաջնությունում
    Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող առաջնության անդրանիկ տուրում հաղթանակ են տոնել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը, Նվարդ Հայրապետյանը:
    Միավորը կիսել են Էլինա Դանիելյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը: