Category: Armen Press

  • ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանhttps://www.youtube.com/live/eKqw4JNdPqo?si=DLQngF_bJmal…

    ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
    https://www.youtube.com/live/eKqw4JNdPqo?si=DLQngF_bJmalJb1a

    ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան.ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում ասել է, որ շնորհավորել է ձեռ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում ասել է, որ շնորհավորել է ձեռնարկատեր Իլոն Մասկին տրիլիոնատեր դառնալու կապակցությամբ:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտության գրեթե բոլոր նպատակներին։ Այս մասին նա ասել է CNBC-ի հետ հարցազրույցում։

    «Կարծում եմ՝ նրանք համաձայնել են գրեթե ամեն բանի հետ, ինչ մեզ անհրաժեշտ է», — ասել է Թրամփը։

    Ըստ Թրամփի՝ մոտավորապես չորս ամիս տևող հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է, և ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժը՝ նավատորմը, օդուժը, ռադարային համակարգերը և ղեկավարներին։

    «Եվ ի՞նչի եմ ես հասել։ Ես նրանց ռազմական առումով հաղթել եմ», — հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

    Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, և ռազմական հակամարտությունը հանգեցրել է Իսլամական Հանրապետության միջուկային զենքի հարցի լուծմանը։
    Թրամփը նաև նշել է, որ նավթի գինը հիմա նույնիսկ ավելի ցածր է, քան մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը։

  • Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32) Պորտուգալիան դրամատիկ պայքարում 2:…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ (Round of 32)
    🇵🇹 Պորտուգալիան դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց 🇭🇷 Խորվաթիային և նվաճեց 1/8 եզրափակչի (Round of 16) ուղեգիր։ Իվան Պերիշիչի գոլին պորտուգալացիները պատասխանեցին Կրիշտիանու Ռոնալդուի՝ VAR-ի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոցով և փոխարինման դուրս եկած Գոնսալու Ռամուշի՝ 90+4-րդ րոպեին խփած հաղթական գոլով։ Հանդիպման վերջնամասում Խորվաթիայի գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։
    🇪🇸 Իսպանիան վստահ հաղթեց 🇦🇹 Ավստրիային՝ 3:0 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (Round of 16)։ Դուբլի հեղինակ դարձավ Միկել Օյարսաբալը, ևս մեկ գոլ խփեց Պեդրո Պորոն։ Իսպանացիները ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկում էին խաղի ընթացքն ու լիովին արժանի հաղթանակ տարան։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետութ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
    Վարչապետն այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
     
  • Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը նոր իրա…

    Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը նոր իրավիճակ է, և այն դեռ պետք է քննարկվի
    Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
    Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը պատկերացում ունի՝ ինչով կարող է զբաղվել Ալեն Սիմոնյանը, եթե վերջինս վայր դնի պատգամավորական մանդատը։
    Փաշինյանը նշեց, որ նախապես չի պլանավորել նման զարգացում։

    «Բնականաբար, ես նախապես չեմ պլանավորել, որ պարոն Սիմոնյանը չի լինելու Ազգային ժողովի նախագահ կամ չի լինելու Ազգային ժողովի պատգամավոր։ Դա նոր իրավիճակ է, կքննարկենք, կհասկանանք»,- ասաց վարչապետը։

    Հարցին՝ արդյոք Ալեն Սիմոնյանին որևէ առաջարկ ունի, Փաշինյանը պատասխանեց, որ եթե հիմա պատրաստի առաջարկ ունենար, կնշանակեր՝ նախապես պլանավորել է այդ իրավիճակը։

    «Ես այդ իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակեր, որ ես ի սկզբանե պատրաստվել եմ, պլանավորել եմ, դասավորել եմ։ Ես ոչ մի բան չէի մտածում»,- նշեց վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակն իր համար նոր է, և ինքը դեռ պետք է ձևավորի իր դիրքորոշումը։

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանա…

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։
    Այս մասին ՔՊ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Հարգելի լրագրողներ, քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը»,- ասաց Փաշինյանը։

  • Հայաստանի տարածքում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկ…

    Հայաստանի տարածքում՝ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս, 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից։
    Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19։05-ին, Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15։05-ին։
    Ստորգետնյա ցնցման աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 45.16⁰։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։
    Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատր…

    ❗️Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, և եղբորորդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

    «Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը կդառնա պետության եկամուտ»,- ասացին դատախազությունից։

  • Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի …

    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
    Այս մասին Սիմոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

    «Շնորհակալություն հայտնեցի պարոն նախագահին այս ընթացքում ունեցած արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն»,- գրել է ԱԺ նախագահը։