Category: Armen Press

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության …

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 26-ի արտահերթ նիստում քննարկել է կուսակցության վարչության որոշումը ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից ինքնաբացարկի որոշումը։
    ԿԸՀ արտահերթ նիստին ներկա են եղել նաև կուսակցության ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ կուսակցության վարչությունը ընտրություններին մասնակցությունից ինքնաբացարկի որոշում է կայացրել։
    ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը, ինչը նշանակում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
  • Չինագետ Մհեր Սահակյանի կարծիքով՝ գերտերությունների միջև մշտապես լինելու է սուր մ…

    Չինագետ Մհեր Սահակյանի կարծիքով՝ գերտերությունների միջև մշտապես լինելու է սուր մրցակցություն, որովհետև ներկայիս բազմաբևեռ աշխարհն է թելադրում այդ մրցակցությունը, սակայն ԱՄՆ-ն ու Չինաստանը հասկանում են, որ առկա լարվածությունը կարող է հանգեցնել ավելի մեծ էսկալացիայի՝ դառնալով մեծ պատերազմի հետևանք, ինչը երկուսի համար էլ կլինի կործանարար։  
    «Արմենպրես»-ի հետ զրույցում չինագետ Մհեր Սահակյանն անդրադարձավ Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումից հետո ստեղծված իրավիճակին և աշխարհաքաղաքական ու տնտեսական որոշ իրողություններին։
  • Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի…

    Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով։
    Քննչական կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

    «Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի  Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։
    Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։
    Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։
    Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել …

    Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է իր գործունեությունը՝ ավելացնելով ինչպես բուժառուների հոսքը, այնպես էլ վիրահատությունների ծավալը։
    Կենտրոնը, պահպանելով իր հիմնական առաքելությունը՝ վերականգնել տեսողությունը նույնիսկ ամենաբարդ դեպքերում, շարունակում է զարգացնել տեխնոլոգիական, գիտական և կրթական ուղղությունները՝ միջազգային համագործակցության ակտիվ ներգրավմամբ:
    Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությունները, տարվա ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
  • «Ալյանս» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցությունը չեղարկելո…

    «Ալյանս» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցությունը չեղարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
    ԿԸՀ-ն դռնբաց նիստում կքննարկի կուսակցության ներկայացրած՝ ընտրացուցակի գրանցումը չեղարկելու դիմումը։
  • Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառում…

    Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
    Ինչպես «Արմենպրես»-ի ն տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և մշակութային այլ վայրերում։ 
    Միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանները, Երևանի պատմության թանգարանը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի և հնագիտությամբ հետաքրքրվողների համար։
    «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 4-րդ տարին։
    Միջոցառման ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հնագիտության ոլորտին՝ այցելել պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ: Կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրություններ, դասընթացներ, քայլարշավներ և այլն)։
  • Հայաստանի ֆինանսական համակարգը 2025 թվականի ընթացքում շարունակել է աճել՝ պահպանե…

    Հայաստանի ֆինանսական համակարգը 2025 թվականի ընթացքում շարունակել է աճել՝ պահպանելով շոկերին դիմակայելու բարձր ունակություն. համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ֆինանսական կայունության 2025 թվականի  հաշվետվությունը։
    Նրա խոսքով՝ բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը՝ շուրջ 82 տոկոս։
  • «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը մ…

    «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։
    Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։