Category: Armen Press

  • Ռուսաստանն ու Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, շա…

    Ռուսաստանն ու Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, շարունակում են լինել բարեկամներ և գտնվել երկխոսության մեջ
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք շարունակում ենք երկխոսությունը, մենք շարունակում ենք պահպանել երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ և կանենք դա նաև հետագայում»,- ասել է Պեսկովը։

    Պատասխանելով ճշգրտող հարցն, թե արդյոք Մոսկվան և Երևանը բարեկամնե՞ր են՝ Պեսկովը պատասխանել է.

    «Միանշանակ։ Մենք Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն պրոցեսներում ենք։ Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք զարգացման ռուսական վեկտորի ամբողջական կողմնակիցներն են, կենտրոնացած են Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն պրոցեսներին մասնակցությունը խորացնելու վրա։ Անկասկած, մեզ նման մոտեցումը դուր է գալիս, մենք դա չենք թաքցնում»,- ասել է նա։

  • Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հան…

    Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հանցագործությունը բացահայտելու մասին: Կոմիտեն հաղորդագրության հետ մեկտեղ հրապարակել է նաև ձայնագրություններ։

    «Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին»,– նշված է հաղորդագրության մեջ։

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն և ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։
    Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի և խիստ ստուգում, ինչպես նաև ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից։

    https://cdn4.telesco.pe/file/abe4e9095e.mp4?token=bckMYCfbMzYQN-6mP-AwuWqGiCxEo91lRgKFVZSN82AcoFi-g081n6eToty-ddMeYI2WZgIJZms5PBqLpNi81m_OKpD72yqxiCEmcR6BmVXYcB7rK1JQ5KmMywxOar4D7kzQBk60qgXvP6us-M5eILBrn6Nxkaxmo8M7Xa1P__PByuQE-1PV1lJ0hWJ_BjYqgT-Hk6U3p8zF9rLd3fMt7uM06saWNA0KDBdwtAhpdZvb7McVFJO7zVkNCcWeXSfG8URsk2JU6Vf48e1kuY0GaA1qasKQxQ_xg5PmH_L6OO0Xi3hmXJrLkzVYLtZAguP-r7HovEGs6JXwm0v2fW2P8Q

  • «Երևանի գինու օրեր»-ը նշում է իր 10-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակ…

    «Երևանի գինու օրեր»-ը նշում է իր 10-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում կազմակերպիչները հանդես են գալու բազմապիսի ծրագրով։ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները հունիսի 5-ին, 6-ին և 7-ին կրկին լցվելու են գինու բազմաթիվ տեսակներով, մրցույթով, համերգային ու մշակութային հետաքրքրիր միջոցառումներով։
    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է գինեգործների շքերթով։ https://www.youtube.com/live/WeOZ-Pp-Qqg?si=Jl-FQLxuoOD8J4hA

    «Երևանի գինու օրեր» փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

    ARMENPRESS NEWS AGENCY
    «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի, «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.face…

  • Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գ…

    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում։
    «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ այդպիսի ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։
    Նրա խոսքով՝ այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։
    «Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է նա։
    Պեսկովը նշել է, որ դեռևս բաց է Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի հետագա ճանապարհի ընտրության հարցը՝ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, սակայն միևնույն ժամանակ զարգացնում է հարաբերությունները նաև իր արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես Եվրոպայի հետ։
  • Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ սահմանամերձ գյուղը բնակեցված է եղել…

    Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ սահմանամերձ գյուղը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում 2011-2013 թվականներին ՀՀ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից այստեղ իրականացված հնագիտական պեղումները Գերմանիայի Հալեի ու Թյուբինգենի համալսարանների հետ համագործակցությամբ:
    Գիտական արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի վկայությամբ՝  պեղումներ են իրականացվել Նորաբակ գյուղին կից գտնվող ամրոց-բնակավայրի «Նորաբակ 1» հնավայրում: Բնակավայրը տեղակայված է Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհին: Պեղումների արդյունքում գտնված նյութերը պարզել են, որ հուշարձանի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղ բրոնզի դարաշրջանում (Ք.ա. 35-25 -րդ դարերում, իսկ պաշտպանական համակարգը գործել է վաղ և միջին երկաթի դարաշրջանում (Ք.ա. 12-7-րդ դարերում):
    Պատմական այլ աղբյուրները տեղեկացնում են, որ Նորաբակը Քրիստոսից առաջ յոթերորդ դարից ընդգրկված է եղել Մեծ Հայքի թագավորության մեջ, Սյունյաց նահանգի Սոդաց գավառի  կազմում։ 13-րդ դարից տարածքն անցել է Դոփյան իշխանական տան տիրապետության ներքո։ Հետո տարածքը մտել է Սեֆյան Իրանի, այնուհետ՝ Ռուսաստանի կազմ։ 1918 թվականի մայիսից գտնվում է Հայաստանի Հանրապետության կազմում։
    Այս գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհներից մեկի հանգույցում, ուստի և շատ հաճախ է ենթարկվել նվաճողների ասպատակություններին, դարձել ռազմական բախումների վայր։ Ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ սարսափներ ու կորուստներ է կրել հայ բնակչությունը այդ արշավանքների արդյունքում։ Այս գյուղը  նաև հսկող դիրք ունի իրենից դեպի հյուսիս տարածվող Մասրիկի լայնածավալ հարթավայրի վրա։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ավան վարչական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկութ…

    Ավան վարչական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ձերբակալվել է հինգ անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
  • «FlyOne Armenia» ավիաընկերությունը մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթում-Երևան …

    «FlyOne Armenia» ավիաընկերությունը մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթում-Երևան չվերթները:
    «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ։
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 25-ին խորհրդի նիստ է անցկացրել: Ա…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 25-ին խորհրդի նիստ է անցկացրել: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ-ի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
    Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
    Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:
    Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:
  • Սևանա լճի և Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանության նպ…

    Սևանա լճի և Հայաստանի գետային էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանության նպատակով իրականացվում են նոր ծրագրեր, որոնց շրջանակում նախատեսվում է վերականգնել Սևանի կողակի և կարմրախայտի բնական պաշարները։
    Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։

    «Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։  Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և հիմք է ստեղծում երկարաժամկետ կայուն արդյունքների ապահովման համար»,-նշել է նախարարը։

    https://cdn4.telesco.pe/file/0ec43e35c9.mp4?token=vMby9fV6nliJpLVchlIM7QeySsXsEKF9Dag7jat-qqhWBNlv5HT98Rm76-wOdDi0_CT7xthdLqcG8A7W9IGkNuwqNS18VlHOSGMFl-cPs6lE2_y3Ybxzhg_uNE0Mixbbs51ALURH857ETeNwDoS5HSIoWbZwQF8cP-Zdz2ktOII6YNG-gKziARmTz34QhgEvpHTYtC2wUyBEUy06P7IcWJUkDd2JAW36Wpe-2dUsBch_gVof826z-uia_GGjReLQAvoW-xWbgh76E5mXhhXmijnciQRhA_ZP2EgVKuae8DBQyKKIDc2uReVDBiz25Jk2EWQpNI2WvyQNq_4PFt8-ag

  • Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Հայաստանում զբոսաշրջային ս…

    Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Հայաստանում զբոսաշրջային սեզոնի մեկնարկը խոստումնալից է համարում։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ապրեսյանն ուրախությամբ փաստեց, որ եթե շատ տարիներ առաջ զբոսաշրջային սեզոնը Հայաստանում մեկնարկում էր ապրիլին՝ Սուրբ Հարության տոնի միջոցառումներով, ավարտվում էր հոկտեմբեր ամսին, հիմա սեզոնը բավականին  երկարաձգվել է։

    «Զբոսաշրջային սեզոնը արդեն մարտից սկսում է ակտիվանալ մինչև նոյեմբերի կես։ Այսինքն՝ զբոսաշրջային սեզոնը երկարացնելու մեր քաղաքականությունը  արդյունքներ տալիս է»,-ասաց նա։

    Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է նաև Ամանորը Հայաստանում անցկացնող զբոսաշրջիկների թիվը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ