Category: Armen Press

  • «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն ընտրակաշառք ստացողներին փաստաթղթավորել է որպես…

    «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն ընտրակաշառք ստացողներին փաստաթղթավորել է որպես տարածքային պատասխանատուներ. Հակակոռուպցիոն կոմիտե
    https://armenpress.am/hy/video/1250941

    Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը

  • Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց։ Հ…

    Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում հիմնանորոգվում է 4 փողոց։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել է այս տարվա մայիսի սկզբից՝ նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
    Ծրագրով նախատեսված է Ծակքարի  6-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ  փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում։ Ընդ որոմ՝ նշված փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։
    «Արմենպրես»-ի թղթակցին Մարտունիի համայնքապետարանից հայտնեցին, որ այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 35 տոկոսով։
    Ծակքարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 660 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
    Շինարարությունը նախատեսված է ավարտել ընթացող տարում։
    Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
  • Հանրապետության դպրոցներում նշվում է վերջին զանգը…

    Հանրապետության դպրոցներում նշվում է վերջին զանգը
  • Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Մայր Հայաստան»…

    Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։
    «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները գրասենյակից վերցրել են համակարգիչներ, հեռախոսներ, տեխնիկական միջոցներ, վերլուծական նյութեր։
    «Հիմա արդեն ուզում են նաև մեր բնակարանը խուզարկել, խուզարկությունը շարունակվելու է բնակարանում»,- ասել է Թևանյանը։
    Թևանյանն այդ ամենը որակել է որպես խոչընդոտ իրենց քարոզարշավին։
    Նա անհեթեթություն է որակել նաև Քննչական կոմիտեի կողմից իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը։
    Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանն ընդգրկված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում։  Նա ցուցակում երկրորդ համարն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո։
  • Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքների ամփոփումhtt…

    Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքների ամփոփում
    https://www.youtube.com/live/8zKFa2isQwc?si=HTd3JvINwU7D6eWz

    Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքների ամփոփում

    ARMENPRESS NEWS AGENCY
    Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ամերիկյան զորքերն ավելի քան երկու տասնյակ թանկարժեք MQ-9 Reaper ծանր հետախուզակա…

    Ամերիկյան զորքերն ավելի քան երկու տասնյակ թանկարժեք MQ-9 Reaper ծանր հետախուզական գրոհային անօդաչու թռչող սարքեր են կորցրել Իրանի դեմ մարտական գործողությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից զենքի արտահանումն…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից զենքի արտահանումները շարունակական են լինելու։
    Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվելու են Հայաստանից զենքի արտահանումները։

    «Այո, պայմանագրեր կան, նաև երկարաժամկետ պայմանագրեր կան, և այդ պայմանագրերն աշխատելու են»,- ասել է Փաշինյանը։

    Օրերս Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ երեք ընկերություններ միլիոնավոր դոլարների հայկական արտադրության զենք են արտահանել երկու երկիր։ Թե որ ընկերություններն են արտահանում իրականացրել, ինչ զինատեսակներ են արտահանել և որ երկրներ, Մխիթար Հայրապետյանը չէր մանրամասնել։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ հնչե…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց ինքնությունները, ըստ օպերատիվ տվյալների, մոտավորապես պարզված են. նրանք 2024 թվականից Հայաստանում չեն գտնվում։

    «Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, բայց ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք Հայաստանում չեն։ Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,-ասել է վարչապետը։

    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ջերմուկ քաղաքի ուղղությա…

    Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով։
    ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին Ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ  է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
    ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ալիկ Ալեքսանյանի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:
    Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմերի հետ հարաբերութ…

    Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմերի հետ հարաբերությունների հետ և շարունակելու են մնալ ռազմավարական ու եղբայրական։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Լրագրողի հարցին՝ կապված Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ, թե Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել հայ-վրացական հարաբերություններում, Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Վրաստանն ունի կարևոր դեր։

    «Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստանն ունի շատ էական և առանցքային դեր, և մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ։ Մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի»,-ասել է վարչապետը։

    Միաժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները չեն պայմանավորվում այլ երկրների կամ միավորումների հետ հարաբերություններով։

    «Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կապ չունեն երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Եվ, բնականաբար, այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են, եղբայրական և շարունակելու են այդպես էլ մնալ։ Ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես»,-նշել է Փաշինյանը։