Category: Armen Press

  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  ու ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյան…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  ու ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբից հեռանալու իր հնարավորությունների մասին:

    «Տեսնենք, թե ինչ կլինի, ամեն ինչ հնարավոր է, գուցե, սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդար»-ի կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի գավաթի եզրափակիչ խաղում Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սպերցյանը:

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Հայաստան կժամանի։«Արմենպրես»-ի փոխան…

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Հայաստան կժամանի։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
    Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքման դեպքում…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքման դեպքում «դա կլինի լավ և պատշաճ» գործարք
    Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ կրկին քննադատելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականին, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։

    «Մեր գործարքը ճիշտ դրա հակառակն է, բայց ոչ ոք այն չի տեսել և չգիտի՝ ինչ է դա։ Այն դեռ լիովին բանակցված չէ։ Այնպես որ, մի՛ լսեք ձախողակներին, որոնք քննադատում են մի բան, որի մասին ոչինչ չգիտեն։ Ի տարբերություն իմ նախորդների, որոնք այս խնդիրը պետք է տարիներ առաջ լուծած լինեին, ես վատ գործարքներ չեմ կնքում», — հավելել է Թրամփը։

    Մայիսի 24-ին ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը նշել էր, որ ի տարբերություն «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի»՝ այժմ բանակցվող համաձայնագիրը երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա նաև շեշտել է, որ համաձայնագիր կնքելու համար շտապել պետք չէ։

    «Բանակցություններն ընթանում են կազմակերպված և կառուցողական ձևով, և ես ասել եմ իմ ներկայացուցիչներին չշտապել համաձայնության հասնելու հարցում, քանի որ ժամանակը մեր կողմից է։ Շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա մինչև համաձայնության ձեռք բերումը, վավերացումը և ստորագրումը։ Երկու կողմն էլ պետք է չշտապեն և ճիշտ գործեն։ Սխալներ չեն կարող թույլ տրվել», — գրել է ԱՄՆ նախագահը։

    Թրամփը հավելել է, որ Իրանի հետ հարաբերությունները դառնում են «շատ ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ»։

    «Այնուամենայնիվ, նրանք պետք է հասկանան, որ չեն կարող մշակել կամ ձեrք բերել միջուկային զենք կամ ռումբ», — նշել է նա։

    Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներին աջակցության և համագործակցության համար։ Նա նույնիսկ չի բացառել, որ Իրանը մի օր կցանկանա միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերին, ինչպես դա պատրաստվում են անել մերձավորարևելյան երկրները։

  • Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երևանյան համերգը օրակարգում է, և առաջիկայ…

    Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երևանյան համերգը օրակարգում է, և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցվեն դրա անցկացման ժամկետները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    «SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները», — գրել է նա։
  • Հայաստանի կառավարության համար հաջորդ 5 տարիների կարևոր խնդիրներից է լինելու խմել…

    Հայաստանի կառավարության համար հաջորդ 5 տարիների կարևոր խնդիրներից է լինելու խմելու և ոռոգման ջրի հարցը:
    Այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

    «Մենք այսօր էլ հսկայական աշխատանք ենք արել խմելու ջրի ոլորտում, հանրապետությունում հարյուրավոր կիլոմետրեր ջրագծեր ենք կառուցել, բայց այսօր ջրի խնդիրը դեռևս հանրապետությունում չեմ կարող ասել, որ լուծված է: Այնուամենայնիվ, հաջորդող 5 տարիներին մեզ համար այն լինելու է առաջնահերթություն»,- ասաց Փաշինյանը:

    Անդրադառնալով Սառնաղբյուր բնակավայրին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ տեղի մանկապարտեզի վերակառուցումը կավարտվի 2 ամսից, իսկ դպրոցի վերակառուցման ծրագիրն ընթացքում է:

  • Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա)…

    Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը:
    Այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

    «Թուրքիայի կողմից արդեն սկսվել է և երկաթուղին բացվելու է, մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»,- ասաց Փաշինյանը:

    Նիկոլ Փաշինյանը Վրաստանին և Թուրքիային շնորհակալություն հայտնեց Ախալքալաք–Կարս երկաթուղին՝ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացելու կապակցությամբ։

  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացո…

    Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որում վարչապետը հայտնում էր Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանից արտահանման ու Հայաստան ներմուծման համար բաց լինելու մասին։ 

    «Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է։ Հուսով եմ, որ այս նոր քայլը, որը նաև կզարգացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, օգտակար կլինի այս բոլոր երկրների համար», — գրել է Քըլըչը։

  • Ախալքալաք–Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներ…

    Ախալքալաք–Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

    «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ 

    Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա եւ Նախիջեւանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում», — գրել է Փաշինյանը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկայացրել են Շիրակ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկայացրել են Շիրակի մարզում 2018-2026 թվականներին իրականացված աշխատանքները։
    https://www.youtube.com/watch?v=7C9ThgA0bU8

    Շիրակում 2018-2016 թվականներին կատարված աշխատանքները

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կո…

    Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են մի շարք խուզարկություններ, վարութային այլ գործողություններ:
    Նշենք, որ վերը նշված դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մայիսի 22-ին խուզարկություն են իրականացրել կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրասենյակում և տանը։