Category: Armen Press

  • «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում …

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։ 
    Թևանյանի խափանման միջոցը որոշելու հարցը կքննարկվի մայիսի 23-ին, ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։ 
    Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր, որ Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն լրտեսություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
  • Սանկտ Պետերբուրգում շարունակվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խո…

    Սանկտ Պետերբուրգում շարունակվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը:
    Մայիսի 22-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ 60-րդ լիագումար նիստը, որի ընթացքում անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել և հաստատել են մի շարք մոդելային իրավական ակտերի նախագծեր: Լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
    ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում:
    Նրա խոսքով՝ հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև միմյանց նկատմամբ ուժի կիրառման և թշնամանքի բացառումը:
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիս…

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:
    Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
    ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման եւ կայունության ապահովման գործում:
    ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:
    Ռուբեն Ռուբինյանն ու Սարգիս Խանդանյանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին:
  • Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանը պետք է հնարավոր…

    Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցում։ 
    Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ, հաշվի առնելով այն հայտարարություններն ու Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, մենք ճիշտ ենք համարում, որ Հայաստանը կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։

    «Հայաստանին ոչ ոք Եվրասիական տնտեսական միությունից չի հեռացնում, պարզապես նրանք են ասել, որ ցանկանում են Եվրամիություն մտնել։ Պետք է կողմնորոշվել։ Որքան արագ դա արվի, այնքան ավելի լավ կլինի բոլորի համար»,- ասել է Օվերչուկը։

    Օվերչուկը նաև հայտարարել է, որ Հայաստանը՝ որպես Ռուսաստանի դաշնակից, օգտվում է որոշակի առավելություններից էներգետիկ ռեսուրսների գների առումով։ Նրա խոսքով՝ հարկավոր է այդ հարցերը քաղաքակիրթ եղանակով քննարկել, եթե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու որոշում կայացնի։
    Նա, սակայն, հավելել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։

    «Գիտեք, իրավիճակը բավականին տարօրինակ է, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Հայաստանի ղեկավարությունն էլ հայտարարում է, որ չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- նշել է նա։

    Խոսելով ԵԱՏՄ ղեկավարների՝ Ղազախստանում մայիսի 28-ին կայանալիք նիստին Հայաստանի վարչապետի չմասնակցելու մասին՝ Օվերչուկն ասել է, թե այդ քայլով Հայաստանի վարչապետը ցույց է տվել իր առաջնահերթությունները։

  • Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին ընդո…

    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:
    Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
  • Եվրոպան մտադիր է մեծացնել ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ հաշվի առնելո…

    Եվրոպան մտադիր է մեծացնել ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն վերանայում է իր ներկայությունը Եվրոպայի երկրներում:
    Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ժամանելով Շվեդիայի Հելսինգբորգ քաղաք՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

    «Պահը, երբ ԱՄՆ-ն վերանայում է Եվրոպայում դաշինքի շրջանակներում իր մասնակցության և ներկայության մակարդակը, հենց հնարավորություն է Ֆրանսիայի և եվրոպացիների համար՝ զարգացնելու այնտեղ իրենց տեսլականը, իրենց ներուժը, մի խոսքով՝ եվրոպականացնելու ՆԱՏՕ-ն», — նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

    Բարոյի կարծիքով՝ Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ում «ստանձնում են լիակատակար պատասխանատվությունը»:

  • Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին ժամը 7։00-12…

    Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին ժամը 7։00-12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները։
    Այս մասին հայտնում են Ներքին  գործերի նախարարությունից։

    «Փակ կլինեն Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները»,– նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանy մայիսի 22-ին …

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանy մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
    Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արթուր Պողոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին:
    Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակման և քննչական հարցումների կատարման օպերատիվությանը, որը հատկապես տեսանելի է վերջին տարիներին՝ Քննչական կոմիտեի և դեսպանատան ամենօրյա արդյունավետ համագործակցության շնորհիվ:
    Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով (կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների վերաբերյալ և այլն) նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում:
    Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են իր և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում:
    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդրազգային հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին:
  • «Հայփոստ» ընկերությունը 2026 թվականի մայիսի 22-ին շրջանառության մեջ է դրել մեկ ն…

    «Հայփոստ» ընկերությունը 2026 թվականի մայիսի 22-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» թեմային:
  • «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն ընտրակաշառք ստացողներին փաստաթղթավորել է որպես…

    «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն ընտրակաշառք ստացողներին փաստաթղթավորել է որպես տարածքային պատասխանատուներ. Հակակոռուպցիոն կոմիտե
    https://armenpress.am/hy/video/1250941

    Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը